Կարեն Կարապետյանը Զիփլայնի տոմսեր է գնել
Հայաստանի վարչապետ Կարեն Կարապետյանը ներդրում է կատարել Հայաստանում ամենաերկար Զիփլայնի կառուցման գործում: «Համոզված եմ, որ շուտով այս կարևոր նախաձեռնությունը իրականություն է դառնալու: Այսօր իմ ընտանիքի անունից ես ձեռք բերեցի աշխարհի ամենաերկար Զիփլայնի տոմսեր` այդպիսով ունենալով ներդրում՝ ծրագրի իրականացման գործում: Կարծում եմ, որ աշխարհի մասշտաբով ռեկորդակիր այս նախագիծը էական հիմք կհանդիսանա սահմանամերձ Տավուշի մարզում տուրիզմի զարգացման, Ենոքավան համայնքում երիտասարդների համար նոր աշխատատեղերի ստեղծման և համայնքային կյանքի աշխուժացման համար: Կոչ եմ անում միանալ նախաձեռնությանը, որի իրականացումը հնարավորություն կտա Հայաստանը դիրքավորել որպես տարածաշրջանի էքսթրեմալ տուրիզմի կենտրոն և մեր երկիրը առավել ճանաչելի դարձնել արտասահմանցի զբոսաշրջիկների շրջանում», - իր ֆեյսբուքյան էջում գրել է վարչապետը:
