Արգամիչի արգումենտն ու Սերժ Սարգսյանի հաշվարկը

ՀՀԿ նախկին փոխնախագահ, նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանը Արտաշատի քաղաքապետի ընտրություններին մասնակցելու որոշումն արդեն կայացրել է, սակայն թեկնածուի հարցում չի կողմնորոշվում։ Այս տեղեկությունը  հատատել է Հովիկ Աբրահամյանի որդին, Արտաշատի նախկին քաղաքապետ, «Ծառուկյան» դաշինքի պատգամավոր Արգամ Աբրահամյանը։ Արգամ Աբրահամյանը չի հստակեցրել, թե ում թեկնածությունն են պաշտպանելու, դեռ կքննարկեն։ Տարածված տեղեկությունների համաձայն՝ հավանական թեկնածուն համարվում է Արտաշատի փոխքաղաքապետ Գագիկ Պողոսյանը, որը Հովիկ Աբրահամյանի մորաքրոջ որդին է: Արտաշատում, փաստորեն, սրվում է իրավիճակը, ինչը վերջին օրերի ու շաբաթների իրադարձություններից ու հայտարարություններից եւ սպասելի էր, եւ՝ ոչ: Վարչապետի պաշտոնից հեռանալուց ամիսներ անց Հովիկ Աբրահամյանի հայտնությունը հրապարակային միջոցառումներին, եւ ակնհայտ մեղմ գնահատականները իշխանությունների հասցեին ենթադրությունների տեղիք էր տալիս, որ հարթվել են նեղացվածության պահերը եւ Հովիկ Աբրահամյանին կարելի է ապագայում տեսնել բարձր դիրքերում: Առվակների ու գետերի այլաբանական պատերազմից հետո Հովիկ Աբրահամյանը նախ հայտարարեց, թե չի լքել Հանրապետականը,այն դեպքում, երբ մամուլում կուսակցությունից դուրս գալու իր հայտարարությունն է հայտնվել, ապա վստահեցրեց նաեւ, որ քաղաքականությունից չի հեռացել, ամենակարեւորը՝ Սերժ Սարգսյանի հետ հարաբերությունները մնում են նախկինի պես: Սա առավել իրական դարձրեցին տարածված լուրերի հնարավորությունն այն առումով, որ Սերժ Սարգսյանը Հովիկ Աբրահամյանին պաշտոն է խոստացել, այդ պաշտոնը ԱԱԽ քարտուղարի թափուր հաստիքն է: Իհարկե, Արգամիչը հերքեց պաշտոնի մասին լուրը, բայց իշխանության նկատմամբ արտահայտած մեղմ գնահատականները խորացրեցին կասկածները, հատկապես, որ մեր երկրում նախկին ու ներկա պաշտոնյաների մոտ ակնհայտ իրողությունները հերքելն է անգամ սովորույթ դարձել: Զուգահեռ առաջ եկավ Արտաշատի հարցը, եւ այն հրապարակումները, որ Հովիկ Աբրահամյանի թեկնածուին աջակցելու է նաեւ Ծառուկյան դաշինքը: Բայց վերջին օրերին մեկը մյուսի հետեւից Արտաշատում պաշտոնազրկվում են Աբրահամյանների բարեկամ-ծանոթները, մարդիկ, որոնք որեւէ կապ ունի Աբրահամյանների հետ: Մարզպետարանի աշխատակազմի ղեկավարը, հետո որոշ դպրոցի տնօրեններ, մամուլը գրեց, որ բոլորի դեմ են արշավ սկսել, ովքեր կապ ունեն Աբրահամյանների հետ: Սա նշանակում է, որ իշխանությունը խնդիր է դրել ամեն գնով պահել Արտաշատը, անգամ չզիջել ԲՀԿ-ին, ինչի վկայությունն է այն, որ Ծառուկյան դաշինքը ըստ մամուլի ամենայն հավանականությամբ թեկնածու չի առաջադրի եւ չի էլ աջակցի Հովիկ Աբրահամյանի թեկնածուին: Խորհրդարանում Ծառուկյան դաշինքի բեմելից կարելի է չկասկածել, որ հենց այդպես էլ կլինի: Ընդդիմություն հռչակված դաշինքը մեկ մարդու պես աջակցեց ՀՀԿ-ի՝ ԱԺ-ի թեկնածուին, ինչը որոշակի իմաստով հասկանալի է, Ծառուկյանի վերադարձը քաղաքականություն որոշակի պայմանավորվածությունների արդյունքում է եղել, որոնց մեջ չի մտնում Սերժ Սարգսյանի դեմ առճակատումը: Առաջին հայացքից ընդամենը մեկ քաղաքի հարցը ստրատեգիական նշանակություն ունենալ չի կարող եւ ոչ մի կողմի համար: Սակայն կարող է ունենալ ռազմավարական նշանակություն:2018-ից առաջ Սերժ Սարգսյանը թերեւս  որոշել է առհասարակ երկրում ցանկացած հարցի լուծումն ինքը տալ՝ լինի դա համայնքի ղեկավարի, թե խորհրդարանում ընդդիմության ձեւավորման: Այսպիսով նա փորձ է անելու ամրագրել իր մենիշխանությունը, որպեսզի  2018-ից հետո խոշոր