Երբ առաջնորդը սրիկա ու տականք է

Արցախը հանձնելուց եւ թուրքի առաջ Հայաստանի հարավում դարպաս բացած Արցախի եւ Հայաստանի ղեկավարները գետինը մտնելու փոխարեն, մի քանի օր է արդարացման լայվեր են մտնում, ու փորձում մեղավորներ գտնել կատարվածում: Նիկոլ Փաշինյանի անադեկվատ, ցինիկ ժպիտով լայվերը մեզ քիչ էին, նրան միացավ նաեւ Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը՝ իր թերհասի ժպիտով: Իհարկե, անգամ դավաճանություն ու ամոթ է նրա ասածները կրկնել, քանզի նա անարգեց, պղծեց հայկական բանակը, հայ զինվորին, սակայն ստիպված ենք:

Այսպիսով՝ այս քաղաքական անմեղսունակն ասում է՝ «Ես հիմա կասեմ, թե դավաճաններն ու հող ծախողներն ովքեր են», ապա սկեց լապշաներ կախել զոմբիների անզգամ ականջներին, թե այս մասին ինքն առաջին անգամ ահազանգել է հոկտեմբերի 3-ին, երբ հակառակորդը գրավել էր Մատաղիսն ու Թալիշը, վտանգված էր Արցախի հյուսիսային հատվածը։ «Եղնիկներ կոչված տեղամասում մեր զորքի մի մասը խուճապահար փախչում էր, չունեինք մարդկային ռեսուրսներ, որպեսզի կարողանայինք Եղնիկների առաջնագծում գտնվող մեր տղաների թիկունքը պահել։ Եվ այդ օրը վաղ առավոտյան ես կոչ եմ արել ու ասել՝ ես գնում եմ առաջնագիծ։ Այդ օրը, երբ հատուկ ստորաբաժանումների հետ պետք է գնայինք, Հայաստանից եկած Ազգային անվտանգության, մեր ամենաուժեղ էլիտար ստորաբաժանումները, և նաև Արցախից, հրաժարվել են գնալ Եղնիկներ։ Խնդրեմ եմ, աղաչել եմ, ասել եմ՝ ձեր առաջ ես եմ գնալու, ստացել եմ բացասական պատասխան, չեն եկել, թողել են երկրի նախագահին մենակ առաջնագիծ գնալու ժամանակ։ Դրա մասին արտահայտվում եմ, որովհետև ստիպված եմ արտահայտվել։ Կհարցնեք Հայաստանի Ազգային անվտանգության ծառայության ամենաէլիտար ստորաբաժանման անդամներին, թե ինչպես են մերժել խնդրանքս։ Աղաչել եմ, պաղատել եմ, գնում ենք առաջնագիծ, որովհետև զորքի մի մասը գտնվում էր առաջնագծում, իսկ թիկունքը բաց էր»,- ասաց նա։

Արայիկ Հարությունյանն ասաց, որ շատ քիչ զորք միացավ իրեն, կարողացան կատարել այն խնդիրը, որի շնորհիվ այսօր Եղնիկներն ամբողջությամբ գտնվում են մեր վերահսկողության տակ։ «Հոկտեմբերի 3-ին կոչ եմ արել և ասել եմ՝ օրհասական վիճակում ենք, մարդկային ռեսուրս է պետք, մյուս կոչս՝ հոկտեմբերի 15-ին էր...

Զորքին թողել եք մենակ, 18 տարեկաններին թողել եք մենակ։ Կամավորական ջոկատներ կային, այո։ Մի մասը մինչև վերջ կատարել է խնդիրը, մի մասը մեկ օր էլ չի մնացել։ Պահեստազորից համալրված ստորաբաժանումներ եկել են, մի մասը մի քանի ժամ, մի մասը մի քանի օրով։ Կոնկրետ մի դեպք նշեմ, զեկուցագիր ունեմ, մեր գնդապետ Գրիգորի Սահակյանը, որը պետք է ուղեկցեր 2 ստորաբաժանում, ՀՀ-ից ժամանած երկու գումարտակ, զեկուցում է, որ հրաժարվում են Շուշիի պաշպանության պլանավորած կարևոր օպերացիային մասնակցելուց։ Չհասած դիրքերը՝ հրաժարվել են։ Ո՞վ է ծախել հողը, ծախել ենք ազգովի։ Դավաճանել ենք մեր զինվորին, 18-20 տարեկան մեր երեխաներին, մեր բալիկներին։ Բոլորս միասին ենք դավաճանել, դավաճան չփնտրեք»,- ասաց նա։

