Սրերով պար, 110 մլրդ դոլարի սպառազինման պայմանագիր` Հայաստանը չճանաչած երկրում

Հայաստանը չճանաչող 2 երկրները Հայաստանի անկախության հռչակումից անցել է 25 տարուց ավելի, Հայաստանը՝ որպես միջազգային իրավունքի լիարժեք սուբյեկտ` կայացել է: Բայց կան 2 երկրներ, որոնք չեն ճանաչում Հայաստանի անկախությունը. դրանք են Սաուդյան Արաբիան ու Պակիստանը: Այս երկու իսլամական պետությունները Հայաստանի անկախությունը չճանաչելը բացատրում են ԼՂ հակամարտության կարգավորված չլինելով և Ադրբեջանին այս հարցում ցուցաբերվող աջակցությամբ: Ադրբեջան-Պակիստան բարձր մակարդակի հարաբերությունները գաղտնիք չեն: Ադրբեջանը մեծ ներդրումներ կատարում Պակիստանում: Համագործակցությունն ամենատարբեր ոլորտներում է, մինչև իսկ` ռազմական: Սաուդյան Արաբիայի բարձրաստիճան ներկայացուցիչները բազմիցս հայտարարել են, որ թագավորությունը Հայաստանը չի ճանաչում Ադրբեջանի հանդեպ վերջինիս «օկուպացիոն» քաղաքականության համար և Հայաստանի հետ Էր-Ռիադը որևէ շփում չի ունենա, քանի դեռ վերջինս չի լքել «օկուպացված ադրբեջանական տարածքները»: Նկատենք, սակայն, որ ի տարբերություն Պակիստանի, Սաուդյան Արաբիայի դեպքում կարելի է ասել Հայաստանի և Սաուդյան Արաբիայի միջև գոյություն ունեցող որոշակի կապերի մասին, չնայած դիվանագիտական հարաբերությունների բացակայությանը: Այս մասին վկայում են Հայաստանի և Սաուդյան Արաբիայի միջև ապրանքաշրջանառության ծավալները: Ավելին` Հայաստանն ունի հիանալի հարաբերություններ մի շարք արաբական երկրների հետ: Սաուդյան Արաբիան բռնապետական երկիր է, այնտեղ գործում են ամենատարօրինակ արգելքներ, օրինակ՝ կինը մեքենա վարելու իրավունք չունի: և որպես ծայրահեղ իսլամիստական գաղափարախոսություն ունեցող երկիր, փաստացի, այս իր աջակցությունն է հայտնում Ադրբեջանին: Դոնալդ Թրամփի առաջին շրջագայությունը` Սաուդյան Արաբիայից Այսպես ԱՄՆ առաջնորդն առաջին տիկնոջ` Մելանյայի, դստեր և փեսայի հետ Սաուդյան Արաբիա ժամանեց մայիսի 20-ին: Թրամփը նախագահի պաշտոնում իր առաջին արտասահմանյան ուղևորությունը սկսեց: Առաջին կանգառը Սաուդյան Արաբիան էր: Դեռ Ռոնալդ Ռեյգանից սկսած՝ ԱՄՆ-ի նախագահներն ավանդաբար առաջին հերթին այցելել են հարևան երկրներ՝ Կանադա կամ Մեքսիկա: Թրամփը, փաստորեն, խախտեց այդ ավանդույթը: Փորձագետները նշում էին, որ Թրամփը կփորձի ավելի սերտացնել հարաբերությունները Սաուդիան Արաբիայի հետ, կենտրոնանալով ահաբեկչության դեմ պայքարի ու Իրանին զսպելու հարցերի վրա: Սաուդիան Արաբիայից հետո հաջորդ ուղևորությունը Իսրայելն է: Մերձավոր Արևելքից Թրամփը մեկնելու է Եվրոպա, Վատիկանում` հանդիպելու Հռոմի պապը: ԱՄՆ նախագահի վարչակազմը հույս ունի, որ Թրամփի 8-օրյա շրջագայությունը կնպաստի ԱՄՆ-ի առանցքային դաշնակիցների հետ հարաբերությունների ամրապնդմանը, մասնավորապես, մերձավորարևելյան տարածաշրջանում: Սաուդյան Արաբիայի թագավոր Սալման բին Աբդուլազիզ Ալ-Սաուդին ասել է, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի առաջին այցն իր երկիր կամրապնդի երկու երկրների «ռազմավարական համագործակցությունը» և կօգնի բարձրացնել համընդհանուր անվտանգության աստիճանը: Սաուդյան Արաբիայի առաջնորդն այս մասին գրառում էր կատարել «Թվիթեր»-ում: Այցից առաջ արդեն իսկ խոսվում էր, որ ԱՄՆ նախագահի՝ Սաուդյան Արաբիա այցի ընթացքում երկու երկրների միջև միլիարդավոր դոլարների գործարքներ կկնքվեն: Թրամփն Իրանի մեկուսացման կոչ արեց Թրամփը մայիսի 21-ին՝ Սաուդյան Արաբիա կատարած այցի երկրորդ օրը, պատմական ելույթ է ունեցել տասնյակ մահմեդական երկրների առաջնորդների առաջ և կոչ արել Մերձավոր Արևելքում «ազգերի կոալիցիա» կազմել և «արմատախիլ անել ծայրահեղականությունը»: Ռիյադում անցկացվող ահաբեկչության դեմ ուղղված համաժողովում, դիմելով տարածաշրջանի ավելի քան 50 բարձրաստիճան ղեկավարների, Թրամփը խոստացել է «ուժեղացնել Ամերիկայի հին ընկերներին և նոր գործընկերներ փնտրել» հանուն խաղաղության: «Սա տարբեր հավատների, աղանդների և քաղաքակրթությունների պայքար չէ», ասել է ԱՄՆ նախագահը: - «Սա պայքար է բարբարոս հանցագործների միջև, ովքեր ձգտում են ոչնչացնել մարդկային կյանքը, և բոլոր հավատների պարկեշտ մարդկանց միջև, ովքեր ուզում են պաշտպանել այն: Սա պայքար է բարու և չարի միջև», - հավելել է նա: Թրամփը ջերմ ընդունելության է արժանացել Ռիյադում, որտեղ իշխող թագավորական ընտանիքը ողջունել է նրա կոշտ դիրքորոշումը Իրանի՝ Սաուդյան Արաբիայի տարածաշրջանային հակառակորդի նկատմամբ: Համաժողովին մասնակցող Սաուդյան Արաբիայի թագավոր Սալմանը հայտարարել է․ «Իրանի ռեժիմը համաշխարհային ահաբեկչության առաջամարտիկն է»: Իր հերթին՝ ԱՄՆ նախագահը նույնպես քննադատել է պաշտոնական Թեհրանին՝ Սիրիայի նախագահ Բաշար ալ-Ասադին աջակցելու համար: Թրամփը, մասնավորապես, հայտարարել է, որ Իրանի աջակցությունը Ասադին թույլ է տվել «անասելի հանցանքներ» գործել Սիրիայում արդեն 6 տարի շարունակվող պատերազմում: Աշխարհի բոլոր երկրներն ու ժողովուրդները պետք է համատեղ ջանքերով մեկուսացնեն Իրանին այնքան ժամանակ, քանի դեռ այդ երկրի կառավարությունը չի հետապնդի խաղաղ նպատակներ, ասել էր Թրամփը Ռիադում անցկացված Արաբա-իսլամա-ամերիկյան գագաթնաժողովի ժամանակ. «Քանի դեռ իրանական ռեժիմը չի հայտնի մտադրություն՝ լինելու գործընկեր խաղաղության հաստատման համար, բոլոր երկրներն ու ժողովուրդները պետք է համատեղ ջանքերով մեկուսացնեն Իրանին»։ Ջերմ ընդունելությունն ու դրա «պտուղները» ԱՄՆ-ի առևտրի նախարար Ուիլբուր Ռոսսը նիրհել է Էր Ռիադում արաբական երկրների ղեկավարների հետ գագաթնաժողովում նախագահ Դոնալդ Թրամփի ելույթի ժամանակ: Թրամփի ճառը հեռարձակվել է ուղիղ եթերում, որը կազմակերպել էր Սպիտակ տան մամուլի ծառայությունը: Ելույթի եզրափակիչ մասում, երբ նախագահը խոսել է առևտրի կարևորության մասին, տեսախցիկի օբյեկտիվն ուղղվել է նախարար Ռոսսի վրա, որը մի շարքում էր նստած նախագահի դուստր Իվանկայի հետ: Հոլովակում երևում է, որ ամերիկացի նախարարից բացի Թրամփի ելույթի ժամանակ քնել են այլ պաշտոնյաներ ևս: Ի դեպ, ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը և Սաուդիան Արաբիայի արքա Սալման Աբդուլ Ազիզ Ալ Սաուդը պարել են երկրի ազգային պարը` սրերով պարը: Իսկ թե կոնկրետ ինչ արդյունքներ արձանագրվեցին, ապա դրանք խոսուն թվեր են: ԱՄՆ-ն և Սաուդյան Արաբիան 110 մլրդ դոլարի սպառազինման պայմանագիր են կնքել: Միջազգային լրատվամիջոցները հայտնեցին, որ Սաուդյան Արաբիան ԱՄՆ-ից 109.7 մլրդ դոլարի սպառազինում կգնի: Սա ԱՄՆ-ի պատմության մեջ սա զենքի վաճառքի խոշորագույն համաժամանակյա պայմանագիրն է: Գործարքի համաձայն` Սաուդյան թագավորությունը մտադիր է 150 Black Hawk մակնիշի ուղղաթիռ գնել` 6 մլրդ դոլար ընդհանուր արժեքով: Էր Ռիադը մտադիր է գնել նաև տանկեր, հրետանային սարքավորումներ, զինտեխնիկա, առափնյա փրկարար ծառայության նավեր, Patriot և THAAD հակահրթիռային համալիրներ: Մեկ ուշագրավ տեղեկություն ևս, որն ի հայտ եկավ այս օրերին: Սաուդյան Արաբիան և ԱՄԷ-ն 100 մլն դոլար կուղղեն Թրամփի առաջին դստեր՝ Իվանկայի՝ կին ձեռնարկատերերի և փոքր բիզնեսի սեփականատերերի հիմնադրամին։ Այս մասին հայտնում է The Washington Post-ը։ Թրամփի խոսքով՝ նրա դերը կայանում է ԱՄՆ-ում և այլ երկրներում կանանց հնարավորությունների ընդլայնման մեջ։ Նշվում է, որ ներկա պահին ձևավորվող հիմնադրամը նպատակաուղղված կլինի Մերձավոր Արևելքում ֆինանսական օգնությանն ու տնտեսական շուկաներին կանանց հասանելիության դյուրացմանը։ Մետաքսյա Շալունց

դիտվել է 66 անգամ
Լրահոս
Շաքիում երեխաներին պատանդառած և կնոջ վրա կրակած ադրբեջանցի զինծառայողը ՔԿՀ-ում է գտնվում. «Փաստինֆո» Նիկոլի «գեոպոլիտիկ հեդոնիզմը». Արմեն Հովասափյան Մասիսի թիվ 6 դպրոցի տնօրենն իր սեփական մեքենան լիցքավորում է դպրոցի հաշվին․ 168․am Լիլիթ Ստեփանյանի համար պաշտոն գտան Թուրքիայում կոչ են արել չեղարկել Մաքսիմ Գալկինի համերգը՝ Իսրայելին աջակցելու պատճառով Ֆիդել Կաստրոյի եղբորը ձերբակալելու որոշում է կայացվել Ուզում եք հանել՝ հանե՛ք․ Գերասիմ Վարդանյան «Կպատմեմ, թե ինչ է իրականում եղել». Միլենա Պետրոսյանը խոսել է Եղեգիս համայնքի ղեկավարը հեռացվել է ՔՊ-ից ԵՊՀ-ի դեմ նոր գործընթաց է սկսվել Փաշինյանի դերասան աներձագը հիմա էլ ուժերը կփորձի սպորտի ոլորտում Հետանկախության Հայաստանի ամենաինքնիշխան քայլը հենց Արցախի ազատագրումն էր, քանի որ դրանով հենց մենք էինք նախանշել մեր սահմանները․ Վարդան Ոսկանյան Արևմուտքը այլևս երբեք չի լինի երաժշտությունը որոշող գլխավոր խաղացողը․ Լավրով Եվրոպական էլիտաները կշարունակեն խաղալ Նիկոլի հետ, բայց իրենց հասարակություններին կվախենան անգամ ակնարկել ԵՄ-ին Հայաստանի հնարավոր անդամակցության հարցի մասին․ Արմեն Աշոտյան Մենք կարող ենք հենց վաղը հաղթել պшտերազմում․ Թրամփը՝ Իրանի մասին Մեկնարկել է Զելենսկու հանդիպումը Ուիթքոֆի գլխավորած ամերիկյան պատվիրակության հետ ՔՊ-ի օգտին քվեարկելու դիմաց արտոնություններ է տրամադրել․ Հրազդանի համայնքապետարանի պաշտոնյան տնային կալանքի տակ է Բախվել են «Nissan Rogue»-ը և «Lexus GX470»-ը․ վերջինը կnտրել է խմորեղենի արտադրամասի ապակիները Ռոնալդուն երկրի ֆուտբոլի ֆեդերացիայից մեղմ պատիժ է խնդրել Իբր ինքը տեղյակ չէ՞ Ղրղզստանի նախագահին չի ճանաչում, պաշտոնից ազատում է ենթակային Գերմանիան կոչով դիմել է իր քաղաքացիներին Աբսուրդ է, որ ՀԷՑ-ը գնահատվում է 350 հազար դոլար Ակնկալում են՝ մինչև պետական բյուջեի քննարկումների մեկնարկը խորհրդարանում անդրադարձ կկատարվի Շաքիի դեպքերին Բաքուն պահանջել է հեռացնել Էրդողանի խորհրդականին․ Middle East Eye
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է արտակարգ և լիազոր դեսպան Ձյունիկ Աղաջանյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am