Կապիտուլյացիա՞ն էր ձեր «մաքսիմումը»

Բանակն արել է առավելագույնը և «անհնարինը»: Հայաստանն ամբողջ պատերազմի ընթացքում եղել է լոգիստիկ մատակարարման տոտալ շրջափակման մեջ։ Զինված ուժերը քաղաքական գործընթացներից դուրս են:

Սրանք երեկ ՀՀ Պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանի պարզաբանումներն են՝ Նիկոլ Փաշինյանի ստորագրած կապիտուլյացիոն պայմանագրի վերաբերյալ:
Առհասարակ, հերթով գանք բոլոր կետերով:

Բանակն արել է առավելագույնը և «անհնարինը»: Սա, իհարկե, ճշմարտություն է, բայց ոչ ամբողջ ճշմարտությունը: Հայ զինվորը կանգնած էր մինչև վերջ, այստեղ կասկած չկա: Բանակը պատրաստ էր շարունակել անել առավելագույնը՝ պահելու համար Արցախը:
Ո՞ր պահից սկսած և ինչո՞ւ է որոշել, որ պետք է՝ «թողնել» հրաման տալ... Տոնոյանն ասում է՝ «այս որոշումը լուրջ վերլուծության արդյունքում է կատարվել»։

Որո՞նք են այդ վերլուծության հիմքերը:

Ըստ ամենայնի, Տոնոյանը նկատի ունի սա. «Մենք ունեցել ենք մեծ խնդիր հակառակորդի օդային գերակայության տեսանկյունից, որը ժամանակ առ ժամանակ հաջողվել է չեզոքացնել, բայց հինգերորդ սերնդի միջոցներն անհնարին են դարձրել մեր արձագանքը», «Թուրքիայի բանակը ՆԱՏՕ–ի 2-րդ բանակն է, Թուրքիայի ներգրավվածությունը բացահայտ է եղել, կարճ ժամանակահատվածում Ադրբեջանին տրամադրվել է սպառազինություն»։

Այսինքն, արձանագրենք, որ Հայաստանը Ռուսաստանի ու Վրաստանի հետ չի կարողացել գալ այնպիսի պայմանավորվածության, որի հիմքում կապահովվեր օդային տարածքով Արցախի բանակին անհրաժեշտ զինտեխնիկա ապահովելը: Լավ, իսկ հայկական Զինված ուժերի ողջ պոտենցիալն ինչու՞ չի օգտագործվել...

Տոնոյանն ասում է, որ մինչև վերջին օրը Շուշիում եղել են մեր ուժերը, բայց սա չի նշանակում, որ նրանք կարող էին ազդեցիկ լինել քաղաքի նկատմամբ ամբողջական վերահսկողությունը վերականգնելու համար:

Շատ է այս օրերին արդեն ասվել, որ՝ «Շուշին չէր կարելի կորցնել, Շուշին հնարավոր էր միայն հանձնել»: Տոնոյանն ասում է, որ այդտեղ շատ դինամիկ են զարգացել իրադարձությունները։ Քաղաքը պաշարված է եղել, բայց հերոսամարտը շարունակվում էր, մարտական գործողությունները հաջողության էին հասնում, և մինչև վերջին օրը Շուշի քաղաքում հայկական ուժերն են եղել, բայց դա չէր նշանակում, որ այդ ուժերի ներկայությունը բավարար էր Շուշիում ամբողջ վերահսկողությունը վերականգնելու համար։

Իսկ ինչպե՞ս է պաշարված Շուշիից որոշել դուրս գալ, ո՞ւմ հորդորով, ինչու՞: Գուցե հնարավոր լինել օրինակ ևս 1 ամիս այդպես պահել Շուշին, ու մի հարմար պահի հակագրոհով լուծել Շուշիի մաքրման խնդիրը:

Դավիթ Տոնոյանը չի ընդունում այն մոտեցումը, որ ՊՆ-ն պատերազմի ժամանակ իրավիճակը ամբողջությամբ չի ներկայացրել հանրությանը։ Այստեղ նշանակում է ուղղակի «ջայլամի քաղաքականություն» վարել:

Հասկանալի է, որ պատերազմի ժամանակ մարտական ոգին պահելու, թշնամուն մոլորեցնելու համար համապատասխան քարոզչություն անհրաժեշտ է իրականացնել: Բայց 40 օր ասել՝ «հաղթելու ենք» ու հետո գնալ նման կապիտուլյացիոն փաստաթուղթ ստորագրե՞լ...

«Այդ փաստաթուղթն ավելի շատ վերաբերում է խաղաղապահ ուժերի տեղակայմանը։ Եվ մենք շնորհակալ ենք ՌԴ-ին, որ այդ աջակցությունը ստացանք»,- ասում է Դավիթ Տոնոյանը։ Իսկ տարածքներ հանձնելուն չի՞ վերաբերվում: Ինչու՞ ենք հետևաբար վերադարձնում ազատագրված տարածքները, Շուշին ու Հադրութը Ադրբեջանին: Ու ամենակարևորը՝ ինչի՞ դիմաց ենք վերադարձնում:

Եվ ի վերջո հայկական ոչ հինգերորդ սերնդի սպառազինության մասին: Պարզ է, որ հայկական բանակը չի կարող մրցել թուրքական գերժամանակակից բանակի հետ: Բայց ՀՀ իշխանությունը, եթե ապաշնորհ չլիներ՝ Ռուսաստանի հետ անհրաժեշտ գործարքներ կիրականացներ 2018թ.-ից սկսած:

Բացի այդ, այս օրերին համացանցում լայնորեն քննարկվում է ԱԹՍ-ներից պաշտպանության հարցում Չինաստանի հետ մերժված գործարքի թեման: Կան խոսակցություններ, որ Հայաստանին չինական կողմը առաջարկել է գնել այդպիսի համակարգ: Եվ հաշվի առնելով պատկան մարմինների լռությունը, չհերքելն այդ խոսակցությունները, ուրեմն դա իրականություն է: Հետևաբար հարց՝ ինչու՞ են հրաժարվել այդ հնարավոր գործարքից: Ումի՞ց են վախեցել, կամ ո՞ւմ հորդորով են հրաժարվել....

Ու այս իրավիճակում Տոնոյանն ասում է՝ «Ես վստահեցնում եմ, որ արվել է մաքսիմումը»:
Սա՞ էր ձեր «մաքսիմումը»: Կապիտուլյացիա՞ն էր ձեր «մաքսիմումը»...

Մետաքսյա Շալունց

դիտվել է 2723 անգամ
Լրահոս
Աղվերանի անտառում ծառից կախված երիտասարդ տղայի մարմին է հայտնաբերվել Պարեկները վարորդներին տալիս են օգտագործվա՞ծ մուշտուկներ․ ՀՀ ՆԳ նախարարը տեղյակ չէ խնդրից․ Politik.am Լավրովն ու Փեզեշքիանը հանդիպել են «Թուրքիան այլևս առաջվանը չէ»․ Էրդողան ԿԸՀ-ն դիտորդների է հավատարմագրել ՏԻՄ ընտրությունների համար Bloomberg. «Թուրքիան վերածվել է Եվրոպայի պլաստիկ աղբանոցի» Արտակարգ իրավիճակ Իսպանիայում․ կա 4 զոհ Ռեալը թաղված է մանիպուլյացիաների մեջ․ Լա Լիգայի նախագահ Լավրովը կողմ է Հարավային Կովկասում «3+3» ձևաչափի զարգացմանը Փաշինյանը փաստացի վառեց դեպի Արցախի ադրբեջանացում տանող «կանաչ լույսը»․ Շարմազանով Արցախցիներին COP 17-ում մերժել են տաղավար տրամադրել. Բեգլարյան Սասուն Խաչատրյանը կանաչ տարածքի հաշվին երկհարկանի շինություն է կառուցել․ «Հետք» ՀՀ Կառավարության որոշումը խախտում է միջազգային արբիտրաժի որոշումը․ «Տաշիր Կապիտալ» «Քանաքեռցի Տույի» և ևս 4 անձի սպանության գործով մեղադրյալները դատապարտվել են 8,5 տարվա ազատազրկման Ապարանի ԲԿ-ում նորածին է մահացել. հարազատները բժիշկերին մեղադրում են անգործության մեջ Ֆրանսիայի մի շարք շրջաններում պարետային ժամ կսահմանվի Ուկրաինան ներողություն է խնդրել Աղբալյանական լինելը պատիվ է. ՀՅԴ «Նիկոլ Աղբալյան» Ուսանողական միության Վարչություն Առաջիկա 15 օրը ընդդիմադիր դաշտում շատ կարևոր գործողություն է լինելու․ Սուրեն Սուրենյանց (video) Խայտառակություն․ Արարատ Միրզոյանին ասել են՝ գնա, «ճպճպացող քծնանքով» խոսիր այդ մասին․ Սուքիասյան (video) Սամվել Կարապետյան, մի՛ նեղացեք, չեն կարողանալու․ Նաիրա Զոհրաբյան (video) Նիկո՛լ, Զուլֆուգարովը «կայֆավատ է» լինում քեզ վրա, դու ի՞նչ ֆորում ես անում. Գառնիկ Դանիելյան (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է արտակարգ և լիազոր դեսպան Ձյունիկ Աղաջանյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյացը Հոկտեմբերի 15-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am