Իշխանությունը մեղավորներ է փնտրում եւ պատժիչ գործողությունների անցնում

Սթրեսի մեջ հայտնված, լավ լուրերի ու հաղթանակի կարոտ մեր հասարակությանը կարելի է հասկանալ։ Ռազմի դաշտից երիտասարդների դիակներ են գալիս, մարդիկ անգամ եթե որեւէ ինֆորմացիա չունենան, ակնհայտ է, որ մերոնք նահանջել են ու հասել Շուշիի տակ։ Արայիկ Հարությունյանի տանջված լավատեսությունից անգամ հասկանալի է, որ իրավիճակը լուրջ է եւ խոսվում է Շուշին պահելու «հույսերի» մասին։ Էլ չեմ ասում, քիչ թե շատ մտածելու ունակություն ունեցող մարդը Նիկոլ Փաշինյանի հայտնի լայվից ու «ցավոտ փոխզիջումներ», «կապիտուլյացիա» բառերից կհասկանար, թե ինչ է իրականում կատարվում ռազմաճակատում, որքան էլ Արծրուն Հովհաննիսյանը թշնամուն ջախջախելու եւ հերթական տեխնիկան «զգետնելու» մասին լուրեր հրապարակի։

Բայց, ինչպես ասում են, հույսը վերջինն է մեռնում եւ մարդիկ սպասում են, որ մեկ ամիս շարունակ իրենց մատուցած ստերը՝ Արծրուն Հովհաննիսյանի բերանով, իրականություն են դառնալու․ հաղթելու ենք, հետ ենք բերելու ազատագրված տարածքները, թուրքին պարտադրելու ենք խայտառակ պարտություն եւ Արցախի կարգավիճակի ամրագրմամբ խաղաղություն է հաստատվելու։ Ամենաանուղղելի լավատեսներն ու իրականության վրա աչք փակողները, բնականաբար, կարծում են, որ իրենց ամեն օր ստերով կերակրող Արծրուն Հովհաննիսյանն իրենց բարեկամն է՝ իրենց հերոսը, իսկ ճշմարտության մասին ակնարկ անողները, մասնավորապես, մամուլն՝ իրենց թշնամին։

Սա ընդամենը մարդկային հոգեբանություն է։ Բայց ի՞նչ ասես այն լեշակերների, այն պաթոլոգիկ ստախոսների, այն մանիպուլյատորների, մարդկանց դժբախտության վրա հերոսացողների, մարդկաց գլխի տակ փափուկ բարձ դնողների, խաբեբայությամբ իրականությունը թաքցնողների մասին, որոնք գիտեն իրականությունը, բայց ստում են, որ որքան հնարավոր է հեռացնեն հատուցման պահը ու երկարաձգեն իշխանության վայելքը։ Ինչի՞ հույսով՝ կհարցնեք։ Հրաշքի։ Հույսով, որ Ռուսաստանը չի թողնի, Բայդենը օգնության կհասնի․․․ վերջապես՝ Աստված մեզ մենակ չի թողնի։ Չէ որ մենք իր ստեղծածն ենք։

Այսօր ՊՆ ու պատերազմի խոսնակ դարձած Արծրուն Հովհաննիսյանը բառի ուղղակի իմաստով հարձակվել է «Հրապարակի» վրա, իր շուրթերից հաղթանաի մասին լսել փափագող խեղճ մարդկանց հանել մեր դեմ։ Ինչ որ բան է բարբաջել ապրիլյան պատերազմի մասին։ Հավանաբար, դա զենք-զինամթերքի մասին բացահայտումների շարքից է, որը «միայն ինքը գիտի» ու ինքն է հիշում։ Բայց դա էլ չի կարեւոր, ամենակարեւորը՝ հուզվել է մեր լուրի մեջ իրեն վերաբերվող մի տողից, որ գրել ենք՝ իրականության չհամապատասխանող լուրերով է մեկ ամիս շարունակ կերակրել հասարակությանը։ Իսկ մեր խաբված ժողովուրդն էլ կարծել է, թե հայրենիքի մասին մտահոգությունից է նման ստատուս գրում։ Ոչ, պարզ անձնական շահ է, գումարված՝ իշխանություններից ստացած հրահանգ։ Իշխանություն, որը չի մարսում այն, որ անգամ այս նեղ պահին մենք չենք խաբում ու մոլորեցնում հանրությանը եւ փորձում ենք բազում սահմանափակումների պայմաններում ճշմարտությունը ներկայացնել մեր ընթերցողին, նրան մտածելու հնարավորություն տալ։

Արծրունհովհաննիսյաններին՝ որպես պատժիչ գործիք ու ճշմարտությունը խեղաթյուրող խոսափող օգտագործող իշխանությունները լավ կլիներ իրենց ողջ միտքն ու էներգիան ծառայեցնեին ռազմի դաշտում իրավիճակը փոխելուն եւ մտածեին, թե ինչ են անելու պատերազմից հետո՝ երբ սահմանափակումները վերացվեն եւ մարդիկ կարողանան պատմել, թե ինչ կատարվեց եւ ինչպես հասանք այս օրվան։

Արմինե Օհանյան

hraparak.am

դիտվել է 11332 անգամ
Լրահոս
Խոշոր ավտովթար Գեղարքունիքում․ բախվել են 3 ավտոմեքենա, կան վիրավորներ Իրանի հարցով մի քանի երկրների ԱԳ նախարարների մասնակցությամբ հանդիպումը կանցկացվի օգոստոսի 30-ին․ DPA Ավտովթար՝ Վայոց ձորի մարզում․ կան վիրավորներ 44-օրյա պատերազմի մասնակցի մայրը տուգանվել էր հասարակական տրանսպորտում․ պարզաբանում՝ քաղաքապետարանից Փոխնախարարը հրաժարական է տվել Նախարարության անվանումների այս աճպարարությունը ունի մեկ նպատակ՝ տարալուծել բուն իմաստները․ Բադալյան «Կաթողիկոսի Գահը քաղաքական պաշտոն չէ»․ Սամվել դպիր Գրիգորյան «Արևմտյան Ադրբեջանի ժառանգությունը» կեղծ գիտական հայեցակարգը նոր հատորյակի տեսքով. ահազանգ Դատապարտում ենք Ռոբերտ Քոչարյանի և նրա ընտանիքի նկատմամբ ակնհայտ քաղաքական հետապնդումները․ ԲՀԿ Ադրբեջանը փորձում է «թաքցնել» Շուշիի Սուրբ Ղազանչեցոց եկեղեցին․ ահազանգ Ժամանակն ամեն ինչ իր տեղը կդնի. Ռոբերտ Քոչարյանի դուստր Վաղ թե ուշ Նիկոլ Փաշինյանը կզելու է թե՛ օրենքի, թե՛ Քոչարյանի ոտքերի առաջ․ Հայկ Աթոյան 3 նախարարությունների անվանումները կփոխվեն Ռոբերտ Քոչարյանին կալանավորում են չորրորդ անգամ. նա չի պայմանավորվում, չի զիջում, կոմպրոմիսների չի գնում. Քրիստինա Նազարյան Հերոսական անցյալով ժողովու՞րդ… ի՞նչ պատասխան պիտի տաս Աստծուդ, խղճիդ, պատմությանը. Ռուբեն Հակոբյան ՀՀ ո՞ր օրենքով է արգելվում․ Ռուբեն Սրբազան «Ուժեղ Հայաստան» խմբակցությունը դատապարտում է Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ քաղաքական հետապնդումները Այսօրվա հայտարարությունները Եկեղեցու և Վեհափառ Հայրապետի հասցեին ուղղակի անզգամ, բարոյազուրկ մարդու խոսույթ էր․ Տեր Պսակ «Թուրքիան պողպատե պատի պես կանգնած է Պակիստանի կողքին». Շարիֆ Զգուշացում. Ճանապարհային ոստիկանության անունից կեղծ հաղորդագրություններ են ուղարկվում Կատարը և Իրանը քննարկել են Հորմուզի նեղուցում նավագնացության ժամանակավոր միջանցքի ստեղծման հարցը «Արցախցիներին նպաստ չէ, արժանապատիվ աշխատանք է պետք»․ Արեգա Հովսեփյան ՏԻՄ ընտրություններում հանձնաժողովի նախագահի և քարտուղարի պաշտոնները բաշխվել են ԱԺ-ում խմբակցություն ունեցող ուժերի միջև Ես 200 տոկոսով վստահ եմ, որ Սպերցյանը հիանալի կերպով կհամապատասխանի նրանց. Անդրեա Բիանկի Մի կողմում ՀՀ Անկախության հռչակագիրն է, մյուս կողմում՝ ՀՀ ադրբեջանացման հեռանկարը․ Շարմազանով
Ամենաընթերցվածները
Շուտով
Օգոստոսի 27-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրի Հոխիկյանը Օգոստոսի 27-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Օգոստոսի 27-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Օգոստոսի 26-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ազգային ճակատից Նաիրա Գևորգյանը Օգոստոսի 26-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գ․ Սարգսյանը Օգոստոսի 26-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Օգոստոսի 25-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Օգոստոսի 25-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Էլբակյանը Օգոստոսի 25-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Օգոստոսի 21-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am