Ինչո՞ւ է Էրդողանն ամրապնդվում ՀՀ-ի սահմանին ու խորհրդարան ուղարկում՝ «Ադրբեջան զորք ուղարկելու» օրինագիծ

Էրդողանը Թուրքիայի խորհրդարանին է առաջարկել Ադրբեջան զորք մտցնելու օրինագիծ։ Երեկ էլ ոչ հաստատված տեղեկություններ հայտնվեցին համացանցում այն մասին, որ Թուրքիան Իգդիրում կուտակում են նորանոր զորամիավորումներ։

Այս տեղեկությունները, ոչ միայն, հաշվի առնելով նաև այլ ազդակներ Թուրքիայից ու Ադրբեջանից, գալիս են ապացուցելու մի ակնհայտ փաստ, Ադրբեջանում շուտով ահագնանալու է դժգոհությունը Արցախում ռուսական զորքերի ներկայությունից։
Իսկ սա նշանակում է, որ Հայաստան-Ռուսաստան մակարդակում հարկավոր են լուրջ հանդիպումներ, բանակցություններ, պայմանավորվածություններ՝ եռակողմ փաստաթուղթը ստորագրելուց հետո՝ դրա կիրառման հետ կապված:

Բայց՝ ո՞վ, Նիկոլ Փաշինյանը: Այսքանից հետո նրանից կարելի՞ է ակնկալել Հայաստանի ու Արցախի շահին համահունչ քայլեր: Հիմա նույնիսկ պարզ չէ, թե Պուտինը ծրագրո՞ւմ է առհասարակ մոտ ապագայում հանդիպել Փաշինյանին ու նրա հետ ինչ-որ խնդիր քննարկել:

Ռազմական փորձագետ, Razm.info մասնագիտացված կայքի ղեկավար Կարեն Վրթանեսյանը գրել էր. «Իմ տվյալներով առնվազն հոկտեմբերի կեսերից Թուրքիան սկսել է ամրաշինական աշխատանքներ հայ-թուրքական սահմանի որոշ հատվածներում։ Սա տրամաբանական է՝ հաշվի առնելով Արցախում այդ ժամանակ ընթացող պատերազմը, որին ակտիվ մասնակցում էր նաև Թուրքիան։

Բացի այդ պատերազմի ամբողջ ընթացքում թուրքական հետախուզական անօդաչուներն ակտիվ թռել են ՀՀ սահմանի երկայնքով։ Միաժամանակ օդանավերի թռիչքները գրանցող առցանց համակարգերը ցույց են տվել նաև ՀՀ սահմանի հատումներ (սա ՀՀ իշխանությունները պաշտոնապես հերքել են, բայց ես այդքան էլ չեմ հավատում այդ հերքումներին, ունեմ որոշ հիմքեր)։ Բացի այդ, մոտ 10 օր է, ինչ Ռազմինֆոյում գրանցում ենք թուրքական ռազմատրանսպորտային ինքնաթիռների թռիչքներ դեպի Իգդիր, որտեղ խոշոր թուրքական ռազմաբազա կա։

Դրան գումարած, որ այսօր՝ նոյեմբերի 16-ին, Էրդողանը խորհրդարանի հաստատմանն է ներկայացրել «Ադրբեջան զորք ուղարկելու մասին» որոշումը։ Դրանում նշվում է, որ «Ադրբեջանի՝ օկուպացիայից ազատագրված տարածքներում» ստեղծվելու է համատեղ կենտրոն, որտեղ, Ադրբեջանի որոշմամբ, տեղակայվելու են ռուս-թուրքական համատեղ ուժեր։

Ի՞նչ կարող է այս ամենը նշանակել։ Թուրքիան հարձակմա՞ն է պատրաստվում։ Բա ռուսական բազա՞ն։

Փորձեմ պատասխանել։ Կարող է նշանակել, որ.

1. Թուրքիան ուժեր է կուտակում, որպեսզի ճնշում գործադրի Հայաստանի վրա և չթողնի, որ փորձենք թպրտալ Արցախից զորքերի դուրս բերման հարցում։
2. Թուրքիան տեսնելով ՀՀ ռազմաքաղաքական ղեկավարության ապիկարությունը, խուճապը և արագ մոբիլիզացվելու ընդունակ չլինելը, զորքեր է կուտակում, որպեսզի Հայաստանին տարածքային պահանջներ ներկայացնի։ Օրինակ՝ ՀՀ տարածքի հաշվին Նախիջևանի հետ սահմանի իր հատվածը մեծացնելու պահանջ։
3. Կարող է ուղղակի զգուշավորություն լինել. հաշվի առնելով լարված իրավիճակը, զորքեր է մոտեցնում սահմանին։ Այս տարբերակն ամենաքիչ հավանականն եմ համարում, քանի որ Հայաստանն ու նաև ՀՀ-ում ռուսական զինուժն այս պահին որևէ վտանգ Թուրքիայի համար չեն ներկայացնում։

Արդյոք ռուսական բազան կարո՞ղ է լիարժեք պաշտպանել ՀՀ-ն Թուրքիայի ոտնձգություններից։ Մասամբ։

Խնդիրը հետևյալն է. բազան ավելի շատ քաղաքական գործոն է, քան ռազմական, քանի որ Թուրքիայի 3րդ բանակի հետ բաց բախման համար այդ բազայի ռեսուրսներն անբավարար են։

Ռազմական առումով կա բազայի մատակարարման խնդիր, այսինքն` պետք է շտապ Հայաստան բերվեն մեծ թվով ուժեր, տեխնիկա, ինչը ինքնաթիռներով շատ դժվար է լինելու, առավել ևս, որ մեր 2 հիմնական օդանավակայանն էլ Թուրքիայի հետ սահմանին շատ մոտ են և ռազմական գործողությունների ժամանակ խոցելի են թշնամու հեռահար միջոցների համար։

Նշանակում է, որ ռազմական առումով բազան մատակարարելու համար Ռուսաստանը պետք է ստիպված լինի Վրաստանով ցամաքային կապ բացել, ինչն էլ միանգամից ՆԱՏՕ-ին առիթ կտա այս կոնֆլիկտին միջամտելու։

Ռուսաստանի քաղաքական գործոնն էլ է այս պահին բավականին թուլացած Ադրբեջանում և ընդհանրապես Հարավային Կովկասում Թուրքիայի կշռի աճի ֆոնին։
Այսինքն` Ռուսաստանը լուրջ մտավախություններ ունի, որ իրեն կարող են լուրջ քաղաքական թակարդի մեջ գցել (ի դեպ, նույնը՝ Իրանը)։

Առավել ևս, որ ՀՀ վարչապետը ծայրահեղ անհուսալի գործընկեր է, և Ռուսաստանի կողմից կարող է ընկալվել որպես իր դեմ լարվող թակարդի մաս, իսկ Հայաստանը՝ խայծ։

Գրածս վախենալի՞ է։ Այո՛։

Լուծում ունե՞մ։ Ո՛չ։

Ինչո՞ւ չեմ լռում։ Որովհետև փորձը ցույց տվեց, որ վտանգների մասին լռելը որևէ օգուտ չի տալիս։

Կարո՞ղ է Նիկոլն այս վիճակում լինել արդյունավետ ճգնաժամային կառավարիչ, է՛լ չասեմ հրամանատար։ Ինքներդ պատասխանեք»։

Մետաքսյա Շալունց

դիտվել է 6864 անգամ
Լրահոս
Աղվերանի անտառում ծառից կախված երիտասարդ տղայի մարմին է հայտնաբերվել Պարեկները վարորդներին տալիս են օգտագործվա՞ծ մուշտուկներ․ ՀՀ ՆԳ նախարարը տեղյակ չէ խնդրից․ Politik.am Լավրովն ու Փեզեշքիանը հանդիպել են «Թուրքիան այլևս առաջվանը չէ»․ Էրդողան ԿԸՀ-ն դիտորդների է հավատարմագրել ՏԻՄ ընտրությունների համար Bloomberg. «Թուրքիան վերածվել է Եվրոպայի պլաստիկ աղբանոցի» Արտակարգ իրավիճակ Իսպանիայում․ կա 4 զոհ Ռեալը թաղված է մանիպուլյացիաների մեջ․ Լա Լիգայի նախագահ Լավրովը կողմ է Հարավային Կովկասում «3+3» ձևաչափի զարգացմանը Փաշինյանը փաստացի վառեց դեպի Արցախի ադրբեջանացում տանող «կանաչ լույսը»․ Շարմազանով Արցախցիներին COP 17-ում մերժել են տաղավար տրամադրել. Բեգլարյան Սասուն Խաչատրյանը կանաչ տարածքի հաշվին երկհարկանի շինություն է կառուցել․ «Հետք» ՀՀ Կառավարության որոշումը խախտում է միջազգային արբիտրաժի որոշումը․ «Տաշիր Կապիտալ» «Քանաքեռցի Տույի» և ևս 4 անձի սպանության գործով մեղադրյալները դատապարտվել են 8,5 տարվա ազատազրկման Ապարանի ԲԿ-ում նորածին է մահացել. հարազատները բժիշկերին մեղադրում են անգործության մեջ Ֆրանսիայի մի շարք շրջաններում պարետային ժամ կսահմանվի Ուկրաինան ներողություն է խնդրել Աղբալյանական լինելը պատիվ է. ՀՅԴ «Նիկոլ Աղբալյան» Ուսանողական միության Վարչություն Առաջիկա 15 օրը ընդդիմադիր դաշտում շատ կարևոր գործողություն է լինելու․ Սուրեն Սուրենյանց (video) Խայտառակություն․ Արարատ Միրզոյանին ասել են՝ գնա, «ճպճպացող քծնանքով» խոսիր այդ մասին․ Սուքիասյան (video) Սամվել Կարապետյան, մի՛ նեղացեք, չեն կարողանալու․ Նաիրա Զոհրաբյան (video) Նիկո՛լ, Զուլֆուգարովը «կայֆավատ է» լինում քեզ վրա, դու ի՞նչ ֆորում ես անում. Գառնիկ Դանիելյան (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է արտակարգ և լիազոր դեսպան Ձյունիկ Աղաջանյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյացը Հոկտեմբերի 15-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am