Համատարած ականներ՝ հայկական կապիտուլյացիայով

Նոյեմբերի 9-ին ավարտվեց Նիկոլ Փաշինյանի երկուսուկես ամյա իշխավարման ղարաբաղյան «մարաթոնը», որը սկսվեց «վերելակից», ավարտվեց առանց չափազանցության կապիտուլյացիայի ստորագրմամբ: Հրապարակել է ՀՀ վարչապետի, Ադրբեջանի Հանրապետության նախագահի և ՌԴ նախագահի հայտարարության պաշտոնական թարգմանության տեքստը, որում Փաշինյանը, Ալիևը և Պուտինը հայտարարում են.

1. 2020թ. նոյեմբերի 10-ի մոսկովյան ժամանակով 00:00-ից ԼՂ-ի հակամարտության գոտում հայտարարվում է ամբողջական հրադադարի և բոլոր ռազմական գործողությունների ավարտի մասին: Ադրբեջանի Հանրապետությունը և Հայաստանի Հանրապետությունը, այսուհետ՝ Կողմեր, կանգ են առնում իրենց զբաղեցրած դիրքերում:

2. Աղդամի շրջանը վերադարձվում է Ադրբեջանի Հանրապետությանը մինչև 2020թ. նոյեմբերի 20-ը:

3. Լեռնային Ղարաբաղում շփման գծի երկայնքով և Լաչինի միջանցքի երկայնքով տեղակայվում է ՌԴ խաղաղապահ զորախումբ, այդ թվում՝ հրաձգային զենքով զինված 1960 զինծառայող, 90 զրահամեքենա, 380 միավոր ավտոմոբիլային և հատուկ տեխնիկա:

4. ՌԴ խաղաղապահ զորակազմը տեղակայվում է Հայկական զինված ուժերի դուրսբերմանը զուգահեռ: ՌԴ խաղաղապահ զորակազմը տեղակայվելու է ժամկետ 5 տարի ժամկետով, որը ինքնաբերաբար երկարաձգվելու է հերթական 5-ամյա ժամկետով, եթե միայն Կողմերից որևէ մեկը տվյալ ժամկետի ավարտից 6 ամիս առաջ չհայտարարի սույն դրույթի կիրառումը դադարեցնելու մտադրության մասին:

5. Հակամարտության Կողմերի կողմից համաձայնագրերի կատարման վերահսկողության արդյունավետությունը բարձրացնելու նպատակով հրադադարի ռեժիմը վերահսկելու համար ստեղծվում է խաղաղապահ կենտրոն:

6. Հայաստանի Հանրապետությունն Ադրբեջանի Հանրապետությանը վերադարձնում է Քելբաջարի շրջանը մինչև 2020 թ. նոյեմբերի 15-ը, իսկ Լաչինի շրջանը՝ մինչև 2020 թ. դեկտեմբերի 1-ը: Լաչինի միջանցքը (5 կմ լայնությամբ), որը ապահովելու է Լեռնային Ղարաբաղի կապը Հայաստանի հետ, ընդորում շրջանցելով Շուշի քաղաքը, մնում է ՌԴ խաղաղապահ զորակազմի վերահսկողության ներքո:

Կողմերի համաձայնությամբ, Լեռնային Ղարաբաղի և Հայաստանի միջև կապն ապահովելու համար առաջիկա երեք տարիների ընթացքում պիտի հաստատվի Լաչինի միջանցքի երկայնքով նոր երթուղու կառուցման նախագիծ, որից հետո ռուսական խաղաղապահ զորակազմը կվերատեղակայվի՝ այդ երթուղին պաշտպանելու համար: Ադրբեջանի Հանրապետությունը երաշխավորում է Լաչինի միջանցքով քաղաքացիների, տրանսպորտային և բեռնատար միջոցների երթևեկության անվտանգությունը երկու ուղղություններով:

7. Ներքին տեղահանված անձինք և փախստականները ՄԱԿ-ի փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի գրասենյակի վերահսկողության ներքո վերադառնում են Լեռնային Ղարաբաղի տարածք և հարակից շրջաններ:

8. Տեղի է ունենում ռազմագերիների, պատանդների և պահվող այլ անձանց ու մահացածների մարմինների փոխանակում:

9. Տարածաշրջանում բոլոր տնտեսական և տրանսպորտային կապերն ապաշրջափակվում են: Հայաստանի Հանրապետությունը երաշխավորում է տրանսպորտային կապերի անվտանգությունը Ադրբեջանի Հանրապետության արևմտյան շրջանների և Նախիջևանի Ինքնավար Հանրապետության միջև` երկու ուղղություններով քաղաքացիների, տրանսպորտային միջոցների և ապրանքների անխոչընդոտ տեղաշարժը կազմակերպելու համար: Տրանսպորտային հաղորդակցության հսկողությունն իրականացնում են ՌԴ ԱԴԾ Սահմանապահ ծառայության մարմինները: Կողմերի համաձայնությամբ կապահովվի Նախիջևանի Ինքնավար Հանրապետությունը և Ադրբեջանի արևմտյան շրջանները կապող տրանսպորտային նոր ուղիների շինարարությունը։

Սա մի կապիտուլյացիոն փաստաթուղթ է, որը լի է անորոշություններով, այսինքն՝ ցանկացած կետի մեջ կարող է լինել ևս մի քանի ականներ:

Նախ՝ թուրք-ադրբեջանական ռեսուրսներն ակտիվորեն շրջանառում են նաև Թուրքիայի խաղաղապահների գոյությունը, ինչը պաշտոնական Երևանը հերքեց:

Այսպես, Լեռնային Ղարաբաղում խաղաղապահ գործողությունը կլինի ռուսական, կողմերը կարող են միայն համաձայնեցնել դրա իրականացման տարրերը Թուրքիայի հետ, նշել է ՌԴ Ֆեդերացիայի խորհրդի միջազգային հարցերի հանձնաժողովի նախագահ Կոնստանտին Կոսաչյովը: Ըստ նրա, համաձայնագրում, ինչպես նաև ՌԴ առաջնորդ Վլադիմիր Պուտինի ելույթի տեքստում նշված է, որ խոսքն ուղղակիորեն վերաբերում է ռուսական խաղաղապահ զորակազմին: Միաժամանակ նա հավելել է, որ դժվար է անտեսել Ադրբեջանում և Լեռնային Ղարաբաղի շուրջ Թուրքիայի ներկայությունը:

ԼՂ-ում թուրք խաղաղապահների տեղակայման հարց չի քննարկվել, հրապարակված տեքստում այդ մասին որևէ բառ չկա։ Այդ, ինչպես նաև Տավուշի մարզի որոշ գյուղերի՝ Ադրբեջանին անցնելու մասին տեղեկությունները կեղծ են, չեն համապատասխանում իրականությանը, իր հերթին նշել է Փաշինյանի մամլո խոսնակը:

Մինչդեռ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը և Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հեռախոսով քննարկել են Ղարաբաղում հրադադարի ռեժիմը դիտարկելու համար թուրք-ռուսական խաղաղապահ կենտրոն ստեղծելու հարցը, հայտնում է Sputnik Ադրբեջանը: «Ալիևը և Էրդողանը հեռախոսազրույց են ունեցել: Զրույցի ընթացքում կողմերը բարձր են գնահատել հրադադարի ռեժիմը դիտարկելու համար թուրք-ռուսական խաղաղապահ կենտրոնի ստեղծումը և համոզմունք հայտնել, որ կենտրոնը կնպաստի տարածաշրջանում կայուն խաղաղության ապահովմանը»:

Այսինքն, ցանկացած պահի թուրքական ներկայությունն ի վերջո չի կարելի բացառել:
Հաջորդը: Ոչ մի խոսք չկա ԼՂԻՄ-ի նախկին տարածքների, օրինակ՝ Շահումյանի մասին: Թալիշի, Հադրութի, Մատաղիսի մասին՝ նույնպես:

Ստացվում է, որ Նախիջևանը կապվում է Ադրբեջանի հետ, այսինքն՝ Հայաստանը ցանկացած պահին հարավից շրջափակման վտանգի տակ է:

Հաջորդ վտանգներով լի պահը: ՌԴ խաղաղապահները նախատեսվում է 5 տարի տեղակայվեն, ապա՝ ավտոմատ կերկարաձգվի ժամկետը, եթե 5 տարուց կողմերից մեկը դուրս չի գալիս պայմանագրից: Այսինքն, 5 կամ 10 տարի հետո, եթե Ադրբեջանը, որպես կողմ դուրս գա համաձայնագրից, ռուսները հեռանան ԼՂ-ն ու ՀՀ-ն մնա շրջափակված:

Ամենակարևորը՝ ոչ մի խոսք չկա Արցախի կարգավիճակի մասին, որի մասին երկուսուկես տարի շարունակ հայտարարում էր օրինակ Հայաստանի արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանը: Հիմա՝ ինչ կարգավիճակ է ստացել Արցախը: Ինչի՞ դիմաց է այս ամենը Փաշինյանը զիջել մնացած ամեն ինչը, ինչ ներկայացված է հրապարակված պաշտոնական փաստաթղթում:

Եվ վերջապես, երկրորդ կետը, որում նշվու է, որ Աղդամի շրջանը վերադարձվում է Ադրբեջանի Հանրապետությանը մինչև 2020թ. նոյեմբերի 20-ը: Կան քննարկումներ, թե նկատի են ունենում, որոնք հսկվում են Հայկական կողմի կողմից Ղազախի շրջանում, վերադարձվում են Ադրբեջանին մինչև նոյեմբերի 20-ը։ Այսինքն, Տավուշի մարզի շուրջ էլ անորոշություններ են ու հարցականներ, բացի այդ հազարավոր հեկտար տարածքներ՝ գտնվում են Ադրբեջանի տարածքի տակ, սակայն դրանց մասին էլ խոսք չկա:

Մի խոսքով, ականներ՝ ամենուր: Ինչ է՞ սպասում առհասարակ Լեռնային Ղարաբաղի հայերին ու Հայաստանի օրինակ Սյունիքի հայերին՝ 10-20 տարի հետո...

Մետաքսյա Շալունց

դիտվել է 9204 անգամ
Լրահոս
Ակնհայտ է Սեդա Սաֆարյանի ուղիղ առնչությունը այդ քաղաքական կուսակցությունների հետ․ Էդգար Ղազարյան Պտղունքում «Mitsubishi»-ին բախվել է կայանված «Mercedes»-ին․ վարորդը և 2 ուղևորները տեղափոխվել են ԲԿ Երևանում մեքենաներ են բախվել, վիրավորներ կան Հայաստանը կարող է զրկվել ձայնի իրավունքից. Զախարովա Ընդամենը երկու լուր. Ձեզ շարունակում են մոլորեցնել, թե ոչինչ չի կատարվում․ Մարիաննա Ղահրամանյան Իսրայելցիների մեծամասնությունը ԱՄՆ–Իրան հուշագիրը գնահատում է որպես Իրանի հաղթանակ. իրանագետ Ո՞վ հաղթեց՝ սի՞րտը, թե՞ ստամոքսը․ Արմեն Աշոտյան Այսօր Արցախի նախկին նախագահ, Բաքվում ապօրինաբար պահվող Արկադի Ղուկասյանի ծննդյան օրն է Ավելի քան 1700 փրկարարներ և ոստիկաններ իրականացրել են ծավալուն որոնողական աշխատանքներ Թուրքիան ու Իրաքը կերկարաձգեն նավթային պայմանագիրը Կիլիկյան ուխտի միաբանական շարքերին միացան երկու կուսակրոն քահանաներ Թուրքիայի խորհրդարանի նախագահը մեկնում է Ադրբեջան. ինչ է սպասվում Փաստացի Հայաստանի տարածքով ապահովվում է Բաքվի ելքը Նախիջևան․ փորձագետ Մարգարիտա Սիմոնյանը ճիշտ, բայց մեզ համար շատ վտանգավոր հետևություն է արել․ Սուրեն Սուրենյանց (video) «Նիկոլը գազազած պատեպատ է տալիս իրեն․ ի՞նչն է պատճառը»․ Սուրենյանց (video) Արտակարգ դեպք՝ «Սուրբ Հովհաննես» մատուռ բարձրացող սարալանջին Տարին 3 անգամ պետք է հրաժարական տար (video) «Էս ականը ցանկացած պահի տրաքելու է ու…»․ Սուրեն Սուրենյանց (video) Սա գիտե՞ք՝ ով է․․․ ոչ մի ղեկավար Փաշինյանի նման․․․ Հարցում (video) «Ստավկեն ինչի՞ վրա եք դրել․․․ հիմարությու՛ն է ռուսների դեմ այս քայլին գնալը»․ Լևոն Զուրաբյան (video) Իրական թալանչիներն այսօր իշխանության գլխին նստածներն են․ քաղաքացի (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Հունիսի 23-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ադրբեջանի հարցերով փորձագետ Գառնիկ Դավթյանը Հունիսի 23-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը Հունիսի 23-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երեւանի նախկին քաղաքապետ Ալբերտ Բազեյանը Հունիսի 23-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը Հունիսի 22-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքական վերլուծաբան Սուրեն Սուրենյանցը Հունիսի 22-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է «Հայ ազգային կոնգրես» կուսակցության փոխնախագահ Լևոն Զուրաբյանը Հունիսի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ԱԺ նախկին նախագահ Նաիրա Զոհրաբյանը Հունիսի 18-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը Հունիսի 18-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մանուկ Սուքիասյանը Հունիսի 18-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռոբերտ Մարգարյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am