հաղթաթուղթով վիճարկի իր իշխանության շարունակության հարցը: Իսկ Հովիկ Աբրահամյանի համար էլ Արտաշատի հարցը խիստ կարեւոր է դառնում մի քանի պատճառներով: Նախ տարիներ շարունակ այստեղ եղել է իր բացարձակ իշխանությունը, որտեղ հարց լուծողը՝ սկսած մարդկանց կենսապահովման, վերջացրած քաղաքական գործոնի տեսանկյունից: Հետեւաբար մտերիմներին, հարազատներին, ընդհանրապես յուրայիններին պահելու խնդիր կա, ինչպես նաեւ բարոյական հաղթանակի ակնկալիք, որը Հովիկ Աբրահամյանին չի զրկի գործոն դառնալու հնարավոր շանսից: Աբրահամյանը ամեն ինչ կանի Արտաշատում իր ուժը, իշխանությունը ցուցադրելու համար, ինչը կարող է հետագայում Սերժ Սարգսյանի հետ գործակցության արգումենտ հանդիսանալ, ի վերջո, 2018-ից հետո իշխանության վերաբաշխման հարցում կատաղի պայքար է մղվելու, իսկ նժարին հայտնված ամեն կշռաքարը կարող է հավասարություն բերել:   Անի Սահակյան

դիտվել է 117 անգամ
Լրահոս
«Իրավունք». Մարզպետները իրար մեջ դժգոհել են Փաշինյանից. «Ամեն օր մի թարս բան խոսում է, մեզ գցում կրակը» «Իրավունք». Փաշինյանը նոր հրահանգ է իջեցրել. «Դրեք, ծվունները հանեք, հեր ու մանուկ հիշեք» «Իրավունք». Փաշինյանն էլ չի հավատում մարզպետներին Հասմիկ Հակոբյանի «ուղիղ Ադրբեջանից» ցորենի ներկրման պնդումը սխալ է. «Ժողովուրդ» Նախընտրական քարոզարշավը սկսված է. ինչպես են այն մեկնարկում քաղաքական ուժերը. «Ժողովուրդ» Սամվել Բաբայանը խոր «դեպրեսիայի» մեջ է. «Հրապարակ» ՔՊ-ն հիմնարկների ղեկավարների միջոցով նախընտրական ստուգարք է իրականացնում. «Հրապարակ» «Ժամկետնանց» ձայնագրություններ՝ գաղտնալսումների տեսքով. «Ժողովուրդ» Խաղամոլության դեմ նախագիծը՝ կանաչ լույս սև շուկայի համար. «Ժողովուրդ» Աշոտյանի գործով քննիչ Շոխոյանին էլ չփրկեց «ծառայությունը». «Ժողովուրդ» Ամենայն Հայոց Կաթողիկոսը և Ռոբերտ Ամստերդամն անդրադարձել են Եկեղեցու դեմ uանձազերծված արշավին ՌԴ-ում Հայաստանի դեսպանին բողոք է ներկայացվել Իրանը և ԱՄՆ-ն համաձայնել են մեղմացնել իրանական նավահանգիստների շրջափակումը՝ Հորմուզի նեղուցի աստիճանական բացման դիմաց Խոշոր հրդեհ է բռնկվել Երևանում․ հրշեջները տանը հայտնաբերել են հնդիկ տղայի մարմինը Մայիսի 8-ի` ժամը 00:00-ից մինչև մայիսի 10-ը ՌԴ-ն հայտարարում է հրադադար Ուշակովը հայտնել է, թե որ երկրների առաջնորդներն են մայիսի 9-ի տոնական շքերթին ներկա լինելու Վեդիի մանկապղծության դեպքով պայմանավորված պաշտոնանկություններ են Քննչական վարչությունում «Բոլորին դեմ եմ» կուսակցության վարչապետի թեկնածուն Նինա Կարապետյանցը Հիվանդանոց է տեղափոխվել ՌԴ քաղաքացի 7-ամյա երեխա, նա պատշգամբի ճաղավանդակի արանքից վայր է ընկել Սա ֆիասկո է, Նիկո’լ․ Աշոտյանը միջազգային իրավապաշտպան կառույցի զեկույցի տարբերակն է հրապարակել ՀԱՊԿ ու ՌԴ ԱԽ քարտուղարները հանդիպել են․ ինչ է քննարկվել
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 8-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Մայիսի 8-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խոսրով Հարությունյանը Մայիսի 8-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 8-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Մայիսի 6-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Մայիսի 6-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Բագրատյանը Մայիսի 6-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Մայիսի 6-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Մայիսի 5-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Մայիսի 5-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am