Արծվիկ Մինասյանը վարչապետի հետ հարաբերությունների մասին
Բնապահպանության նախարարի պաշտոնակատար Արծվիկ Մինասյանն այսօր լրագրողների հետ ճեպազրույցում անդրադարձավ իր և վարչապետ Կարեն Կարապետյանի միջև լարված հարաբերություններին՝ նշելով, որ խտրական վերաբերմունք իր համոզմաբ չի տեսնում ՀՅԴ նախարարների նկատմամբ: «Մեր բոլորի գործը նույնն է՝ իրականացնել այն ծրագրերը, որոնք մենք միասին հռչակել ու հայտարարել ենք՝ մեր երկրի զարգացման ուղղություն: Կան եւ, իհարկե, պետք է լինեն տարբեր մոտեցումներ եւ տեսակետների բախում: Սակայն շատ կարեւոր է, որ այդ բախման արդյունքում ծնվի ավելի արդյունավետ ճանապարհ գործողությունների: Ես չեմ կարծում, որ բանավեճ ունենալը խոսում է հակասության մասին: Դա միայն խոսում է այն մասին, որ կարող են լինել տեսակետներ, եւ դրանց հնչեցման ցանկություն, կամք եւ հնարավորություն:Այլ բան, որ այդ տեսակետների բախումից ինչ որոշումներ են կայացվում, իսկ կայացվող որոշումները պետք է կատարվեն»:
