Հովիկ Աբրահամյանին ժամանա՞կ են տալիս. Ինչի՞ համար է նա պետք Սերժ Սարգսյանին

«Ժամանակ» թերթը գրում է. «ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանը armtimes.com-ին ասել է, թե Արտաշատի քաղաքապետի արտահերթ ընտրությունը կարող է հունիսի 18-ից հետաձգվել նոյեմբեր: Մուկուչյանը դա պայմանավորում է ֆորմալությամբ: Նա ասել է, որ կան ՏԻՄ ընտրության համար սահմանված օրեր, տարվա մեջ մի քանի անգամ: Դրանցից մեկը հունիսի 18-ն է, իսկ հաջորդը՝ նոյեմբերին: Մուկուչյանն ակնարկել է, որ Արտաշատի քաղաքապետի ընտրության ընթացակարգը կարող է ուղղակի չտեղավորվել մինչեւ հունիսի 18-ը ժամկետի մեջ: Երբ Հայաստանում իշխանությունը դիմում է ֆորմալությունը պահելուն, բծախնդիր է դառնում ֆորմալության հարցում, կնշանակի, որ կա դրա քաղաքական անհրաժեշտությունը: Եվ հետաքրքիր է, որ քաղաքապետի ընտրության հնարավոր հետաձգման մասին խոսակցությունը ծավալվում, ազդակը հղվում է այն բանից հետո, երբ նախկին վարչապետ եւ նախկին ՀՀԿ-ական Հովիկ Աբրահամյանի որդին՝ Արգամ Աբրահամյանը, հայտարարել էր, որ հայրը պատրաստվում է իր թեկնածուին առաջադրել քաղաքապետի ընտրությանը, եւ, այսպես ասած, ազգակցական շրջանակում որոշումը արդեն կայացված է: Դրանից հետո ահա պարզվում է, որ իշխանությունը մտադիր է հետաձգել ընտրությունը, քանի որ ժամանակը չի բավարարում մինչեւ հունիսի 18: Հազիվ թե կասկած լինի առ այն, որ ցանկության եւ անհրաժեշտության դեպքում իշխանությունը կհասցներ ամեն ինչ կազմակերպել այնպես, որ ընտրությունը տեղի ունենար հունիսին, եւ Արտաշատի քաղաքապետի հարցը բաց չմնար մինչեւ նոյեմբեր: Մեծ հաշվով, իհարկե, այստեղ խնդիր չի լինի, ի վերջո՝ հանրապետության երրորդ քաղաքի քաղաքային իշխանության հարցն է արդեն մի քանի ամիս բաց, օդից կախված, եւ մեծ հաշվով ոչինչ էլ չի լինում: Չէ՞ որ Հայաստանի դե ֆակտո կառավարման համակարգը իրականում բոլորովին այլ է, քան պետական կամ համայնքային ինստիտուտների կառուցվածքը: Այդուհանդերձ, Արտաշատում իրավիճակը հետաքրքիր է, քանի որ այստեղ ներկլանային, ներիշխանական դիմակայություն է: Այդ համատեքստում է ուշագրավ, որ թեկնածու առաջադրելու մասին Հովիկ Աբրահամյանի փաստացի հայտարարությունից հետո իշխանությունը հայտարարում է ընտրությունը հետաձգելու հավանականության մասին: Ո՞ւմ է դրանով տրվում ժամանակ շահելու եւ պատրաստվելու հնարավորություն՝ Հովիկ Աբրահամյանի՞ն, թե՞ իշխանությունն ինքն է իր համար ժամանակ շահում Հովիկ Աբրահամյանի հետ, այսպես ասած, դիմակայությանը պատրաստվելու համար: Չնայած Աբրահամյանը հեռացված է իշխանությունից, այդուհանդերձ՝ նա Արարատի մարզում, իհարկե, տնօրինում է որոշակի ռեսուրսների, եւ Արտաշատի քաղաքապետի պաշտոնը գոնե անկասկած նրա քաշային կատեգորիայից է: Բայց եթե, իհարկե, իշխանությունը սկզբունքային խնդիր չդնի կենտրոնական մակարդակով կամ պարզապես Սերժ Սարգսյանի մակարդակով խոչընդոտել դրան: Իսկ այդպիսի խնդրի հավանականությունը հարաբերական է, եւ ամենեւին աներկբա չէ, որ Սերժ Սարգսյանը սկզբունքորեն կարող է դնել նման խնդիր: Հետեւաբար չի բացառվում, որ Հովիկ Աբրահամյանին տալիս են լավ պատրաստվելու ժամանակ, որովհետեւ ՀՀԿ-ն երեւի թե պատրաստվելու ժամանակ ուներ, առավել եւս, որ ընդամենը երկու ամիս առաջ ՀՀԿ-ն անցկացրել է համապետական ընտրություն նաեւ Արտաշատի շրջանակում: Ինչի՞ համար է Հովիկ Աբրահամյանը պետք Սերժ Սարգսյանին: Սա հարց է, որի կոնկրետ պատասխանն առայժմ չի նշմարվում: Կա հռետորական պատասխան՝ Սերժ Սարգսյանը նախագահության տասը տարիների ընթացքում ցույց է տվել, որ ներքաղաքական որեւէ սուբյեկտի չի դիտարկում վերջնականապես «անպետք»: Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

