Էրդողանը հակընդդեմ քայլեր է անում. Մոսկվա-Անկարա պայքարը դեռ առջևում է

Թուրքիայի խորհրդարանը քննարկելու է Ադրբեջան զինծառայողներ ուղարկելու մասին նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հրամանագիրը: Թուրքիայի Ազգային մեծ ժողովն այսօր է ստացել Էրդողանի հրամանագիրը: ՏԱՍՍ լրատվական գործակալությունը նախագահի հրամանագրի վերաբերյալ մանրամասներ չի հայտնում: Թուրքական լրատվամիջոցները դեռևս չեն հաղորդում, թե երբ խորհրդարանը կքննարկի հրամանագիրը:

Ռուսական կողմը կտրականապես մերժում է Լեռնային Ղարաբաղում թուրք խաղաղապահներ տեղակայելու գաղափարը: Հիշեցնենք, որ նոյեմբերի 11-ին Ռուսաստանի և Թուրքիայի պաշտպանության նախարարներ Սերգեյ Շոյգուն և Հուլուսի Աքարը բանակցել են տեսակապով և համաձայնեցրել են հռչակագիր, որի համաձայն Լեռնային Ղարաբաղում հրադադարի ռեժիմը հսկելու նպատակով կստեղծվի ռուս-թուրքական կենտրոն:

Ադրբեջան զինվորականներ ուղարկելու մասին Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հրամանի նախագիծը խորհրդարան ուղարկելը ներքին գործընթաց է, որը նախատեսված է այդ երկրի օրենսդրությամբ, լրագրողներին հայտնել է ՌԴ նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը։ «Բանն այն է, որ Ադրբեջանի տարածքում լինելու է մշտադիտարկման կենտրոն, այնտեղ պետք է ուղարկվեն թուրք զինվորականներ, դա ներքին գործընթացների իրականացում է, գործընթաց, որը նախատեսված է Թուրքիայի Հանրապետության ներքին օրենսդրությամբ։ Դա Թուրքիայի ներքին գործն է։ Իսկ ինչ վերաբերում է համատեղ մշտադիտարկման կենտրոնին, ապա այն հանդիսանում է Ռուսաստանի ու Թուրքիայի միջև երկկողմ պայմանավորվածությունների արդյունք»,նշել է Պեսկովը։

Որ Ռուսաստան-Թուրքիա դիմակայությունն Արցախում դեռ նոր է սկսվում, արդեն իսկ նկատելի է: Մոսկվան ու Անկարան, առաջին հայացքից կնքեցին փոխշահավետ հրադադար, բայց դեռ ամեն ինչ նոր է սկսվում:

Թուրքիան և Ռուսաստանն հիշեցնենք, օրեր առաջ ստորագրել են Ղարաբաղում հրադադարի վերահսկման և մոնիթորինգի ռուս-թուրքական համատեղ կենտրոն ստեղծելու փոխըմբռնման հուշագիրը։ Անկարայում Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը` խորհրդարանում հանդիպելով իր կուսակցության խմբակցության պատգամավորների հետ հանդիպմանն ասաց. «Թուրքիան Ղարաբաղում կմիանա խաղաղապահ ուժերին` հետևելու Ռուսաստանի հետ համաձայնության իրականացմանը»։

Պաշտոնական Մոսկվան մի քանի անգամ հայտարարել է, որ Ղարաբաղում ռուս-թուրքական համատեղ խաղաղապահ առաքելության տեղակայման մասին երբեք խոսք չի եղել։ Համագործակցության դաշտը լինելու է Ադրբեջանի տարածքում, այլ ոչ թե Ղարաբաղում, և խոսքը մոնիտորինգի կենտրոնի մասին է»։

Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը ներկայացրել է խաղաղապահների տեղակայման քարտեզը։ Խաղաղապահները երկու գոտի են ստեղծել` հյուսիսային և հարավային, ընդհանուր առմամբ 16 դիտակետ է ստեղծվելու, ժամանակավոր 6 դիտակետ` Ղարաբաղը Հայաստանին կապող Լաչինի գոտում։ Ստեփանակերտում և Մարտակերտում տեղակայվելու են մոտոհրաձգային գումարտակներ, խաղաղապահ առաքելության ընդհանուր հրամանատարությունը գտնվելու է Ստեփանակերտում։
Ինչ վերաբում է ռուս -թուրքական համատեղ կենտրոնին, Ռուսաստանի արտգործնախարարության մամուլի խոսնակ Մարիա Զախարովան ևս որոշ պարզաբանումներ է տվել` ասելով, թե այդ կենտրոնը խաղաղապահ առաքելության հետ կապ չունի։ «Այստեղ պետք է հստակ լինի, որ խոսքը հայտարարությունում նշված խաղաղարար ջանքերի մասին չէ, այլ բոլորովին այլ առաքելություն է, համատեղ ջանքերի այլ մաս է, պետք է դրանք տարբերել, դրանք տարբեր բաներ են»,- ասել է Զախարովան։

Ռուսական պետական ՏԱՍՍ գործակալությունը, վկայակոչելով Արտգործնախարարության իր աղբյուրները, հաղորդում է, որ Թուրքիայի մասնակցությունը սահմանափակվելու է կրակի դադարեցումը վերահսկող ռուս-թուրքական կենտրոնով, որը ձևավորվելու է Ադրբեջանի տարածքում` Ղարաբաղին ոչ հարակից շրջանում։ Ենթադրվում է, որ այդ կենտրոնից ռուս և թուրք զինվորականները հետևելու են հրադադարի ռեժիմի պահպանմանը` օգտագործելով տեխնիկական միջոցներ։ Այդ կենտրոնի գործունեության մանրամասների մշակմամբ զբաղվում են ռազմական գերատեսչությունները։

Ռուսական մամուլն ի դեպ, սկսել է այս օրերին հրապարակել թուրք գեներալների անունները, որոնք ղեկավարել են 44 օրյա պատերազմը: Մի քանի ռուսական աղբյուրներ հայտնում են, որ ղարաբաղյան պատերազմի ընթացքում ադրբեջանական զինված ուժերը ղեկավարել են թուրք գեներալները։ Նշվում են կոնկրետ գործողությունները, որոնք նրանք են ղեկավարել։ Ըստ Sputnik-ի՝ Տորոնտոյում բնակվող լրագրող, պատմաբան Մայք Միխայլովիչը տեղեկացնում է, որ հայտնի են դարձել թուրք բարձրաստիճան զինծառայողների անունները, որոնք մասնակցել են ղարաբաղյան ռազմական գործողություններին։ Գրառումներից մեկում, մասնավորապես, նա նշել է, որ ռազմական գործողություններում ներգրավված են եղել գեներալներ Բահթիար Էրսեյն ու Գյոքսել Կահյան։ Կահյան բրիգադի գեներալ է։ Նա իրականացրել է Ադրբեջանի ռազմաօդային ուժերի ղեկավարությունը, վերահսկել օդային հետախուզման անցկացումը և անօդաչու թռչող սարքերով հարվածներ հասցնելու գործողությունները։

Էրսայը Թուրքիայի ԶՈւ գլխավոր շտաբի ղեկավարն է։ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը կարող էր միայն նրան վստահել այնպիսի կարևոր առաքելություն, ինչպիսին է «հակահարձակման» գործողությունը ԼՂ–ում։

Միևնույն ժամանակ «Վզգլյադ» պարբերականը, հղում անելով Ադրբեջանի ՊՆ աղբյուրներին, հայտնում է, որ Էրսեյի գլխավորած խումբն անմիջականորեն մասնակցել է Լեռնային Ղարաբաղի դեմ ռազմական գործողությունների կազմակերպմանը։ Գեներալն այժմ էլ գտնվում է Բաքվում, քանի որ Ադրբեջանի ԶՈւ գլխավոր շտաբի պետ Նաջմեդդին Սադիգովի պաշտոնանկությունից հետո նա անձամբ է վերահսկում գերատեսչությունը։

Մետաքսյա Շալունց

դիտվել է 9165 անգամ
Լրահոս
Աղվերանի անտառում ծառից կախված երիտասարդ տղայի մարմին է հայտնաբերվել Պարեկները վարորդներին տալիս են օգտագործվա՞ծ մուշտուկներ․ ՀՀ ՆԳ նախարարը տեղյակ չէ խնդրից․ Politik.am Լավրովն ու Փեզեշքիանը հանդիպել են «Թուրքիան այլևս առաջվանը չէ»․ Էրդողան ԿԸՀ-ն դիտորդների է հավատարմագրել ՏԻՄ ընտրությունների համար Bloomberg. «Թուրքիան վերածվել է Եվրոպայի պլաստիկ աղբանոցի» Արտակարգ իրավիճակ Իսպանիայում․ կա 4 զոհ Ռեալը թաղված է մանիպուլյացիաների մեջ․ Լա Լիգայի նախագահ Լավրովը կողմ է Հարավային Կովկասում «3+3» ձևաչափի զարգացմանը Փաշինյանը փաստացի վառեց դեպի Արցախի ադրբեջանացում տանող «կանաչ լույսը»․ Շարմազանով Արցախցիներին COP 17-ում մերժել են տաղավար տրամադրել. Բեգլարյան Սասուն Խաչատրյանը կանաչ տարածքի հաշվին երկհարկանի շինություն է կառուցել․ «Հետք» ՀՀ Կառավարության որոշումը խախտում է միջազգային արբիտրաժի որոշումը․ «Տաշիր Կապիտալ» «Քանաքեռցի Տույի» և ևս 4 անձի սպանության գործով մեղադրյալները դատապարտվել են 8,5 տարվա ազատազրկման Ապարանի ԲԿ-ում նորածին է մահացել. հարազատները բժիշկերին մեղադրում են անգործության մեջ Ֆրանսիայի մի շարք շրջաններում պարետային ժամ կսահմանվի Ուկրաինան ներողություն է խնդրել Աղբալյանական լինելը պատիվ է. ՀՅԴ «Նիկոլ Աղբալյան» Ուսանողական միության Վարչություն Առաջիկա 15 օրը ընդդիմադիր դաշտում շատ կարևոր գործողություն է լինելու․ Սուրեն Սուրենյանց (video) Խայտառակություն․ Արարատ Միրզոյանին ասել են՝ գնա, «ճպճպացող քծնանքով» խոսիր այդ մասին․ Սուքիասյան (video) Սամվել Կարապետյան, մի՛ նեղացեք, չեն կարողանալու․ Նաիրա Զոհրաբյան (video) Նիկո՛լ, Զուլֆուգարովը «կայֆավատ է» լինում քեզ վրա, դու ի՞նչ ֆորում ես անում. Գառնիկ Դանիելյան (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է արտակարգ և լիազոր դեսպան Ձյունիկ Աղաջանյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյացը Հոկտեմբերի 15-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am