Ասաց, որ 80-100 հազար զինվոր էր պետք կռվելու համար: Հետո սկսեց կռվել կանանց հետ, թե ուր էին ձեր տղամարդիկ, որ այսօր ինձ փորձում եք քննադատել.<<Սելֆի անելով՝ ազգին խաբել եք՝ գտնվում ենք առաջնագծում։ Հիմնական դավաճանը մենք բոլորս ենք, որ զինվորներին թողել ենք մենակ»։

Հետո նա ասաց իր լայվի ամենակարեւոր ասելիքը եւ Փաշինյանի իշխանությունը պահելու կոչով դիմեց, մասնավորապես, արցախցիներին խորհուրդ տվեց հեռու մնալ քաղաքական զարգացումներից, Երևանի փողոցներում չմասնակցել այդ պրոցեսներին, դա հարիր չէ ղարաբաղցիներին։  Հիմա մի քանի հակափաստարկ՝ նախ, եթե մեր ուժերն անհավասար էր, կամ մեր բանակը չէր կռվում, կամ եթե մեզ զորք էր պետք, ապա ինչու էիք դուք անձամբ՝ ժողովրդին սնում կեղծ լուրերով, թե հաղթում ենք, ոչ թե հաղթելու ենք, այլ հաղթում ենք, ու դա ասում էիք լայն, բայց մանկամիտ ժպիտով, ինչու ընդհանուր զորահավաք չհայտարարվեց, ինչու պետական մարմինները կոշտ միջոցների չդիմեց, ինչպես արվում էր 90-ականներին, լավ, ընդունենք, որ ձեր ասածն է, անհավասար ուժեր էին, բա, դուք պետություն եք, թե արկածախնդիր դեբիլների հավաքածու, ինչու հենց առաջին օրվանից չկանխեցիք այդ անհավասար մարտը ու հազարավոր երիտասարդ տղաների կյանքեր զոհաբերեցիք:

Հիմա գուցե ճիշտ ժամանակն է ոչ թե մեղավորներ փնտրելու, այլ պարզաբանում տալու՞ , թե ինչու հարձակվելու, գրավելու հրամանները ուշացել, կամ առհասարակ չեն եղել, ինչու են առանց կռիվ տալու Հադրութը, Ջաբրայիլը, Մատաղիսը հանձնել, իսկ միգուցե ճի՞շ տ է, որ Շուշիի համար հատուկ միջանցք է բացվել թուրքերի առաջ եւ այն չի ընկել, իսկ կարող է այս ամենը դուք անձամբ եք արել ու հիմա մեղավորներ եք փնտրում:

Արցախցիները երիցս ճիշտ էին, ասելով որ 7 օրում 10 աստված փոխող սրիկա ես, քանզի միայն սրիկան է կարող այսքան զոհերից հետո ասել, որ մեղքը բանակինն է:
Գոնե հիմա, այս եղկելի, թույլ ու տկար անձը հասկանո՞ւմ է, որ ծաղկուն Արցախը կապիտուլացիայի ենթարկեց, քանզի առաջին օրից լիզում էր ապազգային, թրքաբարո Նիկոլ Փաշինյանի կոշիկները, լռում, երբ իր կուռքը Արցախի նախագաներ էր տանոմ դատարան, վարկաբեկում հերոսներին, բայց ինքն էլի շարունակում էր կոշիկնր լիզել:
Երբ Արցախում դավադիր ուժեր էր նեռը փնտրում, էլի շարունակում էիր լիզել,երբ ասում էր, թե Ալիեւի հետ իր կետից է բանակցում, ու ինչ կուզի կբանացի, էլի շարունակում էիր նրա կոշիկները լիզել: Ու երբ ասում էր, թե ապրլյանի ժամանակ բահերով ու 80-ականների զենքով էինք կռվում, ձայնակցում էիր նրան, թե երկինքն էլ պաշտպանված չէ, իսկ հիմա՝ պաշտպանված է, մենք էլ զինվել ենք, բա հիմա ուր է այդ պաշտպանվածությունը, որտեղ են այդ զենքերը:
Երբ ասում էր, թե ինքն Արցախի անունից չի կարող բանակցել, հիմա ոնց է Արցախ հանձնում, թե՞ դու ես ասել, որ հանձնի, երկու դեպքում էլ ավելի լավ է գետինը մտնեք:

Անի Սահակյան

 

դիտվել է 5018 անգամ
Լրահոս
Ռեալը դեռ չի գոհացրել Մոուրինյուին. պորտուգալացին ևս 2 նոր տրանսֆեր է պահանջում Վեդիի կամրջի մոտ «Mercedes Vito»-ն բախվել է ճանապարհի բետոնե արգելապատնեշներին․ կա 5 վիրավոր Ռուսաստանի թուլության մասին մտքերը՝ «քաղաքական տգիտություն»․ քաղաքագետ Իրանի դեսպանն արտաբերում է Արցախ բառը, սրանք «тупо» խուսափում են նույնիսկ շշուկով արտասանել․ Աբովյան Ամենայն հայոց կաթողիկոսը դիմել է Հայաստանում և Սփյուռքում ապրող հայրենակիցներին Տեղի ունեցած երկրաշարժի հետևանքով ավելի քան 50 մարդ է զոհվել ԵՄ-ին անդամակցելն այլևս Թուրքիայի առաջնահերթություններից չէ․ Էրդողան Քրեական դատարանի դատավոր Արուսյակ Ալեքսանյանի լիազորությունները դադարեցվեցին Լիբանանի վրա Իսրայելի շարունակվող հարձակումները մտահոգության լուրջ աղբյուր են Անկարայի համար․Էրդողան Աբովյանում բախվել են «Opel Astra»-ն և «Chevrolet»-ը․ վերջինի վարորդը եղել է ոչ սթափ Վիճաբանություն և ծեծկռտուք «Զվարթնոց»-ում․ 4 կին միմյանց հարվածներ են հասցրել, հայհոյանքներ հնչեցրել Խոշոր ավտովթար է տեղի ունեցել․ հարազատ եղբայրները տեղափոխվել են հիվանդանոց ՆԱՏՕ-ի և ԵՄ-ի տեղեկատվական կենտրոնի նախկին գրասենյակը վաճառվել է Լոկոմոտիվը փորձել է գնել Հայաստանի ընտրանու ֆուտբոլիստին Արտակարգ դեպք․ էլեկտրական լարն ընկել է Երևան-Գյումրի գնացքի վագոնի տանիքին, հրդեհ առաջացրել Եվրոպայի հայերի համագումարը դատապարտել է «Արևմտյան Ադրբեջան» շինծու թեզի տարածումը Եվրոպայում Սպասվում է անձրև․ հնարավոր է կարկուտ Հին Երևանցի-Պուշկին փողոցների խաչմերուկում բախվել են «BMW»-ն և ինքնագլորը Այսօր Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցին նշում է Սուրբ Աստվածածնի Վերափոխման տոնը (Խաղողօրհնեք) Գիտե՞ք` որքան էին տների գները Լիբանանում մինչև ճգնաժամը. Հայաստանից անգամներով շատ․ Նարեկ Կարապետյան Եվրամիությունը իրական մտադրություն չունի Թուրքիային իր կազմում ընդունելու․ Էրդողան
Ամենաընթերցվածները
Շուտով
Օգոստոսի 17-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Օգոստոսի 17-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Օգոստոսի 17-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Սուրեն Սուրենյանցը Օգոստոսի 17-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Օգոստոսի 15-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Օգոստոսի 15-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վահե Մովսիսյանը Օգոստոսի 15-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Օգոստոսի 15-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Օգոստոսի 14-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը Օգոստոսի 14-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Համահայկական ճակատ շարժման անդամ Նաիրա Գրիգորյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am