Վոլոդյա Ավետիսյանն ազատ է արձակվել
2013 թ. կիրառված համաներման հետևանքով պատժաչափի կրճատման արդյունքում «Վարդաշեն» քրեակատարողական հիմնարկից քիչ առաջ ազատ արձակվեց պահեստազորի գնդապետ Վոլոդյա Ավետիսյանը: 6 տարի ժամկետով դատապարտված Վոլոդյա Ավետիսյանը պատիժը կրելու ընթացքում 6 անգամ ներկայացվել էր պատժից պայմանական վաղաժամկետ ազատվելու, սակայն Անկախ հանձնաժողովի կողմից բոլոր դեպքերում քրեակատարողական հիմնարկի վարչակազմի միջնորդագիրը մերժվել է՝ առանց որևէ հիմնավորման: Լուսանկարը՝ ArmLur.am-ի
