Եվս մեկ արտահերթ կլինի
Կառավարության որոշմամբ՝ ԱԺ-ն հունիսի 8-ին ժամը 11-ին կգումարի արտահերթ նիստ: Օրակարգում կընդգրկվի չորս հարց,ասաց ՀՀ կառավարության աշխատակազմի ղեկավար- նախարարի պաշտոնակատար Դավիթ Հարությունյանը ԱԺ քննարկմանը կներկայացվի հակակոռուպցիոն փաթեթը, Հանրային ծառայությունները կարգավորող մարմնի մասին օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրենքի նախագիծը, պետական գույքի մասնավորեցման և համայնքների խոշորացման հարցերը: ԱԺ-ն եւս մեկ արտահերթ նիստ է գումարելու՝ մայիսի 30-ին, ժամը 11:00-ին։
