Բայց էս մի քանի օրը տարօրինակ բաներ էինք նկատում, զորահավաք չէին անում, միտում կար. Մանվել Եղիազարյան (video)
«Արաբո» ջոկատի հրամանատար Մանվել Եղիազարյանը լրագրողների հետ զրույցում նշել է, որ գիշերը ժամը 2-ին է Շուշիից դուրս եկել:
«Այսօր ոչ մի ղեկավար ու օլիգարխ իրավունք չունի խոսելու: Իրենք բոլորը մեղավոր են: Սահման կանչե՞լ են մարդկանց, մարդիկ էլ չեն գնացել: Ե՞րբ են զորահավաք արել, որ մարդիկ չեն գնացել: Ես գիշերը ժամը 2-ին եմ Շուշիից դուրս եկել: Մարդիկ կենց-մահու կռիվ էին տալիս: Բայց էս մի քանի օրը տարօրինակ բաներ էինք նկատում, զորահավաք չէին անում, միտում կար: Կարելի էր Զանգելանն ու Կուբաթլուն հետ բերել: Ինչի չեն արել: Գիտե՞ք, որ Զանգելանը երեք «Պիկապով» են գրավել», - ասաց ազատամարտիկը
