Վաշինգտոնն ու Փարիզը բացատրություն են պահանջում Մոսկվայից՝ ինչո՞ւ Էրդողանի հետ

Ադրբեջանի համար անընդունելի է Ղարաբաղին հատուկ կարգավիճակ շնորհելը, հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը Ֆիզուլիի շրջանում, ուր այցելել է մարտական գործողությունների ավարտից հետո։ «Ոչ մի կարգավիճակի մասին խոսք լինել չի կարող։ Կա միասնական Ադրբեջան՝ բազմազգ ու բազմակրոն։ Ադրբեջանի տարբեր ազգությունների ու հավատի բոլոր քաղաքացիներն ապրում են խաղաղության մեջ և հայերը նույնպես կապրեն այդ պայմաններում», - ասել է նա։

Ալիևը տեղեկացրել է, որ ղարաբաղյան հակամարտությունը քաղաքական կարգավորման փուլ է մտել՝ նշելով, որ Ադրբեջանը հարցը լուծել է ռազմական ճանապարհով։ «Ինչպես նախկինում հայտարարել էի, այս հակամարտության կարգավորման ռազմաքաղաքական ճանապարհ կա, և Ադրբեջանը դա ցույց տվեց մարտի դաշտում», - ասել է նա։

Ադրբեջանի նախագահն, ակնհայտորեն, խորամանկում է: Նա նախկինում հայտարարում էր՝ հայկական զորքերը դուրս կգան Լեռնային Ղարաբաղից՝ նոր կքննարկենք մնացած հարցերը: Այսօր, նա պարզվում է, արդեն համարում է, որ լուծել է Ղարաբաղի խնդիրը: Այսինքն՝ Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի հարց՝ այլևս չի պատրաստվում քննարկել:

Բայց այստեղ ուրիշ հարց է ծագում՝ այսինքն, Ալիևը խոստովանում է, որ համաձայն է, որ Արցախի ռուսական խաղաղապահների տեղակայման հատվածը մնում է հայկական:
Ինչ վերաբերում է Արցախի կարգավիճակին՝ Հայաստանի այսօրվա իշխանությունների պայմաններում ուղղակի կարելի է բացառել, որ հնարավոր լինի հայանպաստ ինչ-որ լուծում գտնվել: Դրա համար Ալիևը, կարծես շտապում է հայտարարություններով «բացը լրացնել»՝ ազդարարելով, որ ամեն ինչ ավարտվել է, մենք խնդիրը պատերազմով լուծեցինք:

Լեռնային Ղարաբաղում կրակը դադարեցնելու համաձայնության կարևորագույն ձեռքբերումն այն է, որ թնդանոթները լռել են, ու մարդիկ չեն զոհում։ Այսօր ասել է Ռուսաստանի նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը` պատասխանելով լրագրողի հարցին, թե Կրեմլն ինչպես է գնահատում Ղարաբաղում հայտարարված հրադադարի առաջին օրերը։ Իսկ մանրամասների համար նա խորհուրդ է տվել դիմել ռազմական փորձագետներին:

Իսկ Ալիևի հայտարարություններին ի պատասխան շտապել է մթնոլորտը հանդարտեցնել Մոսկվան: Ռուսաստանը կգործադրի բոլոր ջանքերը, որպեսզի թույլ չտա վերանայել նոյեմբերի 9-ին Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի ղեկավարների ստորագրած համաձայնագիրը, նշել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը, սակայն հրաժարվել է հստակ պատասխան տալ Արցախի կարգավիճակի մասին հարցին։

Ադրբեջանցի լրագրողը Լավրովին խնդրել է մեկնաբանել Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի երեկվա հայտարարությունն այն մասին, որ այսօր Հայաստանի իշխանությունների օրակարգում Ղարաբաղի միջազգային ճանաչման հարցն է։
Ռուսաստանի արտգործնախարարն ընդհանրապես որևէ բան չի ասել Ղարաբաղի կարգավիճակի մասին, միայն ասել է այն, որ Ռուսաստանը պատասխան է տալիս այն համաձայնագրի համար, որը ստորագրվել է, և այն կետերի համար, որոնք այդ հայտարարությունում կան։

Հիշեցնենք, որ համաձայնագրում կարգավիճակի մասին որևէ բառ չկա: Ինչ վերաբերում է համաձայնագրին ընդհանրապես, Լավրովն ասել է․ «Մենք պատասխանատու ենք, ես իմ այս խոսքերի համար պատասխանատու եմ, մենք այս պահին չենք տեսնում այդ հայտարարությունը վերանայելու, խմբագրելու փորձեր»։

Ռուսաստանի արտաքին քաղաքականության գերատեսչության ղեկավարի խոսքով՝ Մոսկվայում տեսնում են, որ Հայաստանում այսօր բարդ ներքաղաքական իրավիճակ է, սակայն ընդդիմության 16 կուսակցությունները, Լավրովի խոսքով, նույնիսկ հայտարարում են, որ չեն պատրաստվում չեղարկել այդ հայտարարությունը։

Ինչ վերաբերում է փախստականներին և հայկական զորքերի մասին ադրբեջանցի լրագրողի հարցին, Լավրովը շեշտել է. «Ադրբեջանցի և հայ փախստականները պետք է վերադառնան իրենց ավանդական բնակության վայրեր»։ Լավրովի խոսքով` և՛ փախստականների և հայկական զորքերի դուրսբերման մասին համաձայնագրում հստակ գրված է, և այս ամենի շուրջ Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի ղեկավարները հստակ պայմանավորվել են։

Ռուսաստանի արտգործնախարարը, պատասխանելով Մինսկի խմբի համանախագահ երկրների` Միացյալ Նահանգների և Ֆրանսիայի հայտարարությանն առ այն, որ ստորագրված համաձայնագրի շուրջ նրանք որոշ պարզաբանումներ են ակնկալում Ռուսաստանից, ասել է, թե զարմացած է այս հայտարարությունից, քանի որ Մոսկվան սերտ համագործակցում է Ղարաբաղի հարցով թե՛ Վաշինգտոնի, թե՛ Փարիզի հետ, և ԱՄՆ-ի ու Ֆրանսիայի այս հայտարարությունը Լավրովի ներկայացմամբ՝ հայտարարություն անողների կա՛մ վատ տեղեկացված լինելու արդյունք է, կա՛մ պարզապես թյուրիմացություն։

Կրեմլի խոսնակի հայտարարությունը փոքր-ինչ այլ տոնայնություն ուներ. «Ռուսաստանը պատրաստ է պարզաբանումներ տալ Միացյալ Նահանգներին և Ֆրանսիային ղարաբաղյան կարգավորման հարցում Թուրքիայի դերի մասին, եթե դրա անհրաժեշտությունը կա», նշել է Դմիտրի Պեսկովը: «Կասկած չկա, որ եթե Մինսկի խմբի համանախագահության մեր գործընկերները պարզաբանման կարիք ունեն, այդ պարզաբանումները կներկայացվեն», - ասել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղարը` հավելելով, թե այսօր ՌԴ-ի, Ֆրանսիայի և ԱՄՆ-ի դիվանագիտական գերատեսչությունների գծով ղարաբաղյան գործերով կանոնավոր շփում է իրականացվում:

Պատասխանելով այն հարցին, թե արդյոք Փարիզն ու Վաշինգտոնը հիմքեր ունեն անհանգստանալու ղարաբաղյան կարգավորման և տարածաշրջանային տարբեր գործերում Թուրքիայի ազդեցության ուժեղացման կապակցությամբ, Պեսկովն ասել է. «Մենք չէինք ցանկանա որևէ կերպ մեկնաբանել համանախագահների երկկողմ հարաբերությունները Թուրքիայի Հանրապետության հետ: Մենք ունենք մեր երկկողմ հարաբերությունները Թուրքիայի հետ, և այդ հարաբերությունները մեզ համար շատ կարևոր են»:

Ռուսաստանի ԱԳ նախարարի, ինչպես նաև ՌԴ մամլո խոսնակի հայտարարություններից կարելի է եզրակացնել, որ ԱՄՆ-ն ու Ֆրանսիան որոշակի պարզաբանումներ են պահանջել եռակողմ հայտարարության հետ կապված:

