Նախընտրեց դավաճանությունը, քան՝ ստորագրելուց հրաժարվելը

Նիկոլ Փաշինյանը շարունակում է առցանց զրույցները՝ արդարացնելու հայկական կողմի համար կապիտուլյացիոն փաստաթղթի ստորագրումն իր կողմից:

Զարմանալի է, թե որքան կարելի է սեփական պարտությունը արդարացնելու ճանապարհին հիմա ուժ գտնել ու մեղքը գցել բոլորի վրա, բանակի վրա, որի ուժով ու համարձակությամբ մինչև մի քանի օր առաջ հպարտանում էինք ու համոզում, որ «հաղթելու ենք»:

Մեզ երկուսուկես տարի համոզում էին, թե՝ «ժողովուրդ, կարևորը Արցախի կարգավիճակն է ու անվտանգությունը»: Սրանցից ոչ մեկը չի ապահովում այս փաստաթղթով:

Մեզ երկուսուկես տարի ասում էին, «մենք մեր կետից ենք բանակցում», «մենք գիտենք ինչ ենք բանակցում», բայց միայն երեկ տեսանք, թե ինչ են այս ընթացքում բանակցել Ադրբեջանի նախագահի հետ:

Ի՞նչ պատճառներ կարող են արդարացնել ի վերջո հայկական կողմի կապիտուլյացիան...
Մի՞թե Հայաստանի նախկին բոլոր նախագահները նույն բարդ վիճակում չեն հայտնվել, նրանց առջև չի դրվել հինգ ու յոթ շրջանների վերադարձի պահանջը:

Իհարկե՝ դրվել է: Բայց բոլորը, բոլորն անխտիր կարողացել են բանակցել, հակառակվել, ընդվզել, պայմանավորվել, որ ոչ՝ սա հնարավոր չի, սա բացառվում է, սա չեմ ստորագրի:
Մի՞թե Փաշինյանն ի վերջո չկարողացավ արտասանել ընդամենը մեկ նախադասություն՝ «սա չեմ կարող ստորագրել, սա իմ ժողովուրդը չի ընդունի»:

Հայաստանի նախկին բոլոր նախագահների ժամանակ ադրբեջանական կողմն է մերժել կարգավորման բոլոր տարբերակները՝ պաշտոնապես, այդ մասին գիտեն բոլորը: Մի՞թե հնարավոր չէր, որ այս անգամ էլ Փաշինյանը ասեր մեկ նախադասություն՝ «ես չեմ ստորագրի այս ստորացուցիչ փաստաթուղթը», եթե սա է վերջնականը ինձնից պահանջվում՝ «ես հրաժարական եմ տալիս»:

Թե՞ իշխանության մնալն այս գնով ավելի նախընտրելի էր Փաշինյանի համար:
Կամ՝ այսպիսի գնով իշխանությունն ո՞ւմ է պետք...

Եվ ի վերջո՝ Փաշինյան անվերջ կրկնում էր, կարգավորումը պետք է լինի ընդունելի, Արցախի, Հայաստանի և Ադրբեջանի ժողովուրդների համար: Հիմա ինչպե՞ս ստացվեց, որ այն ընդունելի է միայն Ադրբեջանի ժողովրդի համար:

Ինչու՞ է Արցախի ժողովրդի ճակատագիրը որոշել մի մարդ, որը նախկինում ասում էր, թե մանդատ չունի Լեռնային Ղարաբաղի ժողովրդի փոխարեն որոշում կայացնելու:
Հաջորդ հարցը շատ կոնկրետ է՝ ընդհանրապես, ի՞նչ է զիջել Ադրբեջանը հայկական կողմին այս եռակողմ փաստաթղթով:

Եվ ի վերջո, նման կապիտուլյացիոն փաստաթղթի տակ ստորագրություն դնելով՝ Փաշինյանն առհասարակ Հայաստանի անվտանգության մասին մտածե՞լ է:
Ադրբեջանն ու Թուրքիան, շատ է ասվել, որ հեռահար նպատակներ ունեն Սյունիքի, նույնիսկ՝ Երևանի ուղղությամբ: Ստորագրված կապիտուլյացիոն փաստաթղթի հիմքում՝ այդ թուրք-ադրբեջանական նպատակների իրագործումը բավական հեշտացել են: Բայց հավանաբար, սա էլ չի նկատել Փաշինյանը:

Մի խոսքով, դիվանագիտական կապիտուլյացիան, դիվանագիտական պարտությունը ռազմականից՝ հարյուր անգամ ավելի ծանր պարտություն է:

դիտվել է 15256 անգամ
Լրահոս
Աղվերանի անտառում ծառից կախված երիտասարդ տղայի մարմին է հայտնաբերվել Պարեկները վարորդներին տալիս են օգտագործվա՞ծ մուշտուկներ․ ՀՀ ՆԳ նախարարը տեղյակ չէ խնդրից․ Politik.am Լավրովն ու Փեզեշքիանը հանդիպել են «Թուրքիան այլևս առաջվանը չէ»․ Էրդողան ԿԸՀ-ն դիտորդների է հավատարմագրել ՏԻՄ ընտրությունների համար Bloomberg. «Թուրքիան վերածվել է Եվրոպայի պլաստիկ աղբանոցի» Արտակարգ իրավիճակ Իսպանիայում․ կա 4 զոհ Ռեալը թաղված է մանիպուլյացիաների մեջ․ Լա Լիգայի նախագահ Լավրովը կողմ է Հարավային Կովկասում «3+3» ձևաչափի զարգացմանը Փաշինյանը փաստացի վառեց դեպի Արցախի ադրբեջանացում տանող «կանաչ լույսը»․ Շարմազանով Արցախցիներին COP 17-ում մերժել են տաղավար տրամադրել. Բեգլարյան Սասուն Խաչատրյանը կանաչ տարածքի հաշվին երկհարկանի շինություն է կառուցել․ «Հետք» ՀՀ Կառավարության որոշումը խախտում է միջազգային արբիտրաժի որոշումը․ «Տաշիր Կապիտալ» «Քանաքեռցի Տույի» և ևս 4 անձի սպանության գործով մեղադրյալները դատապարտվել են 8,5 տարվա ազատազրկման Ապարանի ԲԿ-ում նորածին է մահացել. հարազատները բժիշկերին մեղադրում են անգործության մեջ Ֆրանսիայի մի շարք շրջաններում պարետային ժամ կսահմանվի Ուկրաինան ներողություն է խնդրել Աղբալյանական լինելը պատիվ է. ՀՅԴ «Նիկոլ Աղբալյան» Ուսանողական միության Վարչություն Առաջիկա 15 օրը ընդդիմադիր դաշտում շատ կարևոր գործողություն է լինելու․ Սուրեն Սուրենյանց (video) Խայտառակություն․ Արարատ Միրզոյանին ասել են՝ գնա, «ճպճպացող քծնանքով» խոսիր այդ մասին․ Սուքիասյան (video) Սամվել Կարապետյան, մի՛ նեղացեք, չեն կարողանալու․ Նաիրա Զոհրաբյան (video) Նիկո՛լ, Զուլֆուգարովը «կայֆավատ է» լինում քեզ վրա, դու ի՞նչ ֆորում ես անում. Գառնիկ Դանիելյան (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է արտակարգ և լիազոր դեսպան Ձյունիկ Աղաջանյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյացը Հոկտեմբերի 15-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am