Մանչեսթրի ողբերգությունից հետո բանակն է ստանձնում բրիտանացիների անվտանգությունը
Մեծ Բրիտանիայի ներքին գործերի նախարար Էմբեր Ռադը հավաստել Է, որ բրիտանական քաղաքների փողոցներում 3 հազար 800 զինվորականներ են տեղավորվելու այն բանից հետո, երբ վարչապետ Թերեզա Մեյը փաստորեն գործողության մեջ դրեց Temperer գործողության առաջին փուլը, որը նախատեսում Է զինվորականների ներգրավումը երկրում անվտանգության ապահովմանը: Թերեզա Մեյի խոսքով՝ ոստիկանության ղեկավարությունն ինքը կկարողանա որոշել՝ որտեղ է ավելի լավ գործի դնել զինվորականներին, թեեւ, ամենայն հավանականությամբ, նրանց կներգրավեն տուրիստական տեսարժան վայրերի, օդանավակայանների ու տրանսպորտային այլ կարեւոր հանգույցների, ինչպես նաեւ մարզական խոշոր միջոցառումների պահպանությանը: Այլ ստորաբաժանումներ կտեղավորեն երկրի տարբեր շրջաններում: Նրանք կգտնվեն բարձր մարտական պատրաստության վիճակում ի դեպս հնարավոր փոխհամաձայնեցված հարձակումների՝ հրազենի կիրառմամբ։
