Բոլորին մեղադրեց ստորացուցիչ պայմաններ ընդունելու մեջ՝ ինքը ընտրեց ամենանվաստացուցիչը

ՀԱԿ մամուլի խոսնակ Արման Մուսինյանը ֆեյսբուքյան իր էջում այսօր հայտնեց. «Երեկ ուշ երեկոյան ՀՀ Առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանին է այցելել Արցախի նախկին նախագահ Արկադի Ղուկասյանը, որն իր մտահոգություններն է արտահայտել Արցախում տիրող իրավիճակի կապակցությամբ` միաժամանակ կոնկրետ առաջարկներ անելով Հայաստանի իշխանություններից ակնկալվող գործողությունների վերաբերյալ: Տեր-Պետրոսյանը, կարևորելով այդ առաջարկները, խորհուրդ է տվել անմիջապես դիմել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին»:

Առաջին հայացքից թվում է, սովորական մամլո հաղորդագրություն է, վերջերս սկսել են Տեր-Պետրոսյանին այցելել, երեկ էլ Հայաստանում Ռուսաստանի դեսպանն էր այցելել, ու ուշագրավն այն է, որ այս հանդիպումից մի քանի ժամ անց ՀԱԿ-ը հայտարարեց, որ Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի միջև ստորագրած փաստաթուղթը պետք է համարել կայացած իրողություն:

«Ռուսաստան-Հայաստան-Ադրբեջան եռակողմ համաձայնագիրը պետք է ընկալվի որպես կայացած իրողություն՝ այս պահին գնահատելով առնվազն այն կարևոր փաստը, որ դրա շնորհիվ պատերազմն ավարտվել է, և նոր զոհեր այլևս չեն լինի: Համաձայնագրի իրականացման և Ղարաբաղի հարցի վերջնական լուծման գործընթացը մոտ ապագայի խնդիր է, որին Հայաստանը պետք է պատրաստ լինի ամենայն լրջությամբ»:
Ինչու՞ են այցելում Տեր-Պետրոսյանին: Նա որևէ ազդեցություն ունի՞ Փաշինյանի վրա, մասնակցո՞ւմ է նրա հետ որոշումների կայացմանը:

Հազիվ թե: Իմանալով Փաշինյանի ինքնասիրահարվածության աստիճանը, «ամեն ինչ ճիշտ եմ արել», «ես գիտեմ ինչ եմ անում» ոճով պնդաճակատային պահվածքը, կարելի է եզրակացնել, որ Փաշինյանի համար չկան հեղինակություններ, և դա վերաբերում է նաև Տեր-Պետրոսյանին:

Որ Փաշինյան-Տեր-Պետրոսյան շփումներ, առավելևս համատեղ որոշումներ կայացնելու, բանակցելու, քննարկելու շփումներ հազիվ թե լինեն, դա կարելի է կռահել այսօր Տեր-Պետրոսյանի մերձավորների մամուլի միջոցներից մեկի՝ «Չորրորդ իշխանություն» թերթում տպագրված մի ուշագրավ հոդված:

Այն հիշեցնում է Նիկոլ Փաշինյանի՝ 2016թ. ելույթից մի հատված, որը այսօր ապացուցում է, որ Փաշինյանը նոյեմբերի 10-ին գնացել է խայտառակ, ստորացուցիչ կապիտուլյացիայի:

Ահա, 4rd.am-ը հիշեցնում է 2016թ. հուլիսի 22-ին Խորենացի փողոցում Նիկոլ Փաշինյանի ելույթից մեկ հետաքրքրական հատված, որում նա ասել է. «Լևոն Տեր-Պետրոսյանը դաշինք է կազմել Սերժ Սարգսյանի հետ՝ Ղարաբաղի հարցում այսպես կոչված մի ծրագիր իրագործելու համար, որը դիվանագիտական շրջանակներում հայտնի է որպես Լավրովի պլան: Դա մի խայտառակ ու ստորացուցիչ լուծում է Հայաստանի Հանրապետության համար: Եվ այդպիսի լուծման համաձայնվելը ամոթալի է ոչ միայն առաջին դեմքերի, այլ նաև՝ ՀՀ յուրաքանչյուր քաղաքացու համար: Ինչո՞ւ է Լևոն Տեր-Պետրոսյանը սա անում՝ բացի աշխարհաքաղաքական պատճառներից, այստեղ կա անձնական մոտիվ՝ նա ուզում է օգնել Սերժ Սարգսյանին ազատագրված տարածքները հանձնելու համար ու արձանագրել, որ ժամանակին ինքը ճիշտ էր ասում այդ տարածքների մասին: Սա ամոթալի մոտեցում է: Չի կարող խոսք լինել այդ մասին մի իրավիճակում, երբ Ալիևը ատամները սրած ամեն օր հոխորտում է ՀՀ մասին: Սա նշանակում խոսել ՀՀ և ԼՂՀ կապիտուլյացիայի մասին: Հայ ժողովուրդը ամեն ինչ պետք է անի խուսափելու համար դրանից: Սա քաղաքական դաշտի առաջին հարցն է»:

Ինչում մեղադրում էր 4 տարի առաջ Փաշինյանը Սերժ Սարգսյանին ու քննադատում Տեր-Պետրոսյանին՝ Սերժ Սարգսյանին աջակցելու համար, նույն Փաշինյանը գնաց իր մեղադրածից ավելի վատ համաձայնության Ադրբեջանի հետ նոյեմբերի 10-ին:

Ցավալի իրականությունը սա է:

Մետաքսյա Շալունց

դիտվել է 6629 անգամ
Լրահոս
Աղվերանի անտառում ծառից կախված երիտասարդ տղայի մարմին է հայտնաբերվել Պարեկները վարորդներին տալիս են օգտագործվա՞ծ մուշտուկներ․ ՀՀ ՆԳ նախարարը տեղյակ չէ խնդրից․ Politik.am Լավրովն ու Փեզեշքիանը հանդիպել են «Թուրքիան այլևս առաջվանը չէ»․ Էրդողան ԿԸՀ-ն դիտորդների է հավատարմագրել ՏԻՄ ընտրությունների համար Bloomberg. «Թուրքիան վերածվել է Եվրոպայի պլաստիկ աղբանոցի» Արտակարգ իրավիճակ Իսպանիայում․ կա 4 զոհ Ռեալը թաղված է մանիպուլյացիաների մեջ․ Լա Լիգայի նախագահ Լավրովը կողմ է Հարավային Կովկասում «3+3» ձևաչափի զարգացմանը Փաշինյանը փաստացի վառեց դեպի Արցախի ադրբեջանացում տանող «կանաչ լույսը»․ Շարմազանով Արցախցիներին COP 17-ում մերժել են տաղավար տրամադրել. Բեգլարյան Սասուն Խաչատրյանը կանաչ տարածքի հաշվին երկհարկանի շինություն է կառուցել․ «Հետք» ՀՀ Կառավարության որոշումը խախտում է միջազգային արբիտրաժի որոշումը․ «Տաշիր Կապիտալ» «Քանաքեռցի Տույի» և ևս 4 անձի սպանության գործով մեղադրյալները դատապարտվել են 8,5 տարվա ազատազրկման Ապարանի ԲԿ-ում նորածին է մահացել. հարազատները բժիշկերին մեղադրում են անգործության մեջ Ֆրանսիայի մի շարք շրջաններում պարետային ժամ կսահմանվի Ուկրաինան ներողություն է խնդրել Աղբալյանական լինելը պատիվ է. ՀՅԴ «Նիկոլ Աղբալյան» Ուսանողական միության Վարչություն Առաջիկա 15 օրը ընդդիմադիր դաշտում շատ կարևոր գործողություն է լինելու․ Սուրեն Սուրենյանց (video) Խայտառակություն․ Արարատ Միրզոյանին ասել են՝ գնա, «ճպճպացող քծնանքով» խոսիր այդ մասին․ Սուքիասյան (video) Սամվել Կարապետյան, մի՛ նեղացեք, չեն կարողանալու․ Նաիրա Զոհրաբյան (video) Նիկո՛լ, Զուլֆուգարովը «կայֆավատ է» լինում քեզ վրա, դու ի՞նչ ֆորում ես անում. Գառնիկ Դանիելյան (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է արտակարգ և լիազոր դեսպան Ձյունիկ Աղաջանյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյացը Հոկտեմբերի 15-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am