Մի «գործիքի» երջանկության մեխանիկան

Առաջիկա օրերին լրանում է լրագրող Անժելա Թովմասյանի հեղինակային «Հայելու առաջ» հաղորդաշարի կասեցման մեկամսյա ժամկետը։ Սակայն հաղորդաշարն այլեւս չի լինի այն հեռուստաընկերության եթերում, որով հեռարձակվում էր։ Այս մասին Ազգային ժողովում «Հայաստանի Հանրապետության 2021թ. պետական բյուջեի մասին» ՀՀ օրենքի նախագծի քննարկման ժամանակ ասաց Հեռուստատեսության եւ ռադիոյի հանձնաժողովի նախագահ Տիգրան Հակոբյանը։

«Հայելու առաջ» հաղորդաշարը մինչեւ 2019 թվականի վերջ հեռարձակվում էր «Կենտրոն» հեռուստաընկերությամբ, իսկ փետրվարից տեղափոխվել էր «Արմնյուզ» հեռուստաընկերություն։  «Փաստաթղթեր են ստացել, որ այդ հեռուստատեսության հետ պայմանագիրը խզվել է եւ մենք այդ հաղորդումը չենք ունենա։ Իսկ մենք այդ հաղորդաշարը ոչ թե փակել ենք, այլ կասեցրել, որպեսզի շտկի այն բովանդակությունը, որը հարիր չէ հայկական հեռարձակողին, ոչ էլ հատկապես հանրային մուլտիպլեքսում հեռարձակվողին»- ասել է Տիգրան Հակոբյանը։

Հիշեցնենք՝ հոկտեմբերի 19-ին, Հեռուստատեսության եւ ռադիոյի հանձնաժողովում գումարվել է հանձնաժողովի նիստ, որի ընթացքում էլ որոշվել է, որ «Հայելու առաջ» հաղորդումը 30 օր եթերում չի լինելու, թե ինչու, կարծում ենք բոլորին է հայտնի, այն մնացել էր իշխանությունների կոկորդում։ Բնական է, որ իշխանության բութ գործիք դարձած Հակոբյանը, ով ծառայում էր նախկին ռեժիմին, պետք էր նման որոշում ընդուներ ու դա ներկայացներ ազգափրկիչ մի ծրագիր։ Այս գործիքի խեղճուկրակ «տիրոջ»՝ Նիկոլ Փաշինյանի համար ազգի միակ խնդիրը, փաստորեն, մի հաղորդում էր, որի չգոյությունը կենսական նշանակություն ուներ այս մարդուկի եւ իր իշխանության համար։

Ու այս արշավը համակարգում է մի մարդ, որը Տեր-Պետրոսյանի ժամանակներից մամուլի խոսքի ազատության հարցերով է զբաղված, նույնն արել է Սերժ Սարգսյանի օրոք, եւ շարունակում է Նիկոլի ժամանակներում, քանզի իր ողջ էությամբ գործիք է։ Ու այս ժամանակներում, երբ Շուշին ընկած է ու երկիր ենք կորցնում, այս մարդու երջանկության մեխանիկան մի հաղորդում փակել է։

Անի Սահակյան

դիտվել է 5194 անգամ
Լրահոս
Աղվերանի անտառում ծառից կախված երիտասարդ տղայի մարմին է հայտնաբերվել Պարեկները վարորդներին տալիս են օգտագործվա՞ծ մուշտուկներ․ ՀՀ ՆԳ նախարարը տեղյակ չէ խնդրից․ Politik.am Լավրովն ու Փեզեշքիանը հանդիպել են «Թուրքիան այլևս առաջվանը չէ»․ Էրդողան ԿԸՀ-ն դիտորդների է հավատարմագրել ՏԻՄ ընտրությունների համար Bloomberg. «Թուրքիան վերածվել է Եվրոպայի պլաստիկ աղբանոցի» Արտակարգ իրավիճակ Իսպանիայում․ կա 4 զոհ Ռեալը թաղված է մանիպուլյացիաների մեջ․ Լա Լիգայի նախագահ Լավրովը կողմ է Հարավային Կովկասում «3+3» ձևաչափի զարգացմանը Փաշինյանը փաստացի վառեց դեպի Արցախի ադրբեջանացում տանող «կանաչ լույսը»․ Շարմազանով Արցախցիներին COP 17-ում մերժել են տաղավար տրամադրել. Բեգլարյան Սասուն Խաչատրյանը կանաչ տարածքի հաշվին երկհարկանի շինություն է կառուցել․ «Հետք» ՀՀ Կառավարության որոշումը խախտում է միջազգային արբիտրաժի որոշումը․ «Տաշիր Կապիտալ» «Քանաքեռցի Տույի» և ևս 4 անձի սպանության գործով մեղադրյալները դատապարտվել են 8,5 տարվա ազատազրկման Ապարանի ԲԿ-ում նորածին է մահացել. հարազատները բժիշկերին մեղադրում են անգործության մեջ Ֆրանսիայի մի շարք շրջաններում պարետային ժամ կսահմանվի Ուկրաինան ներողություն է խնդրել Աղբալյանական լինելը պատիվ է. ՀՅԴ «Նիկոլ Աղբալյան» Ուսանողական միության Վարչություն Առաջիկա 15 օրը ընդդիմադիր դաշտում շատ կարևոր գործողություն է լինելու․ Սուրեն Սուրենյանց (video) Խայտառակություն․ Արարատ Միրզոյանին ասել են՝ գնա, «ճպճպացող քծնանքով» խոսիր այդ մասին․ Սուքիասյան (video) Սամվել Կարապետյան, մի՛ նեղացեք, չեն կարողանալու․ Նաիրա Զոհրաբյան (video) Նիկո՛լ, Զուլֆուգարովը «կայֆավատ է» լինում քեզ վրա, դու ի՞նչ ֆորում ես անում. Գառնիկ Դանիելյան (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է արտակարգ և լիազոր դեսպան Ձյունիկ Աղաջանյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյացը Հոկտեմբերի 15-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am