Բա ո՞ւր էր ձեր Ամերիկան 45 օր, հիմա գալիս են, բայց ձեզ ի՞նչ

Նիկոլ Փաշինյանի արտաքին քաղաքական հարցերով նախկին խորհրդական Արսեն Խառատյանը ֆեյսբուքյան իր էջում ավետել է՝ «Պոմպեոն գալիս է ռեգիոն»:

Թվում է՝ ինչպիսի նորություն: Փրկիչն է գալիս, ոմանց փրկիչը..

«ԱՄՆ-ի պետքարտուղար Մայք Պոմպեոն առաջիկա օրերին այցելելու է Փարիզ, Կոստանդնուպոլիս և Թբիլիսի: Պոմպեոյի` Պօլիս այցելությունը արդեն իսկ Անկարայի դժգոհությանն է արժանացել, քանի որ` որևէ պետական պաշտոնյայի հետ հանդիպում չի նախատեսվում, փոխարենը` ԱՄՆ արտգործնախարարին է ընդունելու Պօլսո հունաց պատրիարքը: Թբիլիսին մեզ համար առավել կարևոր է, հաշվի առնելով ՌԴ խաղաղապահների տեղակայման գործընթացը Լեռնային Ղարաբաղում, դե իսկ Փարիզում, Արցախը` այո՛, կարող է առանցքային լինել: Եթե Մայք Պոմպեոն իր պետական պաշտոնն օգտագործելով 2024-ի ընտրական հարցերն է լուծում, ապա պետք է շատ կոնկրետ հասկանա, որ, եթե իր` երկամսյա պաշտոնավարման ընթացքում դիվանագիտական բեկում չբերի Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման գործընթացում հայերիս պարտադրված «խաղաղության» հարցում, ապա որևէ հայի ձայն չի ունենալու», գրել է Խառատյանը:

Մնացել էր Փաշինյանի նախկին թիմակիցները Պոմպոյին դասեր տային, սովորեցնին ԱՄՆ-ի շահը, թե ինչ պետք է անել ու չանել: Փոխանակ Փաշինյանի թիմակիցները պատասխանեն հարցին, իսկ ի՞նչ արեց ամերիկյան վարչակազմը անցած 45 օրերի պատերազմի ժամանակ, երբ արյունահեղություն էր Արցախում, արգելված զենքերով ու ահաբեկիչ զինյալներով մեզ պարտադրված պատերազմի ժամանակ, հորթի հրճվանքով սպասում են Պոմպոյի այցին՝ Թբիլիսի: Բայց ձեզ ի՞նչ...

Նախ, սկսենք նրանից, որ եթե ամերիկյան վարչակազմը վճռական խոսքի անհրաժեշտություն զգար՝ կասեր մինչ այժմ: Իսկ ասել է՝ այնքան, որքան իրեն պետք է եղել ու դրանից ավելի ասելու հարցում վստահաբար ամերիկյան վարչակազմը Փաշինյանի թիմակիցների կամ նախկին թիմակիցների խորհրդի կարիքը հաստատ չունի:

Ռուսաստանը արյունահեղությունը դադարեցնի, խաղաղապահներ մտցնի, որպեսզի թուրք-ադրբեջանական բանակը մինչև Ստեփանակերտ չմտնի, սրանք դեռ ԱՄՆ-ի վարչակազմի «վճռական» խոսքին են սպասում պատերազմից ավարտից հետո՝ իրենց «շեֆի» կողմից ստորացուցիչ պայմաններով կապիտուլյացիա ստորագրելուց հետո:
Խելք հավաքե՛ք, թրաշամանուկներ...

Միակ բանը, որ հիմա կարելի է անել՝ ԵԱՀԿ Մինսկի խմբում համանախագահող Միացյալ Նահանգների հետ Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի հարցում ցանկալի տարբերակի համար բանակցելն է, որ որևէ ճնշում գործադրվի այս ուղղությամբ Ալիևի վարչակազմի ուղղությամբ... Ու ցավոք, ոչ միայն Ալիևի, նաև՝ կայսերապաշտական մղումներով տառապող՝ Էրդողանի:

Մետաքսյա Շալունց

դիտվել է 6227 անգամ
Լրահոս
Աղվերանի անտառում ծառից կախված երիտասարդ տղայի մարմին է հայտնաբերվել Պարեկները վարորդներին տալիս են օգտագործվա՞ծ մուշտուկներ․ ՀՀ ՆԳ նախարարը տեղյակ չէ խնդրից․ Politik.am Լավրովն ու Փեզեշքիանը հանդիպել են «Թուրքիան այլևս առաջվանը չէ»․ Էրդողան ԿԸՀ-ն դիտորդների է հավատարմագրել ՏԻՄ ընտրությունների համար Bloomberg. «Թուրքիան վերածվել է Եվրոպայի պլաստիկ աղբանոցի» Արտակարգ իրավիճակ Իսպանիայում․ կա 4 զոհ Ռեալը թաղված է մանիպուլյացիաների մեջ․ Լա Լիգայի նախագահ Լավրովը կողմ է Հարավային Կովկասում «3+3» ձևաչափի զարգացմանը Փաշինյանը փաստացի վառեց դեպի Արցախի ադրբեջանացում տանող «կանաչ լույսը»․ Շարմազանով Արցախցիներին COP 17-ում մերժել են տաղավար տրամադրել. Բեգլարյան Սասուն Խաչատրյանը կանաչ տարածքի հաշվին երկհարկանի շինություն է կառուցել․ «Հետք» ՀՀ Կառավարության որոշումը խախտում է միջազգային արբիտրաժի որոշումը․ «Տաշիր Կապիտալ» «Քանաքեռցի Տույի» և ևս 4 անձի սպանության գործով մեղադրյալները դատապարտվել են 8,5 տարվա ազատազրկման Ապարանի ԲԿ-ում նորածին է մահացել. հարազատները բժիշկերին մեղադրում են անգործության մեջ Ֆրանսիայի մի շարք շրջաններում պարետային ժամ կսահմանվի Ուկրաինան ներողություն է խնդրել Աղբալյանական լինելը պատիվ է. ՀՅԴ «Նիկոլ Աղբալյան» Ուսանողական միության Վարչություն Առաջիկա 15 օրը ընդդիմադիր դաշտում շատ կարևոր գործողություն է լինելու․ Սուրեն Սուրենյանց (video) Խայտառակություն․ Արարատ Միրզոյանին ասել են՝ գնա, «ճպճպացող քծնանքով» խոսիր այդ մասին․ Սուքիասյան (video) Սամվել Կարապետյան, մի՛ նեղացեք, չեն կարողանալու․ Նաիրա Զոհրաբյան (video) Նիկո՛լ, Զուլֆուգարովը «կայֆավատ է» լինում քեզ վրա, դու ի՞նչ ֆորում ես անում. Գառնիկ Դանիելյան (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է արտակարգ և լիազոր դեսպան Ձյունիկ Աղաջանյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյացը Հոկտեմբերի 15-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am