Փակում են Ալիևի «օդերը»

ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների վերջին հասցեական հայտարարությունը, որում կոնկրետ մեղադրանքի սլաքներն ուղղված էին Ադրբեջանին` Բաքվում բացասական է ընդունվել: Հիշեցնենք, որ հայտարարության մեջ նշվել է, որ Ադրբեջանը հրթիռային կրակ է բացել շփման գծի երկայնքով: Վերջին տարիների ընթացքում առաջին անգամ համանախագահներն արձանագրել էին հրադադարն առաջինը խախտած կողմին՝ նկատելով, որ լարվածությունն աճել էր, քանի որ Ադրբեջանն է խախտել հրադադարը, իսկ հայկական կողմը պատասխանել է այդ գործողություններին։ Գրեթե նույնաբովանդակ հայտարարություն էր արել նաև Ռուսաստանի արտգործնախարարության խոսնակ Մարիա Զախարովան: Ղարաբաղում լարվածությունն աճել էր մայիսի 15-ին։ Ադրբեջանի զինված ուժերը երեք հրթիռային հարված էին հասցրել Ղարաբաղի ուղղությամբ, վնասելով երկու միավոր զինտեխնիկա, որոնցից մեկը՝ մարտական՝ «ՕՍԱ» տեսակի զենիթահրթիռային համակարգ: Ահա, Ադրբեջանի ԱԳՆ-ն արձագանքել է ԵԱՀԿ Մինսկի խմբի նախօրեին տարածած հայտարարությունը՝ այն որակելով «անարդար և ոչ օբյեկտիվ»: Ադրբեջանի ԱԳՆ-ի պաշտոնական ներկայացուցիչ Հիքմեթ Հաջիևը նշել է, որ «ադրբեջանական ԶՈՒ-ն գտնվում է Ադրբեջանի ինքնիշխան տարածքում» և կարող է անել այն ամենը, ինչ ցանկանա: Ընդ որում, Հաջիևը չի ժխտել գնդակոծության փաստը: Միևնույն ժամանակ նա նշել է, որ ԵԱՀԿ ՄԽ համանախագահները, ղեկավարվելով Մադրիդյան սկզբունքներով, առաջին հերթին պետք է պահանջեն, որպեսզի Հայաստանը դուրս բերի զորքերը «գրավյալ տարածքներից»՝ կոչ անելով շարունակել սուբստանտիվ բանակցությունները՝ արցախյան հակամարտության խաղաղ կարգավորման համար: Պաշտոնական Ստեփանակերտը ողջունել է Մինսկի խմբի համանախագահների և Ռուսաստանի արտգործնախարարության հայտարարությունները: Ղարաբաղի նախագահի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Դավիթ Բաբայանի կարծիքով՝ հայտարարությունների այս ձևը պետք է շարունակական լինի, որ ազդեցություն ունենա։ Պաշտոնական Երևանն արդեն արձագանքել է նշված հայտարարություններին: Արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանն այսօր հայտարարել է՝ եռանախագահների ոչ ստանդարտ հայտարարությունը հստակ մատնանշում է մեղավոր կողմին։ Նրա խոսքով՝ Ադրբեջանը շարունակում է կոպտորեն խախտել զինադադարի համաձայնագրերը, իսկ 2016-ի ապրիլյան ագրեսիայից հետո կայացած երկու հանդիպումներում ձեռք բերված պայմանավորվածությունները չի կատարում։ Վերջին շրջանում սա առաջին դեպքն է, երբ ԵԱՀԿ-ն և Ռուսաստանը հստակ հայտարարում են՝ լարվածության աճի պատճառը Ադրբեջանի գործողություններն են։ Սա Ադրբեջանի նկատմամբ միջազգային հանրության կողմից բացահայտ վերաբերմունքի դրսևորում է։ Ադրբեջանին հասկացնում են, որ արդեն սահմաններից դուրս է գալիս, և հնարավոր չէ այս ձևով շարունակել բանակցությունները։ Բացի այդ նման հայտարարության պատճառը բանակցություններում Ադրբեջանի պահվածն է՝ նախապայմաններ ներկայացնելն ու մյուս կողմից արգելափակելը` միջնորդների առաջարկները տապալելու արդյունքում: Սրա արդյունքում ԵԱՀԿ Մինսկի խմբի գործունեությունն է անիմաստ դառնում, ինչն էլ մեծ հաճույքով իրականացանում է պաշտոնական Բաքուն: Ի վերջո, Ադրբեջանի սանձարձակ պահվածքն ամբողջությամբ հարվածում է ԱՄՆ-ի, Ֆրանսիայի և Ռուսաստանի իմիջին: Այս իրավիճակում, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները որոշեցին սանձել Ադրբեջանին, որպեսզի նա առաջիկայում կանխեն սահմանային միջադեպերը։ Հայկական կողմի համար այս դրական մթնոլորտը պետք է պահպանել, այսինքն` դիվանագիտական աշխատանքը պետք է տարվի հետևողականորեն, որպեսզի Ադրբեջանի, ինչպես ասում են` «օդերը փակվի: Ադրբեջանը տեսական ժամանակ դիմում էր դիվերսիոն գործողությունների, սակայն ապրիլյան պատերազմից հետո, երբ հայկական կողմն արդիականացրեց սահմաններում սարքավորումները, Ադրբեջանի «մանևրելու» գործն էլ բարդացավ, ավելին` ամիսներ առաջ հայկական կողմը ստիպված եղավ կանխարգելիչ հարված հասցնել, ադրբեջանական կողմը զոհեր ունեցավ, իսկ Ադրբեջանի դիվերսիոն ներթափանցման փորձը կանխվեց: Այժմ էլ Ադրբեջանը դիմեց այլ` «հրթիռային» քայլի, բայց հիմա էլ միջնորդները կոշտ արձագանքեցին: Սա արդեն դիվանագիտական-քաղաքական հարված էր Ալիևի ռեժիմին: Խոստովանենք, որ այլ ճանապարհ, իսկապես, չէր մնացել: Առանց այն էլ բանակցային փակուղային իրավիճակը հղի է վտանգներով, բայց նույնիսկ այս պայմաններում Ալիևը շարունակում էր սանձարձակ պահել իրեն ոչ միայն հայկական կողմի նկատմամբ, այլև միջնորդ պետությունների առաքելության, ինչն, ի վերջո դուրս է որևէ տրամաբանությունից, և արդեն հունից հանում է համանախագահող երկրներին: Թամար Բագրատունի

դիտվել է 42 անգամ
Լրահոս
Շաքիում երեխաներին պատանդառած և կնոջ վրա կրակած ադրբեջանցի զինծառայողը ՔԿՀ-ում է գտնվում. «Փաստինֆո» Նիկոլի «գեոպոլիտիկ հեդոնիզմը». Արմեն Հովասափյան Մասիսի թիվ 6 դպրոցի տնօրենն իր սեփական մեքենան լիցքավորում է դպրոցի հաշվին․ 168․am Լիլիթ Ստեփանյանի համար պաշտոն գտան Թուրքիայում կոչ են արել չեղարկել Մաքսիմ Գալկինի համերգը՝ Իսրայելին աջակցելու պատճառով Ֆիդել Կաստրոյի եղբորը ձերբակալելու որոշում է կայացվել Ուզում եք հանել՝ հանե՛ք․ Գերասիմ Վարդանյան «Կպատմեմ, թե ինչ է իրականում եղել». Միլենա Պետրոսյանը խոսել է Եղեգիս համայնքի ղեկավարը հեռացվել է ՔՊ-ից ԵՊՀ-ի դեմ նոր գործընթաց է սկսվել Փաշինյանի դերասան աներձագը հիմա էլ ուժերը կփորձի սպորտի ոլորտում Հետանկախության Հայաստանի ամենաինքնիշխան քայլը հենց Արցախի ազատագրումն էր, քանի որ դրանով հենց մենք էինք նախանշել մեր սահմանները․ Վարդան Ոսկանյան Արևմուտքը այլևս երբեք չի լինի երաժշտությունը որոշող գլխավոր խաղացողը․ Լավրով Եվրոպական էլիտաները կշարունակեն խաղալ Նիկոլի հետ, բայց իրենց հասարակություններին կվախենան անգամ ակնարկել ԵՄ-ին Հայաստանի հնարավոր անդամակցության հարցի մասին․ Արմեն Աշոտյան Մենք կարող ենք հենց վաղը հաղթել պшտերազմում․ Թրամփը՝ Իրանի մասին Մեկնարկել է Զելենսկու հանդիպումը Ուիթքոֆի գլխավորած ամերիկյան պատվիրակության հետ ՔՊ-ի օգտին քվեարկելու դիմաց արտոնություններ է տրամադրել․ Հրազդանի համայնքապետարանի պաշտոնյան տնային կալանքի տակ է Բախվել են «Nissan Rogue»-ը և «Lexus GX470»-ը․ վերջինը կnտրել է խմորեղենի արտադրամասի ապակիները Ռոնալդուն երկրի ֆուտբոլի ֆեդերացիայից մեղմ պատիժ է խնդրել Իբր ինքը տեղյակ չէ՞ Ղրղզստանի նախագահին չի ճանաչում, պաշտոնից ազատում է ենթակային Գերմանիան կոչով դիմել է իր քաղաքացիներին Աբսուրդ է, որ ՀԷՑ-ը գնահատվում է 350 հազար դոլար Ակնկալում են՝ մինչև պետական բյուջեի քննարկումների մեկնարկը խորհրդարանում անդրադարձ կկատարվի Շաքիի դեպքերին Բաքուն պահանջել է հեռացնել Էրդողանի խորհրդականին․ Middle East Eye
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է արտակարգ և լիազոր դեսպան Ձյունիկ Աղաջանյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am