Կրեմլը հետևում է. Թուրքիայի ընդլայնման հող է նախապատրաստվում

Ադրբեջանի նախագահը հայտարարել է, որ իր երկրի դեմ ագրեսիայի դեպքում կարող է դիմել Թուրքիային ռազմական օգնության խնդրանքով: «Եթե Ադրբեջանը բախվի ագրեսիայի և Թուրքիայի ռազմական օգնության անհրաժեշտություն տեսնի, ապա մենք կդիտարկենք այդ տարբերակը», - BBC-ի հետ հարցազրույցում ասել է Իլհամ Ալիևը: Նրա խոսքով, «եթե իրավիճակը հետագայում էլ զարգանա ընթացիկ ձևով, ապա Թուրքիային դիմելու առիթ չի լինի»։

Արցախի դեմ շարունակվող թուրք-ադրբեջանական պատերազմում Թուրքիան ակտիվ ներգրավվածություն ունի, այս փաստն թերևս բացի Ադրբեջանից, որևէ այլ երկիր չի հերքում։

Ավելին, Էրդողանն անձամբ իր ելույթներում «հպարտանում» է Լեռնային Ղարաբաղում թուրքական ներկայության համար: Մի շարք երկրների՝ այդ թվում Ֆրանսիայի, Ռուսաստանի հատուկ ծառայությունների տվյալներով՝ Անկարան հարյուրավոր սիրիացի վարձկաններ է ուղարկել Ադրբեջան՝ Լեռնային Ղարաբաղի դեմ հարձակմանը ադրբեջանական բանակին աջակցելու նպատակով:

Այսինքն, Թուրքիայի ներգրավածությունն ամենացայտուն կերպով արդեն իսկ ակնհայտ է, հետևաբար հարց է ծագում, ի՞նչ նպատակով է Ալիևը «սպառնում»...

Այստեղ բացատրությունը շատ պարզ է. Թուրքիան իր մարիոնետ Ալիևի միջոցով հող է նախապատրաստում Թուրքիայի ազդեցության մեծացման ուղղությամբ: Այս մասին արդեն մեկ ամսից ավելի շարունակ քննարկում են ռուսական հեռուստաալիքներով ռուս քաղաքական գործիչներն ու փորձագետները:

Թուրքիային կանգնեցնելու հարցում միակ կարող ուժը նշվում է, որ Ռուսաստանն է, որն էլ ակնհայտորեն, դանդաղ է գործում, նախընտրելով առայժմ երկխոսել պաշտոնական Անկարայի հետ:

Սակայն այն, որ Էրդողանի «ախորժակը» մեծ է՝ գաղտնիք չէ որևէ մեկի համար:
Լեռնային Ղարաբաղում Հայաստանի դեմ ադրբեջանական բանակի ռազմական հաջողությունը նպաստավոր կլինի Բաքվի հետևում կանգնած Թուրքիայի համար, որը կարող է հետագա նվաճումների դիմել՝ թիրախավորելով ռուսական Ղրիմը: Այս հայտնել է Դոնեցկի Ժողովրդական Հանրապետության պաշտպանության նախկին նախարար Իգոր Ստրելկովը՝ YouTube-ի իր ալիքում խոսելով թուրքական հնարավոր էքսպանսիայի մասին, ըստ tert.am-ի՝ գրել է topcor.ru-ն։

Ըստ Ստրելկովի՝ Թուրքիայի գործողությունները դուրս են ԼՂՀ-ի և Անդրկովկասի սահմաններից. ադրբեջանական զորքերի հարձակումները թուրքերի համար լայն հնարավորություններ են ստեղծում իրենց ազդեցության ոլորտն ընդլայնելու համար՝ սպառնալիքներ ստեղծելով անմիջապես Ռուսաստանի համար։ «Թուրքիան մտնում է Անդրկովկաս և այնտեղից չի հեռանա։ Եթե հաղթեն Անդրկովկասում, թուրքերը իրենց առջև կդնեն հերթական խնդիրները, իսկ նրանք արդեն փաստացի չեն թաքցնում դրանք»,- հայտարարել Է ԴԺՀ պաշտպանության նախկին նախարարը:

Նրա խոսքով՝ Թուրքիան չի բավարարվի Լեռնային Ղարաբաղով, և Անկարայի հաջորդ նպատակը կարող է լինել Ղրիմը: Եթե ավելի վաղ Էրդողանի կուսակցության պատգամավորները ակնարկում էին, որ Ղրիմը պետք է թուրքերինը լինի, ապա այժմ նման հռետորաբանություն ունի նաև երկրի նախագահը։ «Էրդողանն արդեն խոսել է այն անարդար պայմանագրերի մասին, որոնց պատճառով «Ռուսաստանը Թուրքիայից խլել է Ղրիմը»»,- ընդգծել է փորձագետը:

Ստրելկովը նշել է, որ այդ կապակցությամբ կարևոր նշանակություն ունի Ուկրաինայի տարածքում թուրքական հարվածային դրոնների արտադրության վերաբերյալ Անկարայի և Կիևի միջև համաձայնությունը։

Այս օրերին քննարկվում է հնարավորություն, որ եթե թուրքական ազդեցությունը Հարավային Կովկասի միջոցով մեծանա, ապա ամենևին էլ չի կարելի բացառել, որ Ադրբեջանում հայտնվի Թուրքիայի ռազմաբազան: Կստացվի՝ ՆԱՏՕ-ի անդամ երկրի ռազմաբազա Հարավային Կովկասում:

Ռուսական շրջանակներից հնչող մտահոգություններն այսպիսով, կապված Էրդողանի «հեռահար» նպատակների հետ, դառնում են ավելի ու ավելի հաճախակի:

Մետաքսյա Շալունց

դիտվել է 5292 անգամ
Լրահոս
Աղվերանի անտառում ծառից կախված երիտասարդ տղայի մարմին է հայտնաբերվել Պարեկները վարորդներին տալիս են օգտագործվա՞ծ մուշտուկներ․ ՀՀ ՆԳ նախարարը տեղյակ չէ խնդրից․ Politik.am Լավրովն ու Փեզեշքիանը հանդիպել են «Թուրքիան այլևս առաջվանը չէ»․ Էրդողան ԿԸՀ-ն դիտորդների է հավատարմագրել ՏԻՄ ընտրությունների համար Bloomberg. «Թուրքիան վերածվել է Եվրոպայի պլաստիկ աղբանոցի» Արտակարգ իրավիճակ Իսպանիայում․ կա 4 զոհ Ռեալը թաղված է մանիպուլյացիաների մեջ․ Լա Լիգայի նախագահ Լավրովը կողմ է Հարավային Կովկասում «3+3» ձևաչափի զարգացմանը Փաշինյանը փաստացի վառեց դեպի Արցախի ադրբեջանացում տանող «կանաչ լույսը»․ Շարմազանով Արցախցիներին COP 17-ում մերժել են տաղավար տրամադրել. Բեգլարյան Սասուն Խաչատրյանը կանաչ տարածքի հաշվին երկհարկանի շինություն է կառուցել․ «Հետք» ՀՀ Կառավարության որոշումը խախտում է միջազգային արբիտրաժի որոշումը․ «Տաշիր Կապիտալ» «Քանաքեռցի Տույի» և ևս 4 անձի սպանության գործով մեղադրյալները դատապարտվել են 8,5 տարվա ազատազրկման Ապարանի ԲԿ-ում նորածին է մահացել. հարազատները բժիշկերին մեղադրում են անգործության մեջ Ֆրանսիայի մի շարք շրջաններում պարետային ժամ կսահմանվի Ուկրաինան ներողություն է խնդրել Աղբալյանական լինելը պատիվ է. ՀՅԴ «Նիկոլ Աղբալյան» Ուսանողական միության Վարչություն Առաջիկա 15 օրը ընդդիմադիր դաշտում շատ կարևոր գործողություն է լինելու․ Սուրեն Սուրենյանց (video) Խայտառակություն․ Արարատ Միրզոյանին ասել են՝ գնա, «ճպճպացող քծնանքով» խոսիր այդ մասին․ Սուքիասյան (video) Սամվել Կարապետյան, մի՛ նեղացեք, չեն կարողանալու․ Նաիրա Զոհրաբյան (video) Նիկո՛լ, Զուլֆուգարովը «կայֆավատ է» լինում քեզ վրա, դու ի՞նչ ֆորում ես անում. Գառնիկ Դանիելյան (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է արտակարգ և լիազոր դեսպան Ձյունիկ Աղաջանյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյացը Հոկտեմբերի 15-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am