Սերժ Սարգսյանը մի քանի օրով հետաձգել է Փաշինյանի հրաժարականի պահանջը

Ինչպես հայտնի է, տասը օր է քաղաքական ուժերը քննարկում են Արցախում ստեղծված իրավիճակը եւ հարցը լուծելու ելքեր փնտրում: Մեկ տասնյակից ավելի քաղաքական ուժերի ղեկավարների մեծ մասը իշխանությունների հրաժարականի հարց են իսկզբանե բարձրաձայնել՝ համարելով, որ անհամարժեք է ստեղծված իրավիճակին իշխանության արձագանքը: Երեկ այդ ուժերը կրկին հավաքվել են ՀՅԴ գրասենյակում, այն պահից, երբ Շուշիում իրավիճակը սրվել է, նրանք կրկին քննարկել են իրավիճակը եւ որոշել հայտարարություն տարածել ու պահանջել Նիկոլ Փաշինյանի հրաժարականը, հիմնավորելով, որ հասել ենք վտանգավոր եզրագծին, իսկ իշխանության քայլերն անհամարժեք են:

Նկատենք, որ Փաշինյանի հրաժարականի պահանջի սաղմերը դեռ շաբաթներ առաջ դրեց Վազգեն Մանուկյանը, այդ պահանջին միացան Հրանտ Բագրատյանը, Խոսրով Հարությունյանը եւ այլք: Երեկվանից այդ պահանջը սատարում են ավելի մեծ թվով ուժեր, մասնավորապես, երեկվա դրությամբ 13 կուսակցություն ստորագրել է այդ հայտարարության տակ, որը պետք է այսօր հրապարակվեր:

Ընդդիմադիր ուժերից հայտարարությունը ստորագրել հրաժարվել են «Ժառանգություն» կուսակցությունն ու Արթուր Ղազինյանի «Մեկ Հայաստան» կուսակցությունը։ «Ժառանգության» առաջնորդը Նարինե Դիլբարյանն է:

Հատկապես իրեն բավականին տարօրինակ է դրսեւորել Արթուր Ղազինյանը, նա երկար-բարակ խոսել է, հիմնականում պաշտպանել Նիկոլ Փաշինյանին, ինչպես նաեւ ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանին, ոմանց մոտ տպավորություն է ստեղծվել, որ Ղազինյանը ներդրված է նրանց կողմից, ի դեպ, նա համարվում է ՀՀ նախագահի պրոյեկտը: Նույն՝ իշխանամետ դիրքորոշման մեջ է հանդես եկել Նարինե Դիլբարյանը: Մնացածը ռադիկալ դիրքորոշում են ունեցել՝ Հրանտ Բագրատյանը, Զարուհի Փոստանջյանը, Խոսրով Հարությունյանը եւ այլք: Հընթացս նաեւ խայթել են ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովին, որ երկիրն այնպիսի վիճակի հասցրեցին, որ իշխանության բերեցին Նիկոլ Փաշինյանին:
Ինչեւէ, առավոտվանից հայտարարության տեքստն է խմբագրվել,վերջնական տեսքի բերվել,սակայն եւս երկու ուժ՝ ԲՀԿ-ն ու ԼՀԿ-ն ժամանակ են խնդրել, հասկանալի է, որ ԲՀԿ-ն որոշակի վախեր ունի, իսկ ԼՀԿ-ն համարվում է իշխանության պրոյեկտ:
Մեզ պատմեցին, որ հայտարարության տեքստում ոչ միայն Փաշինյանի հրաժարականի հարց է բարձրացվել, ապա հաջորդող քայլերի մասին խոսվել, որոնց թվում Արմեն Սարգսյանի հրաժարականի, թերեւս այս պատճառով է Ղազինյանը խիստ ընդիմացել:

Ինչեւէ, սպասվում էր, որ ժամեր առաջ պետք է տարածեին հայտարարությունը, սակայն Սերժ Սարգսյանը Շարմազանովի միջոցով ցանկություն է հայտնել զրուցել ՀՅԴ-ական Իշխան Սաղաթելյանի հետ: Հանդիպումը կայացել է, Սերժ Սարգսյանը ասել է, որ սահմանում իրավիճակ է փոխվել եւ ճիշտ կլինի մի քանի օր ոտքները կախ գցել, եւ փաստորեն մի քանի օրով հետաձգել է Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջի գործընթացը:

Անի Սահակյան

դիտվել է 82351 անգամ
Լրահոս
Աղվերանի անտառում ծառից կախված երիտասարդ տղայի մարմին է հայտնաբերվել Պարեկները վարորդներին տալիս են օգտագործվա՞ծ մուշտուկներ․ ՀՀ ՆԳ նախարարը տեղյակ չէ խնդրից․ Politik.am Լավրովն ու Փեզեշքիանը հանդիպել են «Թուրքիան այլևս առաջվանը չէ»․ Էրդողան ԿԸՀ-ն դիտորդների է հավատարմագրել ՏԻՄ ընտրությունների համար Bloomberg. «Թուրքիան վերածվել է Եվրոպայի պլաստիկ աղբանոցի» Արտակարգ իրավիճակ Իսպանիայում․ կա 4 զոհ Ռեալը թաղված է մանիպուլյացիաների մեջ․ Լա Լիգայի նախագահ Լավրովը կողմ է Հարավային Կովկասում «3+3» ձևաչափի զարգացմանը Փաշինյանը փաստացի վառեց դեպի Արցախի ադրբեջանացում տանող «կանաչ լույսը»․ Շարմազանով Արցախցիներին COP 17-ում մերժել են տաղավար տրամադրել. Բեգլարյան Սասուն Խաչատրյանը կանաչ տարածքի հաշվին երկհարկանի շինություն է կառուցել․ «Հետք» ՀՀ Կառավարության որոշումը խախտում է միջազգային արբիտրաժի որոշումը․ «Տաշիր Կապիտալ» «Քանաքեռցի Տույի» և ևս 4 անձի սպանության գործով մեղադրյալները դատապարտվել են 8,5 տարվա ազատազրկման Ապարանի ԲԿ-ում նորածին է մահացել. հարազատները բժիշկերին մեղադրում են անգործության մեջ Ֆրանսիայի մի շարք շրջաններում պարետային ժամ կսահմանվի Ուկրաինան ներողություն է խնդրել Աղբալյանական լինելը պատիվ է. ՀՅԴ «Նիկոլ Աղբալյան» Ուսանողական միության Վարչություն Առաջիկա 15 օրը ընդդիմադիր դաշտում շատ կարևոր գործողություն է լինելու․ Սուրեն Սուրենյանց (video) Խայտառակություն․ Արարատ Միրզոյանին ասել են՝ գնա, «ճպճպացող քծնանքով» խոսիր այդ մասին․ Սուքիասյան (video) Սամվել Կարապետյան, մի՛ նեղացեք, չեն կարողանալու․ Նաիրա Զոհրաբյան (video) Նիկո՛լ, Զուլֆուգարովը «կայֆավատ է» լինում քեզ վրա, դու ի՞նչ ֆորում ես անում. Գառնիկ Դանիելյան (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է արտակարգ և լիազոր դեսպան Ձյունիկ Աղաջանյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյացը Հոկտեմբերի 15-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am