Անդունդն ավելի է խորանում

Երեկ Ստամբուլում Սևծովյան տնտեսական համագործակցության կազմակերպության հիմնադրման 25-ամյակին նվիրված հոբելյանական գագաթաժողովն էր: Սևծովյան տնտեսական համագործակցության կազմակերպությունը հիմնադրվել է 1992 թվականին Ստամբուլում, որին անդամակցում են 12 երկրներ, ներառյալ Հայաստանը: Հայաստանը, որպես ՍՏՀԿ անդամ` Ստամբուլում դեսպան ունի, ամեն տարի Հայաստանն ու Թուրքիան ՍՏՀԿ հարթակում որոշակիորեն շփվում են: Տարիներ առաջ հենց ՍՏՀԿ գագաթնաժողովների ընթացքում Երևան ժամանեցին Թուրքիայի նախկին արտգործնախարարներ Ալի Բաբաջանն ու Ահմեդ Դավութօղլուն: Ինչևէ, երեկ Ստամբուլում անցկացվող Սևծովյան տնտեսական համագործակցության կազմակերպության հիմնադրման 25-ամյակին նվիրված հոբելյանական գագաթաժողովում Թուրքիայի նախագահ Թայիփ Էրդողանը առարկություն է հնչեցրել Հայաստանի փոխարտգործնախարար Աշոտ Հովակիմյանի ելույթի վերաբերյալ: Գագաթաժողովի բացմանը կազմակերպության անդամ երկրները մեկական ելույթ են ունեցել: Հայաստանի ներկայացուցիչ Հովակիմյանը, թուրքական լրատվամիջոցների փոխանցմամբ, արձագանքելով Ադրբեջանի մեջլիսի նախագահ Օգդալ Ասադովի հայտարարությանը, թե «կազմակերպության անդամ երկրներից մեկը դեռ չի հրաժարվել թունավոր գաղափարախոսությունից», իր ելույթում ընդգծել է, որ Սևծովյան տնտեսական համագործակցությունը քաղաքական բնույթի մեղադրանքներ հնչեցնելու տեղ չէ: Ի պատասխան` Թուրքիայի նախագահ Էրդողանը նշել է, թե համաձայն է Հովակիմյանի այն մտքի հետ, որ գագաթաժողովը քաղաքական հարցեր քննարկելու համար չէ, ապա հավելել է․ - «Բայց այստեղ ոչ մի ներկայացուցիչ մեղադրանքներ և գնահատականներ չհնչեցրեց: Դո՛ւք ձեր ելույթը ամբողջությամբ նվիրեցիք քաղաքական գնահատականների»: Միևնույն ժամանակ Թուրքիայի նախագահը իր ելույթում ընդգծել է, որ ՍՏՀԿ անդամ երկրների ընդհանուր նպատակն է ապահովել խաղաղություն, կայունություն և զարգացում այս զգայուն տարածաշրջանում: «Եթե ինձ այսօր հարցնեն, թե որն է կազմակերպության ամենամեծ նվաճումը, ապա ես առանց հապաղելու կնշեմ, որ այս կազմակերպությունը կարողացել է մի սեղանի շուրջ հավաքել երկրների, որոնք տեղակայված են աշխարհի ամենաբարդ շրջաններից մեկում», - ընդգծել է Էրդողանը՝ հավելելով, թե տարածաշրջանի երկրների միջև կարող են քաղաքական և ռազմական որոշ խնդիրներ լինել․ - «Սևծովյան տնտեսական համագործակցության կազմակերպության աշխատանքի արդյունավետությունը կախված է այդ խնդիրների ազդեցությունը նվազագույնի հասցնելու հանգամանքից: Ապագայում կազմակերպությունը պետք է վերածվի մի կառույցի, որը ներդրում կունենա այդ խնդիրների կարգավորման հարցում: Դրա համար պետք է շեշտը դնել ընդհանուր արժեքների վրա և հեռու մնալ անհեռատես քաղաքական վեճերից ու տարաձայնություններից»: Փաստորեն, Հայաստանն այս տարի Ստամբուլի գագաթնաժողովին մասնակցեց Հայաստանի փոխարտգործնախարարի մակարդակով: Այլ կերպ ասած` մասնակցություն` մասնակցության համար ընդամենը: Սա վկայում է այն մասին, որ Հայաստան-Թուրքիա միակ մնացած այս հարթակը ևս, թե՛ Անկարան, թե՛ Երևանը մտադիր չեն օգտագործել