Նիկոլ Փաշինյանի հանցակիցը

Պատմությունը դավաճանի խարանը դրոշմելու է ոչ միայն Նիկոլ Փաշինյանի, այլեւ նրա բոլոր հանցակիցների ճակատներին, հատկապես նրանց, ովքեր կարող էին բան փոխել, բայց չարեցին՝ գերադասելով իրենց պաշտոնը, աթոռը հայրենիքից:

Նրանցից մեկը ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանն է, մարդ, ով իր նախագահության ընթացքում բյուջեի հաշվին շրջագայելուց, երեխաների հետ պաղպաղակ ուտելուց, ցուցարարների հետ պարելուց բացի եւ ոչ մի բանով աչքի չընկավ, այսօր կարող է շրջել պատմության այս ամոթալի էջը, բայց շարունակում է գլուխը գետնի տակ թաքցրած ապրել: Արցախի մասին հայտնի փաստաթուղթը ստորագրելուց ժամեր անց նա փորձ արեց իրեն մաքրել պատասխանատվությունից՝ հայտարարելով, որ չի իմացել եւ մամուլից է տեղեկացել դրա մասին:

Հիմա, մեկ շաբաթ է, երբ արդեն գիտի, ինչ է արել այս մարդը: Եւ ինչ է անում, թոզփչոցի, հայտարարել է քաղաքական խորհրդակցություն, իր սիրած զբաղմունքով՝ ֆոտոսեսիայով է զբաղված: Սա հույս ունի, որ կարող է ինչ-ինչ հանցավոր պայմանավորվածությունների արդյունքում ստանձնել պետության ղեկը, այս մարդը չի գիտակցում, որ ամենագունեղ երազում ինքը չպետք է ու չի կարող նման բան տեսնել, այս ժողովուրդը տեսել է իրեն էլ իր գործն էլ, իր տեսակն էլ: Դավաճանի հանցակիցները նույնքան դավաճան են եւ նրանք չեն կարող տեղ ունենալ այս երկրում: Ավելին վաղը կարող է պազվել, որ ինքն էլ է անմիջապես մասնակցել երկիրը ծախելու այս ծրագրին: Հրանտ Բագրատյանը երկու օր առաջ հայտարարեց, որ բրիտանական «Էկոնոմիստ»՝ The Economist պարբերականը նյութեր է հրապարակել, համաձայն որի «ամբողջ օպերացիան կազմակերպված է եղել Բրիտանիայի հետախուզության պետ, այդ հիմնարկը կոչվում է ԱԳՆ հետախուզություն, Ռիչարդ Մուրի կողմից»: Մեծ Բրիտանիայի կողմից Հայաստանում ներդրված այս պաշտոնյան միգուցե անմիջապես է կանգնած թուրքական այս ծրագրի գլխին, ինչպես Ամուլսարի, ՍԴ-ի , դատարաննեի նկատմամբ տեռորի, եւ ասվածի ապացույցն էլ նրա լռությունն էր:

Արմեն Սարգսյանը, ի պաշտոնե, համարվում է սահմանադրության պահպանման երաշխավորը, ուստի նա ունի ամենաուժեղ զենքը, կարող է ընդամենը մեկ ուղերձ լինել, որով նա կարող է ուղղորդել հասարակության տրամադրություններն ու գործողությունները: Այս պահին նա կարող է միայն մեկ ուղերձով հայտարարել, որ վարչապետի ստորագրած փաստաթուղթը չունի իրավական ուժ և դա հիմք է Գլխավոր շտաբի պետի համար, որպեսզի նա հրաժարվի պայմանագրի պահանջը կատարել: Պարզապես նա պետք է օգտվի իր կարգավիճակից, և որպես սահմանադրության երաշխավոր հայտարարությամբ դիմի բանակի հրամկազմին, ժողովրդին ու Ազգային ժողովին, այդ ուղերձը իրավական արագ արձագանքման գործիք է ու կարող է շրջադարձ ապահովել:
Չարեց այս մարդը, հրաժարական էլ չտվեց՝ դառնալով Փաշինյանի հանցակիցը:

Անի Սահակյան

դիտվել է 4377 անգամ
Լրահոս
Ռեալը դեռ չի գոհացրել Մոուրինյուին. պորտուգալացին ևս 2 նոր տրանսֆեր է պահանջում Վեդիի կամրջի մոտ «Mercedes Vito»-ն բախվել է ճանապարհի բետոնե արգելապատնեշներին․ կա 5 վիրավոր Ռուսաստանի թուլության մասին մտքերը՝ «քաղաքական տգիտություն»․ քաղաքագետ Իրանի դեսպանն արտաբերում է Արցախ բառը, սրանք «тупо» խուսափում են նույնիսկ շշուկով արտասանել․ Աբովյան Ամենայն հայոց կաթողիկոսը դիմել է Հայաստանում և Սփյուռքում ապրող հայրենակիցներին Տեղի ունեցած երկրաշարժի հետևանքով ավելի քան 50 մարդ է զոհվել ԵՄ-ին անդամակցելն այլևս Թուրքիայի առաջնահերթություններից չէ․ Էրդողան Քրեական դատարանի դատավոր Արուսյակ Ալեքսանյանի լիազորությունները դադարեցվեցին Լիբանանի վրա Իսրայելի շարունակվող հարձակումները մտահոգության լուրջ աղբյուր են Անկարայի համար․Էրդողան Աբովյանում բախվել են «Opel Astra»-ն և «Chevrolet»-ը․ վերջինի վարորդը եղել է ոչ սթափ Վիճաբանություն և ծեծկռտուք «Զվարթնոց»-ում․ 4 կին միմյանց հարվածներ են հասցրել, հայհոյանքներ հնչեցրել Խոշոր ավտովթար է տեղի ունեցել․ հարազատ եղբայրները տեղափոխվել են հիվանդանոց ՆԱՏՕ-ի և ԵՄ-ի տեղեկատվական կենտրոնի նախկին գրասենյակը վաճառվել է Լոկոմոտիվը փորձել է գնել Հայաստանի ընտրանու ֆուտբոլիստին Արտակարգ դեպք․ էլեկտրական լարն ընկել է Երևան-Գյումրի գնացքի վագոնի տանիքին, հրդեհ առաջացրել Եվրոպայի հայերի համագումարը դատապարտել է «Արևմտյան Ադրբեջան» շինծու թեզի տարածումը Եվրոպայում Սպասվում է անձրև․ հնարավոր է կարկուտ Հին Երևանցի-Պուշկին փողոցների խաչմերուկում բախվել են «BMW»-ն և ինքնագլորը Այսօր Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցին նշում է Սուրբ Աստվածածնի Վերափոխման տոնը (Խաղողօրհնեք) Գիտե՞ք` որքան էին տների գները Լիբանանում մինչև ճգնաժամը. Հայաստանից անգամներով շատ․ Նարեկ Կարապետյան Եվրամիությունը իրական մտադրություն չունի Թուրքիային իր կազմում ընդունելու․ Էրդողան
Ամենաընթերցվածները
Շուտով
Օգոստոսի 17-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Օգոստոսի 17-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Օգոստոսի 17-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Սուրեն Սուրենյանցը Օգոստոսի 17-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Օգոստոսի 15-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Օգոստոսի 15-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վահե Մովսիսյանը Օգոստոսի 15-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Օգոստոսի 15-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Օգոստոսի 14-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը Օգոստոսի 14-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Համահայկական ճակատ շարժման անդամ Նաիրա Գրիգորյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am