Ով կդառնա ֆեյքերի տիրակալ

Հանրային հեռուստաընկերության գործադիր տնօրենի ընտրության մրցութային հանձնաժողովը նոյեմբերի 6-ին որոշել է վերսկսել Հանրային հեռուստաընկերության գործադիր տնօրենի ընտրության մրցույթը՝ անցկացնելով այն հեռավար և առանց հարցազրույցների։
Մրցույթին մասնակցելու համար դիմել էր 13 թեկնածու, սակայն Արմեն Սարգսյանն ավելի ուշ դիմում է ներկայացրել մրցութային հանձնաժողովին՝ իր թեկնածությունը հանելու նպատակով։
Բաց քվեարկության արդյունքում հանձնաժողովը որոշում է ընդունել 12 թեկնածուից Հովհաննես Մովսիսյանին մրցույթում հաղթող ճանաչելու մասին։Հաջորդ շաբաթ Հանրային հեռարձակողի խորհուրդը որոշում կկայացնի մրցույթում հաղթող ճանաչված Հովհաննես Մովսիսյանին Հանրային հեռուստաընկերության գործադիր տնօրեն նշանակելու վերաբերյալ։ Հիշեցնենք, որ Մովսիսյանը ՀՀ վարչապետի աշխատակազմի «Հանրային կապերի եւ տեղեկատվության կենտրոն» ՊՈԱԿ-ի ղեկավարն էր, կամ ավելի ճիշտ՝ «ֆեյքային ֆաբրիկայի» տիրակալը, ով երկուսուկես տարի համակարգում էր իշխանության քննադատների դեմ կեղտոտ արշավը եւ ֆեյքերի միջոցով մթնոլորտ են ստեղծում համացանցում ու հանրության շրջանում: Ֆեյքերի ֆաբրիկային իշխանության վերնախավը բավականին լուրջ է վերաբերվում, լուրջ գումարներ են «ներդրվում» այս ուղղությամբ։
Ֆեյքերն ունեն տարբեր գործառույթներ՝ հայհոյող ֆեյքեր,որոնք ամենալկտի զրպարտանքներն են նաեւ տարածում, քաղաքական գիծը պահող ֆեյքեր, լուրջ վերլուծություններ գրող ֆեյքեր, իշխանության տարբեր ներկայացուցիչների գրառումներն ու հայտարարությունները խմբերում տարածողներ ու կիսվողներ եւ այլն։
ՊՈԱԿ-ի միայն պարգեւավճարները Նիկոլ Փաշինյանի վարչապետության շրջանում (21 ամիս) կազմել են 131.602.325 դրամ (շուրջ 276 հազար դոլար)»:
Պարզ ասած, Նիկոլ Փաշինյանին իշխանության պահողները ֆեյքերն են, նրանց գեներացրած ինֆորմացիան, ավելի ճիշտ՝ ստերը, ընդդիմախոսների բերանները փակելը, վիրավորելը եւ պախարակելը: Ահա նրանք են Նիկոլ Փաշինյանի միակ հենարանը եւ հենց դրա համար էլ երկուսուկես տարվա ընթացքում որեւէ մեկը ԱԱԾ-ի ուշադրությանը չարժանացավ, անգամ պատերազմական մեր օրերում, երբ օրենքով իշխանությունը սահմանափակել է խոսքի ազատությունը եւ խմբագիրներին, ԶԼՄ-ներին եւ առհասարակ շարքային օգտատերերին , որոնք համարձակվում են քարոզչամեքենայից տարբեր ինֆորմացիա հայտնել, հայտնվում են իրավապահների թիրախում, արժանանում մեծ տուգանքների, մինչդեռ իշխանական ֆեյքերը շարունակում են իրենց արշավը, նրանց կարելի է ամեն ինչ, իսկ մյուսներին ոչինչ: Պատկերացնլ կարելի է, թե է անելու Հովհաննես Մովսիսյանը Հանրայինում: Այո, ճիշտ նույնը, ինչ ֆեյքերի ֆաբրիկայի տիրակալի կարգավիճակում:
Հետաքրքիր է, թե ում են ընտրել նրան արժանի հետեւորդ,որպեսզի իշանությունը շարունակություն ունենա:

Անի Սահակյան

դիտվել է 12532 անգամ
Լրահոս
Աղվերանի անտառում ծառից կախված երիտասարդ տղայի մարմին է հայտնաբերվել Պարեկները վարորդներին տալիս են օգտագործվա՞ծ մուշտուկներ․ ՀՀ ՆԳ նախարարը տեղյակ չէ խնդրից․ Politik.am Լավրովն ու Փեզեշքիանը հանդիպել են «Թուրքիան այլևս առաջվանը չէ»․ Էրդողան ԿԸՀ-ն դիտորդների է հավատարմագրել ՏԻՄ ընտրությունների համար Bloomberg. «Թուրքիան վերածվել է Եվրոպայի պլաստիկ աղբանոցի» Արտակարգ իրավիճակ Իսպանիայում․ կա 4 զոհ Ռեալը թաղված է մանիպուլյացիաների մեջ․ Լա Լիգայի նախագահ Լավրովը կողմ է Հարավային Կովկասում «3+3» ձևաչափի զարգացմանը Փաշինյանը փաստացի վառեց դեպի Արցախի ադրբեջանացում տանող «կանաչ լույսը»․ Շարմազանով Արցախցիներին COP 17-ում մերժել են տաղավար տրամադրել. Բեգլարյան Սասուն Խաչատրյանը կանաչ տարածքի հաշվին երկհարկանի շինություն է կառուցել․ «Հետք» ՀՀ Կառավարության որոշումը խախտում է միջազգային արբիտրաժի որոշումը․ «Տաշիր Կապիտալ» «Քանաքեռցի Տույի» և ևս 4 անձի սպանության գործով մեղադրյալները դատապարտվել են 8,5 տարվա ազատազրկման Ապարանի ԲԿ-ում նորածին է մահացել. հարազատները բժիշկերին մեղադրում են անգործության մեջ Ֆրանսիայի մի շարք շրջաններում պարետային ժամ կսահմանվի Ուկրաինան ներողություն է խնդրել Աղբալյանական լինելը պատիվ է. ՀՅԴ «Նիկոլ Աղբալյան» Ուսանողական միության Վարչություն Առաջիկա 15 օրը ընդդիմադիր դաշտում շատ կարևոր գործողություն է լինելու․ Սուրեն Սուրենյանց (video) Խայտառակություն․ Արարատ Միրզոյանին ասել են՝ գնա, «ճպճպացող քծնանքով» խոսիր այդ մասին․ Սուքիասյան (video) Սամվել Կարապետյան, մի՛ նեղացեք, չեն կարողանալու․ Նաիրա Զոհրաբյան (video) Նիկո՛լ, Զուլֆուգարովը «կայֆավատ է» լինում քեզ վրա, դու ի՞նչ ֆորում ես անում. Գառնիկ Դանիելյան (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է արտակարգ և լիազոր դեսպան Ձյունիկ Աղաջանյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյացը Հոկտեմբերի 15-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am