դիտվել է 40 անգամ
Լրահոս
«Արման Ծառուկյանը վախկոտ թշվառական է, ում գլխին անընդհատ խփել են․․․» (video) Բացահայտեմ՝ ինչու են Ղազինյանին կալանավորել․․․ ի՞նչ ձայնագրություն է հրապարակվել․ Արթուր Միքայելյան (video) Նիկոլը չի կարողանալու կանգնեցնել այս հեղեղը․․․ գիտե՞ք՝ ինչ է լինելու․ հոգեբան (video) Լիբանանում իսրայելական հարձակումներից զոհերի թիվը հասել է 4211-ի Կանդազի պատասխանը՝ Ալեն Սիմոնյանին (video) «ԱՄՆ հարկատուների միջոցներով ֆինանսավորվող բռնությունները իրականացվում են ամերիկյան շահերի հաշվին և հանգեցնում են նոր կորուստների՝ մարդկային կյանքերի ու հայրենի հողի կորստի»․ Արամ Համբարյան Աննա Հակոբյանին ասե՞մ՝ որտեղ եմ տեսել․ Կանդազ (video) Վաղը կսկսվի ընտրությունների արդյունքների բողոքարկման քննությունը. ՍԴ շենքի առջև ցույց տեղի կունենա Ասեմ՝ ինչու ավագանիում վերջերս եղավ ծեծուջարդ և ինչու իրեն կորցրեց Ավինյանը․ հոգեբան (video) Հունիսի 1-18-ը ՀՀ-ից ԵՄ անդամ երկրներ պտուղ-բանջարեղեն չի արտահանվել․ պատգամավորի ահազանգը Ընդդիմությունը թող հենց հիմա հետ քաշվի ու այդ պահին․․․ Անժելա Թովմասյան (video) Չեմ զարմանա, որ մի օր Արամ Մանուկյանին էլ հետմահու մեղադրանք առաջադրվի ՀՀ-ն հիմնելու համար․ Վահե Գրիգորյան «Այ սու*անե՛ր, Լևոն Քոչարյանին ու իր էրեխուն տված անեծքը ձեզ հետ է գալու». Սեյրան Չիլինգարյան (video) Եղբորս վրա հարձակման գործով մեղադրանք է առաջադրվել Լիճքի գյուղապետին և Մարտունու հիվանդանոցի վիրաբույժին․ Հոխիկյան Վերաքննիչ դատարանի որոշումը էս ճնշումների պայմաններում խիզախ որոշում է. Արա Զոհրաբյան (video) Ավտովթար՝ երթուղայինի մասնակցությամբ․ կա տուժած Կանդազին տնային կալանքը տրվեց (video) Ավետիքը, Բագրատ Սրբազանը և մնացած ձերբակալվածները պայքարում են ազգային պետության պահպանման, հող չհանձնելու համար․ Գեղամյան Եթե Վեհափառը կալանավորվի, ապա դրա գինը կվճարի ողջ հայ ժողովուրդը. Միքայել Սրբազանի առաջին խոսքերը (video) Հայ մարդու արյուն-քրտինքով մշակած ու վաստակած բերքը փչանում է բեռնատարներում․ Գոհար Ղումաշյան ՇՏԱՊ․ Միքայել Սրբազանի տնային կալանքը վերացվեց (video) Բելառուսն անջատել է վերահեռարձակման կայանները, որոնցով ՌԴ-ն համակարգել է Ուկրաինայի դեմ ԱԹՍ-ների հարվածները. Զելենսկի Չեմ հավատում ադրբեջանցիների գալուն, Ալենը երդվել է․ Սեյրան Չիլինգարյանը հեգնեց (video) Դատախազը միջնորդեց 3 ամսով երկարացնել Կանդազի կալանքը (video) Իրանի ԱԳՆ-ն քննադատել է ՆԱՏՕ-ի երկրներին Թեհրանի հետ հակամարտության ժամանակ Վաշինգտոնին օգնելու համար
Ամենաընթերցվածները
Շուտով
Հունիսի 25-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Հունիսի 25-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը Հունիսի 25-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Հունիսի 24-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Հունիսի 24-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հունիսի 24-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Հունիսի 24-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարե Սոսեն Հունիսի 24-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ազատամարտիկ Դավիթ Մկրտչյանը Հունիսի 23-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ադրբեջանի հարցերով փորձագետ Գառնիկ Դավթյանը Հունիսի 23-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am