Փաշինյանի ստորագրությունը չչորացած՝ Թուրքիան արդեն սպառնում է

«Եթե հաջողվեր Ղարաբաղի հարցում ավելի շուտ պայմանավորվածության գալ դիվանագիտորեն, ապա 5 շրջանները, միևնույն է` անցնելու էին Բաքվին պարզապես խաղաղ ճանապարհով»,- այս մասին քիչ առաջ ռուսաստանցի և արտասահմանցի լրագրողների հետ հանդիպմանն ասաց ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը։ «Մենք կնախընտրեինք, որպեսզի ողջ հակամարտությունը կարգավորվեր շատ վաղուց՝ այն սկզբունքների հիման վրա, որոնք մշակել էին ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները, որոնց մասին, ի դեպ, մեկ անգամ չէ, որ Ադրբեջանի նախագահը վերջին շրջանում խոսել է և ընդգծել սեփական պատրաստակամությունն այդ սկզբունքների հիման վրա իրականացնել այն, ինչ առաջարկվել էր համանախագահների կողմից»,- ասաց Լավրովը:

«Եթե այդ ուղիով ընթանայինք, ապա արդյունքը, երևի թե, կլիներ համարյա թե նույնական այն հարցում, ինչ վերաբերում է 5 շրջանների, իսկ հետագայում՝ 2 շրջանների ազատմանը, բայց, առաջին հերթին՝ դա կարվեր անարյուն, և երկրորդը՝ դա կարվեր վերջնական քաղաքական կարգավորման հետ համատեղ»,- նման կարծիք հայտնեց ՌԴ ԱԳ նախարարը։

Ահա, այն ամենը ինչ չէր ասվում վերջին երկու-երեք օրերին:

Ինչու՞ է Փաշինյանը թաքցրել, ինչու՞ է այս ծրագրից հրաժարվել՝ նախապատվություն տալով, պատերազմով այս ամենին գնալ՝ գումարած ավելի մեծ տարածքային կորուստները:

Իհարկե, նա անդրադարձել է արդեն այդ թեմային, ասելով, չեմ ասել, որովհետև դեմ կլինեիք...

Իսկ ո՞վ իրեն թույլ տվել որոշել, որ պատերազմով՝ կողմ կլինեին... Հիմա՞ ընդունեցին արյունով հայրենիքի մի հատվածը Թուրքիային ու Ադրբեջանին նվիրելը...

Այն, որ Արցախի համար Թուրքիան շարունակելու է իր պայքարը՝ ակնհայտ է արդեն այսօր:

Երեկ Ռուսաստանի և Թուրքիայի պաշտպանության նախարարներ Սերգեյ Շոյգուն և Հուլուսի Աքարը ստորագրել են Լեռնային Ղարաբաղում կրակի դադարեցման վերահսկման համատեղ կենտրոնի ստեղծման հուշագիր:
Շոյգուն նշել է, որ Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի առաջնորդների միջև ձեռք բերված պայմանավորվածությունները և ռուս խաղաղապահների տեղակայումը թույլ են տվել դադարեցնել արյունահեղությունը և պայմաններ ստեղծել խաղաղ կյանքին վերադարձի համար: «Ռուս խաղաղապահների ներկայությունը կայունություն կապահովի ճգնաժամային տարածաշրջանում, կդադարեցնի փախստականների հոսքը, կնպաստի իրենց բնակության վայրեր նրանց վերադարձին»,- ասել է նախարարը:

Նրա խոսքով՝ համատեղ մոնիթորինգային կենտրոնի ստեղծման որոշումը թույլ կտա «իրականացնել հրադադարի ռեժիմի պահպանման հուսալի վերահսկողություն և կձևավորի ամուր հիմք՝ հնացած այդ հակամարտության կարգավորման համար»: Համատեղ կենտրոնը կտեղակայվի Ադրբեջանի տարածքում, տեղեկատվություն կհավաքի կրակի դադարեցման ռեժիմի պահպանման վերաբերյալ, կընդհանրացնի և կստուգի հավաքված տեղեկատվությունը: Կենտրոնը կդառնա պայմանավորվածությունների խախտման հետ կապված ցանկացած բողոքի, հարցերի կամ խնդիրների դիտարկման մարմին:

Մոսկվան արդեն մի քանի անգամ հայտարարեց, որ կենտրոնը գործելու է Ադրբեջանի տարածքում: Սակայն թուրքական կողմից տեղեկություններ են շրջանառվում, որ թուրքական կողմը պետք է ներկայացված լինի նաև Լեռնային Ղարաբաղի տարածքում: Այսօր ՌԴ ԱԳ նախարարը ստիպված եղավ անդրադառնալ թեմային, նշելով, որ Լեռնային Ղարաբաղում թուրքական ներկայություն չի լինելու:

Թուրքիայի ԱԳ նախարար Մևլութ Չավուշօղլուն արդեն հայտնել է, որ ռուսական պատվիրակությունը վաղը կմեկնի Թուրքիա՝ քննարկելու ԼՂ-ում համատեղ դիտորդական կենտրոն ստեղծելու հարցը, գրում է ՏԱՍՍ գործակալությունը: «Կարևոր ենք համարում Լեռնային Ղարաբաղի հարցով Ռուսաստանի դիրքորշումը: Ուրբաթ ռուսաստանյան պատվիրակությունը կժամանի Թուրքիա՝ քննարկելու Ղարաբաղում համատեղ դիտորդական կենտրոնի ստեղծման մանրամասները»,- նշել է ԱԳ ղեկավարը:

Իսկ Անկարան արդեն սպառնում է Հայաստանին, դեռ, ինչպես ասում են, հայտարարության տեքստի վրա թանաքը չչորացած: Մևլյութ Չավուշօղլուն հայտարարել է, որ Արցախի վերաբերյալ ձեռք բերված եռակողմ պայմանավորվածությունների փաստաթղթի վրա կա ՀՀ վարչապետի ստորագրությունը։ «Կա՞ հրադադարի փաստաթղթի վրա Հայաստանի վարչապետի ստորագրությունը, այո՛, կա։ Այն կապում է երկրի ձեռքերը։ Եթե դարձյալ խախտի հրադադարը՝ թանկ կվճարի», ասել է թուրք նախարարը։

Չավուշօղլուն նաև անդրադարձել է ԵԱՀԿ Մինսկի խմբին: «Այս գործընթացից Մինսկի խումբը պետք է դաս քաղի, հատկապես՝ Ֆրանսիան։ Նույնիսկ հրադադարից հետո միակողմանի հայտարարություններ է անում»,– նշել է նա։

Իսկ այս ընթացքում Լեռնային Ղարաբաղում ռուսական խաղաղապահ ուժերի հրամանատար նշանակվեց գեներալ-լեյտենանտ Ռուստամ Մուրադովը: Մուրադովը ծնվել է Դաղստանի Չինար գյուղում, մասնակցել է չեչենական երկու պատերազմի: 2012թ. ստացել է գեներալ-մայորի կոչում: 2017թ. Մուրադովը եղել է Սիրիայում ռազմական խորհրդական: 2018թ. նշանակվել է Հարավային ռազմական շրջանի զորքերի հրամանատարի տեղակալ:

Մետաքսյա Շալունց

դիտվել է 32682 անգամ
Լրահոս
Ռեալը դեռ չի գոհացրել Մոուրինյուին. պորտուգալացին ևս 2 նոր տրանսֆեր է պահանջում Վեդիի կամրջի մոտ «Mercedes Vito»-ն բախվել է ճանապարհի բետոնե արգելապատնեշներին․ կա 5 վիրավոր Ռուսաստանի թուլության մասին մտքերը՝ «քաղաքական տգիտություն»․ քաղաքագետ Իրանի դեսպանն արտաբերում է Արցախ բառը, սրանք «тупо» խուսափում են նույնիսկ շշուկով արտասանել․ Աբովյան Ամենայն հայոց կաթողիկոսը դիմել է Հայաստանում և Սփյուռքում ապրող հայրենակիցներին Տեղի ունեցած երկրաշարժի հետևանքով ավելի քան 50 մարդ է զոհվել ԵՄ-ին անդամակցելն այլևս Թուրքիայի առաջնահերթություններից չէ․ Էրդողան Քրեական դատարանի դատավոր Արուսյակ Ալեքսանյանի լիազորությունները դադարեցվեցին Լիբանանի վրա Իսրայելի շարունակվող հարձակումները մտահոգության լուրջ աղբյուր են Անկարայի համար․Էրդողան Աբովյանում բախվել են «Opel Astra»-ն և «Chevrolet»-ը․ վերջինի վարորդը եղել է ոչ սթափ Վիճաբանություն և ծեծկռտուք «Զվարթնոց»-ում․ 4 կին միմյանց հարվածներ են հասցրել, հայհոյանքներ հնչեցրել Խոշոր ավտովթար է տեղի ունեցել․ հարազատ եղբայրները տեղափոխվել են հիվանդանոց ՆԱՏՕ-ի և ԵՄ-ի տեղեկատվական կենտրոնի նախկին գրասենյակը վաճառվել է Լոկոմոտիվը փորձել է գնել Հայաստանի ընտրանու ֆուտբոլիստին Արտակարգ դեպք․ էլեկտրական լարն ընկել է Երևան-Գյումրի գնացքի վագոնի տանիքին, հրդեհ առաջացրել Եվրոպայի հայերի համագումարը դատապարտել է «Արևմտյան Ադրբեջան» շինծու թեզի տարածումը Եվրոպայում Սպասվում է անձրև․ հնարավոր է կարկուտ Հին Երևանցի-Պուշկին փողոցների խաչմերուկում բախվել են «BMW»-ն և ինքնագլորը Այսօր Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցին նշում է Սուրբ Աստվածածնի Վերափոխման տոնը (Խաղողօրհնեք) Գիտե՞ք` որքան էին տների գները Լիբանանում մինչև ճգնաժամը. Հայաստանից անգամներով շատ․ Նարեկ Կարապետյան Եվրամիությունը իրական մտադրություն չունի Թուրքիային իր կազմում ընդունելու․ Էրդողան
Ամենաընթերցվածները
Շուտով
Օգոստոսի 17-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Օգոստոսի 17-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Օգոստոսի 17-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Սուրեն Սուրենյանցը Օգոստոսի 17-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Օգոստոսի 15-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Օգոստոսի 15-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վահե Մովսիսյանը Օգոստոսի 15-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Օգոստոսի 15-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Օգոստոսի 14-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը Օգոստոսի 14-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Համահայկական ճակատ շարժման անդամ Նաիրա Գրիգորյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am