Ով կփոխարինի Արմավիրի մարզպետին
Մեր ունեցած տեղեկություններով Արմավիրի մարզպետ Աշոտ Ղահրամանյանին կփոխարինի ՀՀԿ-ական պատգամավոր Նահապետ Գևորգյանը՝հայտնի Նովոն:Եթե Սերժ Սարգսյանը այնուամենայնիվ որոշի Արմավիրի մարզպետ նշանակել Նահապետ Գևորգյանին, ապա նրա փոխարեն ԱԺ մանդատը բաժին կհասնի Ալեքսան Պետրոսյանին: Հիշեցնենք,որ արդեն տևական ժամանակ խոսակցություններ կան ,որ Աշոտ Ղահրամանյանը պաշտոնանկ կլինի,սակայն նա կուռ մնում է իր պաշտոնում:Սակայն այս անգամ կարծես թե ամեն բան այլ է,քանի որ չի կարողացել խորհրդարանական ընտրությունների ժամանակ հավաքել անհրաժեշտ հարկավոր ձայներ: Հիշեցնենք, որ Արմավիրի մարզում ամենաշատ քվեն ստացել էր Նահապետ Գեւորգյանը: Նրա օգտին արձանագրվել էր 22,064 քվե: Երկրորդ տեղում էր Սեդրակ Սարոյանը՝ 21,937 քվե եւ երրորդ տեղում Ալեքսան Պետրոսյանը՝ 9,474 քվե:
