ԱԱԾ պետի հրաժարականի պատճառները. նոր մանրամասներ

ԱԱԾ տնօրենի պաշտոնակատար Միքայել Համբարձումյանն իր դիմումի համաձայն ազատվել է պաշտոնից։ Նա այդ պաշտոնում ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի որոշմամբ նշանակվել էր հոկտեմբերի 8-ին
Ըստ լուրերի Միքայել Համբարձումյանն աշխատանքից ազատման դիմումը գրել էր դեռևս հոկտեմբերի 28-ին։ Սակայն դիմումն ընդունվել է միայն այսօր։
Նշենք, որ Միքայել Համբարձումյանը երկար տարիներ աշխատել է ԱԱԾ քննչական դեպարտամենտում՝ որպես պետի տեղակալ, ապա՝ պետ, իսկ մինչ այս նա զբաղեցնում էր ԱԱԾ տնօրենի տեղակալի պաշտոնը: Համակարգում նա պրոֆեսիոնալի համբավ ունի :
Մեզ հայտնի է դարձել, որ դեռեւս մեկ տարի առաջ են նրան առաջարկել ԱԱԾ տնօրենի պաշտոնը, սակայն Համբարձումյանը նեղ շրջապատում անկեղծացել է, որ ինքը չի կարող աշխատել Նիկոլ Փաշինյանի ենթակայությամբ, եւ բավականին քննադատական հայացք է ունեցել տարվող կուրսի վերաբերյալ, ԱԱԾ-ի իրականացրած քաղաքականության հարցում, մասնավորապես, որ պետության թիվ մեկ անվտանգության երաշխավոր կառույցը զբաղված է ոչ թե հիմնական գործառույթով, այլ ընդդիմադիրներով եւ այլ քաղաքական հարցերով:

Սակայն պատերազմական օրերին, երբ Փաշինյանը պաշտոնանկ արեց Արգիշտի Քյարամյանին, կրկին նրան է առաջարկել զբաղեցնել այդ պաշտոնը, վերջինս հաշվի առնելով երկրում հաստատված ռազմական դրությունը՝ համաձայնել է: Թե ինչու դեռ պաշտոնին չնշանակված հրաժարականի դիմում գրեց, մի քանի վարկած է շրջանառվում: Մեկը համացանցում հայտնված հայտնի լուսանկարի պատճառով է: Հիշեցնենք, որ մինչ հանրությանը հրամցրել էին, թե վարչապետի որդին՝ Աշոտ Փաշինյանը առաջնագծում է, շատերի հետ մասնակցում հայրենիքի պաշտպանության գործին, համացանցում հայտնվեց վերջինիս լուսանկարը, որտեղ Աշոտը մոր, ԱԺ նախագահի եւ Հակոբ Սիմիդյանի հետ ուրախ դեմքով հեռախոսի մեջ է մտած:
Սա սառը ցնցուղի էֆեկտ ունեցավ հանրության շրջանում, եւ մարդիկ հասկացան, որ վարչապետի ընտանիքի համար առաջնագիծը ինչ որ մի հյուրանոցի համարն է, կամ վատագույն դեպքում՝ բունկերը: Երկրորդ վարկածն էլ այն է, որ Փաշինյանը ԱԱԾ պետի ժամանակավոր պաշտոնակատարին մի ցուցակ է փոխանցել եւ հանձնարարել նրանց նկատմամբ քրեական հետապնդում սկսել, գործեր հարուցել : Ի պատասխան Համբարձումյանն ասել է, որ դրա համար հիմքեր չի տեսնում, հիշեցրել է նաեւ, որ պետության առջեւ այս օրերին լուրջ սպառնալիքներ են ծառացած, իրենք այդ հարցերով են զբաղված, եւ քաղաքական հետապնդումների ժամանակը չէ ու ինքը չի գնա նման քայլի: <<Չես գնա, ուրեմն դիմումդ գրի>> ասել է Փաշինյանը, առանց մտածելու Համբարձումյանը գրել է հրաժարականի դիմումը:

Անի Սահակյան

դիտվել է 14863 անգամ
Լրահոս
Աղվերանի անտառում ծառից կախված երիտասարդ տղայի մարմին է հայտնաբերվել Պարեկները վարորդներին տալիս են օգտագործվա՞ծ մուշտուկներ․ ՀՀ ՆԳ նախարարը տեղյակ չէ խնդրից․ Politik.am Լավրովն ու Փեզեշքիանը հանդիպել են «Թուրքիան այլևս առաջվանը չէ»․ Էրդողան ԿԸՀ-ն դիտորդների է հավատարմագրել ՏԻՄ ընտրությունների համար Bloomberg. «Թուրքիան վերածվել է Եվրոպայի պլաստիկ աղբանոցի» Արտակարգ իրավիճակ Իսպանիայում․ կա 4 զոհ Ռեալը թաղված է մանիպուլյացիաների մեջ․ Լա Լիգայի նախագահ Լավրովը կողմ է Հարավային Կովկասում «3+3» ձևաչափի զարգացմանը Փաշինյանը փաստացի վառեց դեպի Արցախի ադրբեջանացում տանող «կանաչ լույսը»․ Շարմազանով Արցախցիներին COP 17-ում մերժել են տաղավար տրամադրել. Բեգլարյան Սասուն Խաչատրյանը կանաչ տարածքի հաշվին երկհարկանի շինություն է կառուցել․ «Հետք» ՀՀ Կառավարության որոշումը խախտում է միջազգային արբիտրաժի որոշումը․ «Տաշիր Կապիտալ» «Քանաքեռցի Տույի» և ևս 4 անձի սպանության գործով մեղադրյալները դատապարտվել են 8,5 տարվա ազատազրկման Ապարանի ԲԿ-ում նորածին է մահացել. հարազատները բժիշկերին մեղադրում են անգործության մեջ Ֆրանսիայի մի շարք շրջաններում պարետային ժամ կսահմանվի Ուկրաինան ներողություն է խնդրել Աղբալյանական լինելը պատիվ է. ՀՅԴ «Նիկոլ Աղբալյան» Ուսանողական միության Վարչություն Առաջիկա 15 օրը ընդդիմադիր դաշտում շատ կարևոր գործողություն է լինելու․ Սուրեն Սուրենյանց (video) Խայտառակություն․ Արարատ Միրզոյանին ասել են՝ գնա, «ճպճպացող քծնանքով» խոսիր այդ մասին․ Սուքիասյան (video) Սամվել Կարապետյան, մի՛ նեղացեք, չեն կարողանալու․ Նաիրա Զոհրաբյան (video) Նիկո՛լ, Զուլֆուգարովը «կայֆավատ է» լինում քեզ վրա, դու ի՞նչ ֆորում ես անում. Գառնիկ Դանիելյան (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է արտակարգ և լիազոր դեսպան Ձյունիկ Աղաջանյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյացը Հոկտեմբերի 15-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am