Այստեղ կարող է լինել՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի դերակատարությունը հետ մղելու, առանց ԼՂ կարգավիճակի հստակեցման՝ փաստաթուղթ ընդունելու և Թուրքիայի մասնակցությամբ բանակցություններ վարելու ու եռակողմ փաստաթուղթ ընդունելու խնդիրների մասին:
Նկատվում է, որ ԼՂ խնդրի շուրջ խնդիրները գնալով ավելանում են: Արևմուտքը Մոսկվայի քավորությամբ ձեռքբերված եռակողմ հայտարարության նշանակությունը նվազեցնելու ճանապարհ է բռնել:

Մետաքսյա Շալունց

դիտվել է 6691 անգամ
Լրահոս
Ռեալը դեռ չի գոհացրել Մոուրինյուին. պորտուգալացին ևս 2 նոր տրանսֆեր է պահանջում Վեդիի կամրջի մոտ «Mercedes Vito»-ն բախվել է ճանապարհի բետոնե արգելապատնեշներին․ կա 5 վիրավոր Ռուսաստանի թուլության մասին մտքերը՝ «քաղաքական տգիտություն»․ քաղաքագետ Իրանի դեսպանն արտաբերում է Արցախ բառը, սրանք «тупо» խուսափում են նույնիսկ շշուկով արտասանել․ Աբովյան Ամենայն հայոց կաթողիկոսը դիմել է Հայաստանում և Սփյուռքում ապրող հայրենակիցներին Տեղի ունեցած երկրաշարժի հետևանքով ավելի քան 50 մարդ է զոհվել ԵՄ-ին անդամակցելն այլևս Թուրքիայի առաջնահերթություններից չէ․ Էրդողան Քրեական դատարանի դատավոր Արուսյակ Ալեքսանյանի լիազորությունները դադարեցվեցին Լիբանանի վրա Իսրայելի շարունակվող հարձակումները մտահոգության լուրջ աղբյուր են Անկարայի համար․Էրդողան Աբովյանում բախվել են «Opel Astra»-ն և «Chevrolet»-ը․ վերջինի վարորդը եղել է ոչ սթափ Վիճաբանություն և ծեծկռտուք «Զվարթնոց»-ում․ 4 կին միմյանց հարվածներ են հասցրել, հայհոյանքներ հնչեցրել Խոշոր ավտովթար է տեղի ունեցել․ հարազատ եղբայրները տեղափոխվել են հիվանդանոց ՆԱՏՕ-ի և ԵՄ-ի տեղեկատվական կենտրոնի նախկին գրասենյակը վաճառվել է Լոկոմոտիվը փորձել է գնել Հայաստանի ընտրանու ֆուտբոլիստին Արտակարգ դեպք․ էլեկտրական լարն ընկել է Երևան-Գյումրի գնացքի վագոնի տանիքին, հրդեհ առաջացրել Եվրոպայի հայերի համագումարը դատապարտել է «Արևմտյան Ադրբեջան» շինծու թեզի տարածումը Եվրոպայում Սպասվում է անձրև․ հնարավոր է կարկուտ Հին Երևանցի-Պուշկին փողոցների խաչմերուկում բախվել են «BMW»-ն և ինքնագլորը Այսօր Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցին նշում է Սուրբ Աստվածածնի Վերափոխման տոնը (Խաղողօրհնեք) Գիտե՞ք` որքան էին տների գները Լիբանանում մինչև ճգնաժամը. Հայաստանից անգամներով շատ․ Նարեկ Կարապետյան Եվրամիությունը իրական մտադրություն չունի Թուրքիային իր կազմում ընդունելու․ Էրդողան
Ամենաընթերցվածները
Շուտով
Օգոստոսի 17-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Օգոստոսի 17-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Օգոստոսի 17-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Սուրեն Սուրենյանցը Օգոստոսի 17-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Օգոստոսի 15-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Օգոստոսի 15-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վահե Մովսիսյանը Օգոստոսի 15-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Օգոստոսի 15-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Օգոստոսի 14-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը Օգոստոսի 14-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Համահայկական ճակատ շարժման անդամ Նաիրա Գրիգորյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am