«Հոկտեմբերի 8-ին, երբ դեռ մարտերը գնում էին Հադրութի կողմը, արդեն մշակվել էր, որ Շուշին պիտի հանձնենք». Բագրատյան (video)

«Չի եղել այդպիսի աղետ մեր երկրի պատմության մեջ: 1992-1994 թվականներին Արցախի 4400 քառակուսի կմ-ին գումարվել է 8200 քառակուսի կմ, և Արցախի Հանրապետությունը դարձել է 12.600 քառակուսի կմ:Ստորագրվել է թուղթ, որով 12.600 քառակուսի կմ-ից 10.100-ը տրվում է թուրքերին, մնում է 2.500-ը: Նման ձևի 10.100 քառակուսի կմ-ն հանձնելն անընդունելի է: Այս հետքը երկու տարի առաջ երևում էր, երբ հարձակվում էր քաղաքական կուսակցությունների վրա, երբ հարձակվում էր ստրատեգիական դաշնակիցների վրա, նախկին զինվորականների: Այս տարի հոկտեմբերի 8-ին, երբ դեռ մարտերը գնում էին Հադրութի կողմը, արդեն մշակվել էր, որ Շուշին պիտի հանձնենք, հարավային կորպուսն ամբողջովին ջարդվեց»,- Ազատության հրապարակում հանրահավաքի ժամանակ ասաց ՀՀ նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանը:

«Չնայած այնտեղ, որտեղ քաջաբար տղաները կանգնած էին, կարող էին հակագրոհել, հետ բերել, բայց դա չէր թույլատրվում: Եվ արդեն Շուշին գրավելուց, նրանք գրավում էին, մենք հետ էինք գրավում, նորից տալիս էինք, նորից հետ էինք գրավում, և մեզ ասում էին՝ հետ եկեք, որովհետև հոկտեմբերի 8-ին արդեն Փաշինյանին ասվել էր՝ Ալիևն ուզում է բոլոր 7 շրջանները, դրան գումարած՝ Շուշին, գումարած՝ ինչ կհասցնի գրավել բուն Լեռնային Ղարաբաղից, մի բան էլ՝ ՀՀ-ից, կամ Ղազախի շրջանի գյուղերը, նաև հարավում Գորիսից Կապան գնացող ճանապարհը, էլ չեմ խոսում Մեղրիի միջանցքի մասին, որի մասով ասում են, որ ընդամենը ճանապարհ են տալիս: Սա անընդունելի բան է, սա արվում է նրա համար, որ ունենանք իբր թե զրոյական պրոբլեմներ Ադրբեջանի և Թուրքիայի հետ, և սորոսական, գրանտակեր մասսան այստեղ ծավալվի, այսպես ասած, սկսի դեմոկրատիա կառուցել: Մեզ տանում են նրան, որ Հայաստանը պետք է դառնա թուրքական վիլայեթ, ինչպես Վրաստանը: Մենք աղաչել ենք, որ սա ստորագրենք, որովհետև Ալիևն ասում էր՝ լրիվ եմ ուզում: Մենք խնդրել ենք սրա համար:

Եթե Փաշինյանը մնա իշխանության՝ վստա՞հ եք, որ վաղը Երևանը չի տալու: Ինչպե՞ս պետք է տանենք երկրի նախագահին, ով ասում է՝ ես տեղյակ չեմ: Սահմանադրությամբ, ղարաբաղցիների կյանքի պատասխանատուն է Արմեն Սարգսյանը»,- նշեց նա:

դիտվել է 2617 անգամ
Լրահոս
Կոբախիձեն և Փեզեշքիանը Երևանում քննարկել են երկկողմ հարաբերություններն ու տարածաշրջանային իրավիճակը Դի Կապրիոն ողջունել է Երևանում մեկնարկած՝ վտանգված տեսակների վերականգնմանն ուղղված կոալիցիան Ադրբեջանը միջազգային հետախուզում է հայտարարել թուրք լրագրողի նկատմամբ Էրդողանի կուսակցության վարկանիշն անկումային է Էրդողանի կուսակցության վարկանիշն անկումային է Առաջնորդների գագաթնաժողովի արդյունքներով ընդունվել է Երևանի հռչակագիրը «Էրեբունի» հյուրանոցում հայտնաբերվել է ՌԴ 50-ամյա քաղաքացու մարմին Այս երկրում որոշիչը ոչ թե օրենքն ու իրավունքն են, այլ մեկ մարդու քմահաճույքը․ Սուրենյանց Հանցավոր հակում ունեցող 106 անձի հավաքատեղիներից տարել են ոստիկանության բաժիններ «Ռոսատոմը» դրական ազդակներ է ստանում Հայաստանից. Ալեքսեյ Լիխաչով Կարմիր խաչը երկխոսում է Հայաստանի իշխանության հետ Ֆրանսիայի ՆԳՆ ղեկավարը թույլատրել է լուսաձայնային նռնակներ կիրառել ուսանողներին ցրելու համար «Հերթական անգամ կալանքիս ժամկետը երկարացվեց․ երևի SMS-ը տեղ էր հասել»․ Խաչիկ Գալստյան Լավրովը կայցելի Թեհրան․ նախատեսվում է տարածաշրջանային արդիական հիմնախնդիրների մանրամասն քննարկում «30 մլն դոլար՝ COP-ի համար․ ինչքա՞ն ա սրանց գրպանը մտել»․ Արմինե Ադիբեկյան (video) «Պապիկյան Սուրո՛, դու մինչև ռեխդ ես մեծացնում․․․»․ Արմինե Ադիբեկյան (video) Կառավարությունը պետք է շատ հստակ պատասխանատվություն ստանձնի և օրենքները կիրառվեն․ԶՊՄԿ գլխավոր տնօրեն (video) «Ինչու՞ է Ամերիաբանկի համար շատ կարևոր հանքարդյունաբերության ոլորտը»․ Էդուարդ Առաքելյան (video) Հո չէին ասելու՝ «ապիկար անաս*ն են»․ էդ գյուղերում եք ապրելու ու ձեր տուն մտնելու են դիվերսանտներ․ Ադիբեկյան (video) Խայտառակ թվեր են բացահայտվում․ 30 մլն ծախս՝ այս օրերի շոուի համար․․․ էս ի՞նչ եք անում (video) Առանց հանքարդյունաբերության՝ վիճակի կլինենք կերակրել երկրի բնակչության ընդամենը 50%-ին․ Կուտիֆանի (video) Գագիկ Խաչատրյանի փաստաբանը բացահայտում արեց (video) Իջևանին կվերադարձվեն Աչաջրի գյուղապետարանի շենքի 103.5 քմ և Մշակույթի տան 21.28 քմ տարածքները Բա եթե եղբայրական են, ինչո՞ւ էիք հակառուսական հիստերիա գեներացնում. Շարմազանովը՝ Միրզոյանին «Ամերիաբանկը» գլխավոր հովանավորներից մեկն է․ 3-րդ տարին անընդմեջ մասնակցում է այս ֆորումին (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 15-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարե Սոսեն Հոկտեմբերի 15-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Մանուել Մանուկյանը Հոկտեմբերի 15-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլյանորա Մանանդյանը Հոկտեմբերի 15-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Պարույր Հայրիկյանը Հոկտեմբերի 15-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Հոկտեմբերի 15-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am