Որոշ քաղաքացիների պետք է բերենք ցիվիլ դաշտ. Կարեն Կարապետյան
Մայիսի 27-ին կայանալու է համապետական շաբաթօրյակ է,կառավարության նիստում հայտարարեց վարչապետ Կարեն Կարապետյանը` նշելով, որ «Մաքուր Հայաստան» ծրագրի ընթացքի վերաբերյալ Տարածքային կառավարման և զարգացման նախարարը տեղեկացրել է, որ միջգերատեսչական հանձնաժողովի կողմից աղբահանության և սանիտարական ոլորտի վերաբերյալ ներկայացվել են մի շարք առաջարկներ համապետական շաբաթօրյակի նախապատրաստական աշխատանքների համար: «Ակնկալում ենք գործադիր մարմինների ակտիվ մասնակցությունն ու լիարժեք աջակցությունը:Այս ծրագրին մենք խիստ հետևողական ենք լինելու և այն կրելու է շարունակական բնույթ:Առաջարկում են համայնքներում ներդնել աղբահանության սանիտարական տեսուչների ինստիտուտ»,-ասաց Կարեն Կարապետյանը: Նրա խոսքով` մինչև այս տարվա վերջ հանդես են գալու նաև օրենսդրական նախաձեռնությամբ` ոլորտը կարգավորող հատուկ իրավական ակտի վերաբերյալ: Տարածքային կառավարման և զարգացման ու ֆինանսների նախարարների պաշտոնակատարներին Կ.Կարապետյանը հանձնարարեց ազդակիր համայնքներին պետական աջակցության օժանդակության վերաբերյալ առաջարկություններ ներկայացնել: «Տեսուչների վարձատրումն ու աղբահանության ֆինանսավորումը կիրականացվի տուգանքների հաշվին:Մենք այդ ինստիտուտը պետք է ներդնենք, որ որոշ քաղաքացիների բերենք համապատասխան ցիվիլ դաշտ»,- ասաց Կ.Կարապետյանը:
