Մի հարմար տեղ կնստեմ. Վոլոդյա Ավետիսյանը կառավարության դիմաց է
Այսօր «Վարդաշեն» ՔԿՀ-ից ազատ է արձակվել 6 տարվա ազատազրկման դատապարտված՝ պահեստազորի գնդապետ Վոլոդյա Ավետիսյանը։ Նա շտապել է կառավարության շենքի մոտ և հայտարարել, որ շարունակելու է պայքարը։ Հարցին՝ հնարավո՞ր է կրկնվի «Սասնա ծռեր»-ի դեպքը, նա պատասխանեց՝ «Ժամանակը ցույց կտա»։ «Հայաստանում օրենք կա, բայց այն չի գործում, կամ եթե գործում է, ապա ոչ բոլորի համար: Մի մասը վաղաժամկետ ազատ են արձակվում, իսկ մյուս մասը էդպես էլ մնում են անազատության մեջ՝ առանց հիմքերի», - ասաց Ավետիսյանը՝ հստակեցնելով, որ իր պահանջն է, որ օրենքը բոլոր դատապարտյալների համար հավասար գործի: Որտեղ եք նստելու հարցին,պատասխանեց.«Մի հարմար տեղ կգտնեմ, կնստեմ»:
