Սերժ Սարգսյանը վերադարձնում է թիմը

Սերժ Սարգսյանը Հովհաննես Հովսեփյանին կրկին նշանակել է Նախագահի վերահսկողական ծառայության ղեկավար, որտեղ նա պաշտոնավարում էր 2008-2016-ի մարտ, իսկ մարտին նշանակվեց ՊԵԿ ղեկավար, պաշտոնում մնաց մի քանի ամիս ու հեռացավ: Այսպիսով՝ ով է Հովհաննես Հովսեփյանը, որն արժանացել է նախագահի անվերապահ վստահությանը: Հովհաննես Հովսեփյանը արմատներով Տավուշի մարզի Իջեւանի տարածաշրջանի Վազաշեն գյուղից է։ Նա ծնվել է Իջեւան քաղաքում, միջնակարգ դպրոցն ավարտել Վանաձորում։ Դպրոցում սովորելուն զուգընթաց` 15 տարեկան հասակում աշխատանքի է անցել Վանաձորի մորթու-մուշտակի ֆաբրիկայում, եղել է խառատի աշակերտ, ապա առաջին կարգի խառատ: Ձեռք բերելով խորհրդային տարիներին պարտադիր համարվող 2 տարվա աշխատանքային ստաժը՝ դարձել է Երեւանի պետական համալսարանի իրավաբանական ֆակուլտետի ուսանող: 1996 թվականին աշխատանքի է անցել ՀՀ նախագահի աշխատակազմի իրավաբանական բաժնում` սկզբում զբաղեցնելով առաջին կարգի, ապա առաջատար մասնագետի պաշտոնները, հետո էլ նշանակվել պետաիրավական վարչության գլխավոր մասնագետի խորհրդատու: 2002-ին նշանակվել է ՀՀ նախագահի աշխատակազմի կադրերի վարչության պետի պաշտոնում: Չորս տարի նախագահի աշխատակազմում աշխատելուց հետո՝ 2006-ին, Հովսեփյանը հեռացել է նախագահականից Արտաշես Թումանյանի հետ ունեցած հակամարտության արդյունքում: 2007-ին դարձել է Հանրապետական կուսակցության անդամ եւ նույն տարվա փետրվարի 27-ին նշանակվել ՀՀ տարածքային կառավարման նախարար Հովիկ Աբրահամյանի խորհրդական, իսկ 2007-ի դեկտեմբերի 27-ից նշանակվել տարածքային կառավարման նախարարի տեղակալ եւ այս պաշտոնում մնացել մինչեւ 2008-ի մայիսի 26-ը: Հովսեփյանը կարելի է ասել նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանի կադրն էր համարվում երկար տարիներ: Հովսեփյանին կառավարման համակարգ է մտցրել հենց Աբրահամյանը, նշանակել տվել տարածքային կառավարման նախարարի խորհրդական, աջակցել փոխնախարար նշանակվելու գործում, ավելի ճիշտ համատեղ անց կացնելով ընտրական հաջող կամպանիա Հովսեփյանին արժանին են մատուցել խորհրդականից փոխնախարար դարձնելով: Բայց տարիների ընթացքում Հովսեփյանը տեղավորվել է Սերժ Սարգսյանի շրջապատում: Հովհաննես Հովսեփյանը քաղաքական երկարամյա կարիերայի ընթացքում վաստակել է փորձառու եւ հավասարակշռված անձնավորության համբավ,տիրապետում է կառավարման հմտություններին,բայց հրապարակայնություն չի սիրում, այդուհանդերձ առաջին անգամ նշանակվելով վերահսկողական ծառայության պետ նա որոշակի կշիռ վերադարձրեց կառույցին՝ հանրայնացնելով մի քանի աղմկոտ չարաշահումների փաստերը: Հովսեփյանի անունը մի քանի անգամ շոշափվել է Արամի հասցեի բազմաբնակարանների հետ կապված, սակայն նրա կապն այնքանով է, որքանով նախագահը այդ սրված խնդիրը վերցրեց իր վերահսկողության ներքո, իսկ Հովսեփյանի անունն էլ շոշափվեց ի պաշտոնե, հիշենք նաեւ, որ ձերբակալություններ էլ եղան… Մի բան փաստ է, որ Հովսեփյանը կայացրեց վերահսկողական ծառայությունը, իր ազդեցությունը, դիրքն ունի, կառավարությունը այդ մարմնի նկատմամբ անկասկած զգոն է: 2016-ի մարտին Հովսեփյանը տեղափոխվեց գործադիր՝ զբաղեցնելով ՊԵԿ ղեկավարի պաշտոնը, որը մինչ այդ գործում էր ֆինանսների նախարարության հետ համատեղ ու ՀՀ ֆինանսական մուտքերն ու ելքերը տնօրինում էր մեկ մարդ՝ Գագիկ Խաչատրյանը: Հարկային-մաքսային վարչարարության արդյունքում կազմաքանդված տնտեսությունը պահելու խնդիր կար, ինչով պայմանավորված Սերժ Սագսյանը ՊԵԿ ղեկավար նշանակեց Հովսեփյանին, որը Գագիկ Խաչատրյանին հաջորդելով ռադիկալ քայլեր էր սկսել ոլորտի առողջացման հարցում, բայց երկար պաշտոնավարել չհաջողեց: Ամիսներ հետո նոր վարչապետ Կարեն Կարապետյանը այդ պաշտոնում ցանկացավ իր մարդուն տեսնել: Հովսեփյանը վերջին ընտրություններին կրկին ստանձնել էր կոորդինատորի դեր ու առանցքային դերակատարում:Նա շարունակում է մնալ իր նախագահի վստահելիների շարքում եւ հերթակա հատուցման ժամը, ահա, չուշացավ: Անի Սահակյան

դիտվել է 72 անգամ
Լրահոս
Շաքիում երեխաներին պատանդառած և կնոջ վրա կրակած ադրբեջանցի զինծառայողը ՔԿՀ-ում է գտնվում. «Փաստինֆո» Նիկոլի «գեոպոլիտիկ հեդոնիզմը». Արմեն Հովասափյան Մասիսի թիվ 6 դպրոցի տնօրենն իր սեփական մեքենան լիցքավորում է դպրոցի հաշվին․ 168․am Լիլիթ Ստեփանյանի համար պաշտոն գտան Թուրքիայում կոչ են արել չեղարկել Մաքսիմ Գալկինի համերգը՝ Իսրայելին աջակցելու պատճառով Ֆիդել Կաստրոյի եղբորը ձերբակալելու որոշում է կայացվել Ուզում եք հանել՝ հանե՛ք․ Գերասիմ Վարդանյան «Կպատմեմ, թե ինչ է իրականում եղել». Միլենա Պետրոսյանը խոսել է Եղեգիս համայնքի ղեկավարը հեռացվել է ՔՊ-ից ԵՊՀ-ի դեմ նոր գործընթաց է սկսվել Փաշինյանի դերասան աներձագը հիմա էլ ուժերը կփորձի սպորտի ոլորտում Հետանկախության Հայաստանի ամենաինքնիշխան քայլը հենց Արցախի ազատագրումն էր, քանի որ դրանով հենց մենք էինք նախանշել մեր սահմանները․ Վարդան Ոսկանյան Արևմուտքը այլևս երբեք չի լինի երաժշտությունը որոշող գլխավոր խաղացողը․ Լավրով Եվրոպական էլիտաները կշարունակեն խաղալ Նիկոլի հետ, բայց իրենց հասարակություններին կվախենան անգամ ակնարկել ԵՄ-ին Հայաստանի հնարավոր անդամակցության հարցի մասին․ Արմեն Աշոտյան Մենք կարող ենք հենց վաղը հաղթել պшտերազմում․ Թրամփը՝ Իրանի մասին Մեկնարկել է Զելենսկու հանդիպումը Ուիթքոֆի գլխավորած ամերիկյան պատվիրակության հետ ՔՊ-ի օգտին քվեարկելու դիմաց արտոնություններ է տրամադրել․ Հրազդանի համայնքապետարանի պաշտոնյան տնային կալանքի տակ է Բախվել են «Nissan Rogue»-ը և «Lexus GX470»-ը․ վերջինը կnտրել է խմորեղենի արտադրամասի ապակիները Ռոնալդուն երկրի ֆուտբոլի ֆեդերացիայից մեղմ պատիժ է խնդրել Իբր ինքը տեղյակ չէ՞ Ղրղզստանի նախագահին չի ճանաչում, պաշտոնից ազատում է ենթակային Գերմանիան կոչով դիմել է իր քաղաքացիներին Աբսուրդ է, որ ՀԷՑ-ը գնահատվում է 350 հազար դոլար Ակնկալում են՝ մինչև պետական բյուջեի քննարկումների մեկնարկը խորհրդարանում անդրադարձ կկատարվի Շաքիի դեպքերին Բաքուն պահանջել է հեռացնել Էրդողանի խորհրդականին․ Middle East Eye
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է արտակարգ և լիազոր դեսպան Ձյունիկ Աղաջանյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am