Սարոյան ամուսինները

Հայկական քաղաքական-հասարակական տիրույթում Սարոյան եղբայրների սինդրոմի բազմակի դրսեւորումների ենք ականատես եղել, բայց որ այդ սինդրոմն առկա կլիներ նաեւ ամուսինների մեջ, դժվար էր պատկերացնելը: Ահավասիկ Նիկոլ Փաշինյան-Աննա Հակոբյան զույգը վերջին մեկ շաբաթում դրա վառ արտացոլումն են: Ամուսինը Արցախը հանձնելու փաստաթուղթ է ստորագրել, կինը շարունակում է մնալ դիրքերում, հորդորում է ուրիշներին էլ մնալ ու պահպանել: Իրար հաջորդելով, իրար հակասող գրառումներ են անում, մեկը պարտությունը դրեց հայ զինվորի, բանակի ուսերին, մեկն ասում է՝ բանակը կերտեց մեր հաղթանակը, սա արեց, նա արեց:

Փաշինյանի տիկին Աննա Հակոբյանը երեկ էլ հետեւյալ գրառումն է արել.<< Մեր բանակը, մեր զինվորը անհավասար ու անարդար պատերազմում կանգնեցին մինչեւ վերջ։ Նրանք միայնակ հերոսաբար կռվեցին մի քանի երկրի բանակների դեմ՝ դիմակայելով առջեւից թշնամու, թիկունքից թուլամորթների ու դավաճանների հարվածներին>>։
Տիկին եւ պարոն, մի հատ կողմնորոշվեք, հիմա բանակը կռվել է, թե չի կռվել, զինվորը փախել է առաջնագծից, թե չի պախել, հոգեկան ցնցումների մեջ եք, թե ազգի թույլ նյարդերով հատվածին եք ուզում այդ վիճակում դնել:

Աննա Հակոբյանը շարունակում է.<<2018-ին մենք անհավասար պայքարում հաղթեցինք պետության թալանչիներին, որպես քաղաքացի ուղղեցինք մեր մեջքը, որովհետեւ հավատացինք մեր հաղթանակին ու չընկրկեցինք նրանց դիզած միլիոնների ու ուժի առաջ։
Որպես պետություն եւ ժողովուրդ մենք կուղղենք մեր մեջքը եւ կհաղթենք ամբողջ աշխարհին միայն մի պարագայում, եթե մեկ մարդու նման հավատանք մեր հաղթանակին, հաղթահարենք մեր վախերը, արմատախիլ անենք մեր միջի դավաճաններին եւ չընկրկենք ոչ մի ուժի առաջ>>:

Դեռ հարց է նախկիններն են ավելի մեծ թալանչի, թե դուք, դեռ հարց է նախկիններն են 30 տարում ավելի շատ թալանել, քան դուք՝ երկուսուկես տարում, նախկիններն են ավելի մեծախոս, թե դուք՝ պոռոտախոս ու մեծամիտ, նախկիններն են բանակին նայել, թե դուք, ձեզ թվում է ելակ կերցնելով, պիտի ասեք բանակին լավ եք նայել, դուք ձեզ համար դրոշակ դարձած անգամ մայկա-տռուսիկի հարցը չեք կարողացել լուծել ու դա կփաստեն շատ շատերը: Անամոթներ, դուք ժառանգություն եք ստացել ծաղկող, բարգավաճող, մեծ ներդրումներով Արցախ,աշխարն անգամ իր զարմանքն էր հայտնում՝ ինչպես կարող է շրջափակված երկիրը այսպիսի զարգացում ապրել: Իսկ դուք այսօր ծաղկուն արցախն ավերակների վերածեցիք, այն հանձնեցիք ձեր բարեկամներին , ձեզ ճղեք էլ նախկիններն այդ տարածքը պահել են ու զարգացրել, հանձնել ու ավերել եք դուք, ու հիմա տհասների համար ելույթներ եք ունենում, թե նախկինները թալանել են, կեղեքել են: Հայաստանը տհասների երկիր չէ, գուցե ձեր պես երկու տոկոս տհաս լինի: Դուք եք խոսել դավադիրներից, դուք եք երկիրը պատերազմի տարել, դուք եք ասել Արցախը մարզ է, դուք եք Մեհրիբան Ալիեւային մուղամի ու չայ խմելու հրավիրել, վերջում էլ ձեր լափամանի ճաշով կերակրել զոմբի հանրությանն ու Արցախը հանձնել թուրքին:
Հիմա Աննա Հակոբյանն անամոթաբար կոչ է անում . << Մի՛ հրկիզեք ձեր տները։ Հայ ժողովուրդը պետք է իր տունը պաշտպանող լինի, ոչ թե՝ հրկիզող։
Մենք կհաղթահարենք մեր ներքին խնդիրները, կուղղենք մեր սխալները, եւ դուք կվերադառնաք ձեր տները։ Մենք դա կանենք բոլորս միասին, ամենօրյա քրտնաջան աշխատանքով այնքան, որքան պահանջվի։
Մենք որպես ժողովուրդ եւ պետություն կուղղենք մեր մեջքը։ Հայ ժողովուրդը այլեւս երբեք 1915 թիվ թույլ չի տալու, ամբողջ աշխարհի անտարբեր հայացքի ներքո չի ցեղասպանվելու>>։

Իսկ չի լինի դուք գնաք թուրքի հետ ապրեք, հատկապես, որ իրականություն դարձեցիք ձեր եւ ձեր տերերի վաղեմի երազանքները:

Անի Սահակյան

դիտվել է 9136 անգամ
Լրահոս
Աղվերանի անտառում ծառից կախված երիտասարդ տղայի մարմին է հայտնաբերվել Պարեկները վարորդներին տալիս են օգտագործվա՞ծ մուշտուկներ․ ՀՀ ՆԳ նախարարը տեղյակ չէ խնդրից․ Politik.am Լավրովն ու Փեզեշքիանը հանդիպել են «Թուրքիան այլևս առաջվանը չէ»․ Էրդողան ԿԸՀ-ն դիտորդների է հավատարմագրել ՏԻՄ ընտրությունների համար Bloomberg. «Թուրքիան վերածվել է Եվրոպայի պլաստիկ աղբանոցի» Արտակարգ իրավիճակ Իսպանիայում․ կա 4 զոհ Ռեալը թաղված է մանիպուլյացիաների մեջ․ Լա Լիգայի նախագահ Լավրովը կողմ է Հարավային Կովկասում «3+3» ձևաչափի զարգացմանը Փաշինյանը փաստացի վառեց դեպի Արցախի ադրբեջանացում տանող «կանաչ լույսը»․ Շարմազանով Արցախցիներին COP 17-ում մերժել են տաղավար տրամադրել. Բեգլարյան Սասուն Խաչատրյանը կանաչ տարածքի հաշվին երկհարկանի շինություն է կառուցել․ «Հետք» ՀՀ Կառավարության որոշումը խախտում է միջազգային արբիտրաժի որոշումը․ «Տաշիր Կապիտալ» «Քանաքեռցի Տույի» և ևս 4 անձի սպանության գործով մեղադրյալները դատապարտվել են 8,5 տարվա ազատազրկման Ապարանի ԲԿ-ում նորածին է մահացել. հարազատները բժիշկերին մեղադրում են անգործության մեջ Ֆրանսիայի մի շարք շրջաններում պարետային ժամ կսահմանվի Ուկրաինան ներողություն է խնդրել Աղբալյանական լինելը պատիվ է. ՀՅԴ «Նիկոլ Աղբալյան» Ուսանողական միության Վարչություն Առաջիկա 15 օրը ընդդիմադիր դաշտում շատ կարևոր գործողություն է լինելու․ Սուրեն Սուրենյանց (video) Խայտառակություն․ Արարատ Միրզոյանին ասել են՝ գնա, «ճպճպացող քծնանքով» խոսիր այդ մասին․ Սուքիասյան (video) Սամվել Կարապետյան, մի՛ նեղացեք, չեն կարողանալու․ Նաիրա Զոհրաբյան (video) Նիկո՛լ, Զուլֆուգարովը «կայֆավատ է» լինում քեզ վրա, դու ի՞նչ ֆորում ես անում. Գառնիկ Դանիելյան (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է արտակարգ և լիազոր դեսպան Ձյունիկ Աղաջանյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյացը Հոկտեմբերի 15-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am