Ինչու անցյալ ամիս Թուրքիայի ռազմական արտադրանքի թիվ 1 գնորդը դարձավ Ալիևը

Մինչ Հայաստանում բանավեճ է ծավալվել 2012-2018թթ. և 2018-2020թթ. հայկական կողմի ձեռք բերած սպառազինության ծավալներ մասին, արժե խոսել այն մասին, թե Ադրբեջանը ինչ ծավալներով զինվել այս տարի՝ հուլիսյան ռազմական գործողություններից հետո, և սեպտեմբերի 27-ին իր իսկ ծավալած լայնածավալ պատերազմից հետո:

Գաղտնիք չէ, որ տասնյակ տարիներ Ադրբեջանը ինչ բյուջե է դրել Զինված ուժերի վրա։ Սակայն ինչ է ուշագրավ, որ 2020թ. հոկտեմբերին Թուրքիայի ռազմական արտադրանքի ամենամեծ գնորդը եղել է Ադրբեջանը, ինչը վկայում է այն մասին, որ պատերազմից հետո Ադրբեջանը ունեցել է սպառազինության մեծ կորուստներ:

Թուրքիայի արտահանողների խորհրդի հրապարակած տվյալների համաձայն՝ 2020-ի հոկտեմբերին Թուրքիայի պաշտպանական ու ավիացիոն արդյունաբերության կատարած ընդհանուր արտահանման ծավալներում առաջին տեղը զբաղեցրել է Ադրբեջանը: Մեկ ամսում Թուրքիայից այդ երկիր կատարվել է 101 մլն 209.000 դոլար արժողությամբ արտադրանքի արտահանում: Նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ այդ ցուցանիշը աճել է 349․26 տոկոսով։

Նշվում է, որ 2020-ի հոկտեմբերին Թուրքիայի պաշտպանական ու ավիացիոն արդյունաբերության կատարած ընդհանուր արտահանման ծավալները կազմել է 287 մլն 973․000 դոլար, իսկ վերջին 10 ամսում կատարված արտահանման ընդհանուր ծավալը հասել է 1 մլրդ 809 մլն-ի։

Նշյալ սեկտորում Թուրքիայից Ադրբեջան արտահանման ծավալների աճի մասին են վկայում խորհրդի հրապարակած վերջին ամիսների տվյալները։ Նշվում է, որ հուլիսին դեպի Ադրբեջան պաշտպանական և ավիացիոն արդյունաբերության արտադրանքների արտահանման ծավալը կազմել է 278․000 դոլար, օգոստոսին՝ 36 մլն 76․000, իսկ սեպտեմբերին՝ 77 մլն 167․000 դոլար։

2020թ․ հունվարի 1-ից հոկտեմբերի 31-ն ընկած ժամանակահատվածում նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ Թուրքիայից Ադրբեջան արտահանման ծավալներն աճել են 966 տոկոսով՝ կազմելով 224 մլն 235․000 դոլար։ 2019թ․ հիշյալ ժամանակահատվածում այդ ցուցանիշը կազմել է 21մլն 22․000 դոլար, հատնում է airwayshaber.com-ը:

Այսպես, Ադրբեջանը հուլիսյան մարտերից հետո Թուրքիայից գնել է 77 մլն դոլարի սպառազինություն: Այս տարի Թուրքիան 6 անգամ ավելացրել է ռազմամթերքի մատակարարումները Ադրբեջանին, սա ըստ պաշտոնական տվյալների: Անօդաչու թռչող սարքերի և այլ ռազմական տեխնիկայի վաճառքը միայն անցյալ ամիս հասել է 77 միլիոն դոլարի՝ հաղորդել է նաև Reuters-ը:

Ուսումնասիրելով Թուրքիայի արտահանողների միության՝ 61 ոլորտներում աշխատող 95 000 ընկերությունների տվյալները, Reuters-ը փաստում է՝ 2020-ի 9 ամիսներին Ադրբեջանը Թուրքիայից գնել է 123 միլիոն դոլարի պաշտպանական և ավիացիոն սարքավորումներ:

«Ուսումնասիրությունը ցույց է տալիս, որ անօդաչու թռչող սարքերի, հրթիռային կայանքների, զինամթերքի և այլ զենքի գնումների մեծ մասը Ադրբեջան է հասել հուլիսից հետո, երբ հայկական և ադրբեջանական ուժերի սահմանային բախումները դրդեցին Թուրքիային և Ադրբեջանին համատեղ զորավարժություններ անցկացնել», - նշվում է հաղորդագրության մեջ: Անցած հուլիսին Ադրբեջանը Թուրքիայից գնել է 278,880 դոլարի զինամթերք, օգոստոսին՝ 36 միլիոն դոլարի, սեպտեմբերին, երբ սկսվեցին ռազմական գործողությունները՝ 77,1 միլիոնի։ 2019-ի առաջին 9 ամսում Ադրբեջանը Թուրքիայից 20 միլիոն դոլարի զենք էր գնել:

Վիճակագրության համաձայն, սեպտեմբերին Ադրբեջանը առաջին տեղում է Թուրքիայից անօդաչու սարքեր գնող երկրների շարքում՝ առաջ անցնելով Օմանից և ԱՄՆ-ից: Ինչպես հայտնի է, Արցախում օգտագործվող անօդաչու թռչող սարքերը արտադրում է Սելջուկ Բայրաքթարի ընկերությունը, որը 2016-ին ամուսնացել է Թուրքիայի նախագահ Էրդողանի դստեր հետ:

Եթե պատերազմի մեկնարկից ընդամենը շաբաթներ անց Ալիևը ստիպված է եղել դառնալ Թուրքիայի սպառազինության թիվ մեկ գնորդը, ապա կարելի է միայն պատկերացնել, թե սպառազինության ինչ կարգի կորուստների մասին է խոսք գնում:

Մետաքսյա Շալունց

դիտվել է 3077 անգամ
Լրահոս
Աղվերանի անտառում ծառից կախված երիտասարդ տղայի մարմին է հայտնաբերվել Պարեկները վարորդներին տալիս են օգտագործվա՞ծ մուշտուկներ․ ՀՀ ՆԳ նախարարը տեղյակ չէ խնդրից․ Politik.am Լավրովն ու Փեզեշքիանը հանդիպել են «Թուրքիան այլևս առաջվանը չէ»․ Էրդողան ԿԸՀ-ն դիտորդների է հավատարմագրել ՏԻՄ ընտրությունների համար Bloomberg. «Թուրքիան վերածվել է Եվրոպայի պլաստիկ աղբանոցի» Արտակարգ իրավիճակ Իսպանիայում․ կա 4 զոհ Ռեալը թաղված է մանիպուլյացիաների մեջ․ Լա Լիգայի նախագահ Լավրովը կողմ է Հարավային Կովկասում «3+3» ձևաչափի զարգացմանը Փաշինյանը փաստացի վառեց դեպի Արցախի ադրբեջանացում տանող «կանաչ լույսը»․ Շարմազանով Արցախցիներին COP 17-ում մերժել են տաղավար տրամադրել. Բեգլարյան Սասուն Խաչատրյանը կանաչ տարածքի հաշվին երկհարկանի շինություն է կառուցել․ «Հետք» ՀՀ Կառավարության որոշումը խախտում է միջազգային արբիտրաժի որոշումը․ «Տաշիր Կապիտալ» «Քանաքեռցի Տույի» և ևս 4 անձի սպանության գործով մեղադրյալները դատապարտվել են 8,5 տարվա ազատազրկման Ապարանի ԲԿ-ում նորածին է մահացել. հարազատները բժիշկերին մեղադրում են անգործության մեջ Ֆրանսիայի մի շարք շրջաններում պարետային ժամ կսահմանվի Ուկրաինան ներողություն է խնդրել Աղբալյանական լինելը պատիվ է. ՀՅԴ «Նիկոլ Աղբալյան» Ուսանողական միության Վարչություն Առաջիկա 15 օրը ընդդիմադիր դաշտում շատ կարևոր գործողություն է լինելու․ Սուրեն Սուրենյանց (video) Խայտառակություն․ Արարատ Միրզոյանին ասել են՝ գնա, «ճպճպացող քծնանքով» խոսիր այդ մասին․ Սուքիասյան (video) Սամվել Կարապետյան, մի՛ նեղացեք, չեն կարողանալու․ Նաիրա Զոհրաբյան (video) Նիկո՛լ, Զուլֆուգարովը «կայֆավատ է» լինում քեզ վրա, դու ի՞նչ ֆորում ես անում. Գառնիկ Դանիելյան (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է արտակարգ և լիազոր դեսպան Ձյունիկ Աղաջանյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյացը Հոկտեմբերի 15-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am