նույնիսկ երկկողմ որևէ հարց քննարկելու համար: Ի դեպ, սևծովյան տարածաշրջանի երկու երկրները` Ռուսաստանը և Թուրքիան ստամբուլյան գագաթաժողովը օգտագործել են երկկողմ հարաբերությունների զարգացումը խոչընդոտող խնդիրը հարթելու համար: Ռուսաստանի վարչապետ Դմիտրի Մեդվեդևի և Թուրքիայի վարչապետ Բինալի Յըլդըրըմի հանդիպման արդյունքում երկու երկրների փոխվարչապետներ Արկադի Դվորկովիչն ու Մեհմեդ Շիմշեքը համատեղ հայտարարություն են ստորագրել առևտրի փոխադարձ սահմանափակումները հանելու մասին: Արարողությանը ներկա են գտնվել նաև Ռուսաստանի և Թուրքիայի վարչապետներ Դմիտրի ՄԵդվեդևն ու Բինալի Յըլդըրըմը: Հիշեցնենք, որ երկու երկրների միջև հարաբերությունները սրվել էին Թուրքիայի կողմից ռուսական Սու-24 ինքնաթիռի խոցումից հետո: Միջադեպից հետո Ռուսաստանը պատժամիջոցներ էր սահմանել Թուրքիայի դեմ: Թամար Բագրատունի

դիտվել է 36 անգամ
Լրահոս
Շաքիում երեխաներին պատանդառած և կնոջ վրա կրակած ադրբեջանցի զինծառայողը ՔԿՀ-ում է գտնվում. «Փաստինֆո» Նիկոլի «գեոպոլիտիկ հեդոնիզմը». Արմեն Հովասափյան Մասիսի թիվ 6 դպրոցի տնօրենն իր սեփական մեքենան լիցքավորում է դպրոցի հաշվին․ 168․am Լիլիթ Ստեփանյանի համար պաշտոն գտան Թուրքիայում կոչ են արել չեղարկել Մաքսիմ Գալկինի համերգը՝ Իսրայելին աջակցելու պատճառով Ֆիդել Կաստրոյի եղբորը ձերբակալելու որոշում է կայացվել Ուզում եք հանել՝ հանե՛ք․ Գերասիմ Վարդանյան «Կպատմեմ, թե ինչ է իրականում եղել». Միլենա Պետրոսյանը խոսել է Եղեգիս համայնքի ղեկավարը հեռացվել է ՔՊ-ից ԵՊՀ-ի դեմ նոր գործընթաց է սկսվել Փաշինյանի դերասան աներձագը հիմա էլ ուժերը կփորձի սպորտի ոլորտում Հետանկախության Հայաստանի ամենաինքնիշխան քայլը հենց Արցախի ազատագրումն էր, քանի որ դրանով հենց մենք էինք նախանշել մեր սահմանները․ Վարդան Ոսկանյան Արևմուտքը այլևս երբեք չի լինի երաժշտությունը որոշող գլխավոր խաղացողը․ Լավրով Եվրոպական էլիտաները կշարունակեն խաղալ Նիկոլի հետ, բայց իրենց հասարակություններին կվախենան անգամ ակնարկել ԵՄ-ին Հայաստանի հնարավոր անդամակցության հարցի մասին․ Արմեն Աշոտյան Մենք կարող ենք հենց վաղը հաղթել պшտերազմում․ Թրամփը՝ Իրանի մասին Մեկնարկել է Զելենսկու հանդիպումը Ուիթքոֆի գլխավորած ամերիկյան պատվիրակության հետ ՔՊ-ի օգտին քվեարկելու դիմաց արտոնություններ է տրամադրել․ Հրազդանի համայնքապետարանի պաշտոնյան տնային կալանքի տակ է Բախվել են «Nissan Rogue»-ը և «Lexus GX470»-ը․ վերջինը կnտրել է խմորեղենի արտադրամասի ապակիները Ռոնալդուն երկրի ֆուտբոլի ֆեդերացիայից մեղմ պատիժ է խնդրել Իբր ինքը տեղյակ չէ՞ Ղրղզստանի նախագահին չի ճանաչում, պաշտոնից ազատում է ենթակային Գերմանիան կոչով դիմել է իր քաղաքացիներին Աբսուրդ է, որ ՀԷՑ-ը գնահատվում է 350 հազար դոլար Ակնկալում են՝ մինչև պետական բյուջեի քննարկումների մեկնարկը խորհրդարանում անդրադարձ կկատարվի Շաքիի դեպքերին Բաքուն պահանջել է հեռացնել Էրդողանի խորհրդականին․ Middle East Eye
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է արտակարգ և լիազոր դեսպան Ձյունիկ Աղաջանյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am