Ղազախստանը փորձում է Ադրբեջանից հետ ստանալ պարտքերը
Ղազախստանի Կենտրոնական բանկն ամեն կերպ փորձելու է վերադարձնել Ադրբեջանական բանկի արժետոմսերում իր կենսաթոշակային ֆոնդից կատարված 250 մլն դոլարի ներդրումը: Այս մասին հայտնում է Reuters-ը: 2017թ-ի ապրիլի 1-ի դրությամբ Ղազախստանի կենսաթոշակային ֆոնդի ակտիվները կազմել են 6,839 թենգե (21,9 մլրդ դոլար), որի 40 տոկոսը ներդրվել է երկրի ֆինանսների նախարարության արժեթղթերում, մոտ 9 տոկոսը` արտասահմանյան պետությունների արժեթղթերում , ավելի քան 8 տոկոսը` ղազախական տարբեր բանկերում, և 1,27 տոկոսն էլ` տարբեր միջազգային ֆինանսական կազմակերպություններում :
