Գեղարքունիքի նոր մարզպետի անունը հայտնի է
Գեղարքունիքի մարզպետ նշանակվեց Կարեն Բոթոյանը:Նման որոշում այսօր կայացվեց կառավարության նիստում: «Պարոն Բոթոյան մենք մարզպետներից ակնկալում ենք 2017թ. համակարգված որոշակի փոփոխություններ աշխատանքի ոճի մեջ, հաշվետվության մեջ և այլն: Այդ իսկ պատճառով Ձեզ հաջողություն ենք մաղթում: Մոտ ժամանակներս ամերիկյան համալսարանը կազմակերպելու է համապատասխան դասընթացները:Մեր ակնկալած համակարգը, մարզպետների աշխատանքների գնահատման հայտանիշները վերանայվելու են և տարվա վերջ դրան հատուկ ուշադրություն են դարձնելու:Մարզպետները ունենալու են բալանսավորված և’ իրավունքներ, և’ հաջողություններ»,-ասաց վարչապետ Կարեն Կարապետյանը:
