Ձեր դատաստանը չի ուշանալու

Նիկոլ Փաշինյանի երբեմնի դուխով պատգամավորները հիմա մկան ծակը հազար թումանով առել ու ամեն մեկը քաշվել է մի անկյունում: Նախկին դուխից մի տառ էլ չի մնացել: Արցախ հանձնած, Հայաստանի հարավային դռները թուրքի առջեւ բացած անհայրենիքները անկյուններում ծտպված թեթեւս հետում են, թե ինչպես են երկուսուկես տարի առաջ իրենց իշխանություն բերածներից շատերն այսօր պահանջում իրենց հրաժարականը: Ինչպես հայտնի է երկու օր է ԲՀԿ-ն խորհրդարանի ատահերթ նիստ է հրավրել՝ վարչապետին անվստահություն հայտնելու օրակարգում: Երկօրյա բանակցությունների արդյունքում հաջողվեց Էդմոն Մարուքյանին հետ բերել երրորդ ճանապարհի մշտնջենական փնտրտուքներից եւ համապատասխան թվով սորագրություն ապահովել, սակայն քվորման բացակայության պատճառով նիստն այդպես էլ չկայացավ: Այս անմեղսունակ անհայրենիքները թերեւս չեն գիտակցում կատարվածի ողբերգությունն ու իրենց պատասխանատվության բաժինը: Խորհրդարանական երկրի պառլամենտականը դեբիլներին թվում է, որ իրենք կարող են անվերջ թաքնվել այն ժողովրդից, որի հայրենիքը անհասկանալի պայմաններում գրչի մեկ հարվածով հանձնեցին թուրքին: Բա ուր մնաց ձեր դուխը, ուր մնաց ձեր ինքնավստահությունը, եկեք ու ասեք, որ Նիկոլ Փաշինյանը ճիշտ է արել, որ հանձնել է Արցախի 70 տոկոսը, եկեք մի բան ասեք ժողովրդին:

Անմեղսունակ, դավաճանների անելիքն այս օրեին Արցախ հանձնած ղեկավարին երկրպագելն է, աջակցություն հայտնելը Ֆեյսբուքում: Բա, եկեք ձեր աշխատավայրում՝ խորհրդարանում աջակցություն հայտնեք, թե՞ մտածում եք, որ այս ամենը հանդարտվելու է: Ոչ, հողն արյունով լվացած զինվորի հայրը, մայրը, հարազատները երբեք չեն ուրանալու իրենց նահատակնեի արյունը, ձեր անունները պատմության էջերում ադեն սեւ տառերով են գրվել: Կլինի այսօր, վաղը, թե ամիսներ անց, դուք բարոյական իրավունք չեք ունենալու ազատ քայլել Հայաստանի փողոցներով: Ուստի պահն է ձեր վրայից հանել դավաճանի պիտակը, ձեր ներողությունն էլ ձեզ պահեք, դերասանությունն այսօր չի անցնում: Ուժ գտեք ձեր մեջ, եւ պատգամավորական մանդատը հանուն հայրենիքի շպրտեք Նիկոլ Փաշինյանի երեսին ու Աստծուց ներողություն հայցեք, որ այս ազգադավ, ծախու, այլանդակ քաղաքականության մասն եք կազմել: Ոչ մի բան ձեզ չի փրկելու, իրական դագաղների ու ձեւ ժապավենների ժամանակն է գալու, եթե դուք դրանք ողջերին էիք նվիրում, հիմա ձեր հարազատները իրականն են ստանալու, քանզի դուք պղծել եք Արցախն ու Հայաստանը, 3 հազար զոհ եք տվել: Նիկոլ Փաշինյանը ձեզ օգտագործում է մինչեւ վերջ, նա ձեզ շվաբրի տեղ է դրել, քանզի այդպիսին եք դուք, ձեր էությունը: Ու եթե այսօր ձեր վարչապետը, Ալեն Սիմոնյանը հասցրեցին փախչել ժողովրդի դատաստանից, ապա դուք ոչինչ անել չեք կարողանալու, քանզի ձեր համար որեւէ պայմանավորվածություն մեծ խաղերում չկա, դուք որպես մանրադրամ խուրդվելու եք այս գործընթացում:

Անի Սահակյան

դիտվել է 6070 անգամ
Լրահոս
Աղվերանի անտառում ծառից կախված երիտասարդ տղայի մարմին է հայտնաբերվել Պարեկները վարորդներին տալիս են օգտագործվա՞ծ մուշտուկներ․ ՀՀ ՆԳ նախարարը տեղյակ չէ խնդրից․ Politik.am Լավրովն ու Փեզեշքիանը հանդիպել են «Թուրքիան այլևս առաջվանը չէ»․ Էրդողան ԿԸՀ-ն դիտորդների է հավատարմագրել ՏԻՄ ընտրությունների համար Bloomberg. «Թուրքիան վերածվել է Եվրոպայի պլաստիկ աղբանոցի» Արտակարգ իրավիճակ Իսպանիայում․ կա 4 զոհ Ռեալը թաղված է մանիպուլյացիաների մեջ․ Լա Լիգայի նախագահ Լավրովը կողմ է Հարավային Կովկասում «3+3» ձևաչափի զարգացմանը Փաշինյանը փաստացի վառեց դեպի Արցախի ադրբեջանացում տանող «կանաչ լույսը»․ Շարմազանով Արցախցիներին COP 17-ում մերժել են տաղավար տրամադրել. Բեգլարյան Սասուն Խաչատրյանը կանաչ տարածքի հաշվին երկհարկանի շինություն է կառուցել․ «Հետք» ՀՀ Կառավարության որոշումը խախտում է միջազգային արբիտրաժի որոշումը․ «Տաշիր Կապիտալ» «Քանաքեռցի Տույի» և ևս 4 անձի սպանության գործով մեղադրյալները դատապարտվել են 8,5 տարվա ազատազրկման Ապարանի ԲԿ-ում նորածին է մահացել. հարազատները բժիշկերին մեղադրում են անգործության մեջ Ֆրանսիայի մի շարք շրջաններում պարետային ժամ կսահմանվի Ուկրաինան ներողություն է խնդրել Աղբալյանական լինելը պատիվ է. ՀՅԴ «Նիկոլ Աղբալյան» Ուսանողական միության Վարչություն Առաջիկա 15 օրը ընդդիմադիր դաշտում շատ կարևոր գործողություն է լինելու․ Սուրեն Սուրենյանց (video) Խայտառակություն․ Արարատ Միրզոյանին ասել են՝ գնա, «ճպճպացող քծնանքով» խոսիր այդ մասին․ Սուքիասյան (video) Սամվել Կարապետյան, մի՛ նեղացեք, չեն կարողանալու․ Նաիրա Զոհրաբյան (video) Նիկո՛լ, Զուլֆուգարովը «կայֆավատ է» լինում քեզ վրա, դու ի՞նչ ֆորում ես անում. Գառնիկ Դանիելյան (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է արտակարգ և լիազոր դեսպան Ձյունիկ Աղաջանյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյացը Հոկտեմբերի 15-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am