Անտաղանդ «տրյուկներ» Ալիևից

Իլհամ Ալիևը ամենօրյա ռեժիմով հարցազրույցներ է տալիս, նրա մոտ որոշակի անհանգստության նոտաներ են նկատվում: Վերջին օրերին տեղեկություններ են շրջանառվում այն մասին, որ ադրբեջանական համացանցում արդեն սկսել են հարցեր բարձրացնել, թե՝ «որքան կարելի է նույն գյուղը գրավելու» մասին ելույթ ունենալ ու տարածքների անվանումներ ասել, բայց իրականում այդ «գրավված տարածքները իրական կյանքում չտեսնել»:

Ադրբեջանական համացանցի տիրույթում արդեն զոհերի թիվը թաքցնելու մեղադրանքներ են հնչում: Ադրբեջանական հասարակությունը կայքերի արգելափակման պայմաններում համացանցից օգտվելու ու տեղեկատվություն ստանալու այլընտրանքային ուղիներ է փնտրում և ըստ ամենայնի, ստանում են այդ տեղեկատվությունը:

Նպատակ ունենալով կանխել հնարավոր վերահաս «պահանջների» ներկայացման ավելի մեծ ալիքը, գումարած զոհերի թիվը թաքցնելու որոշման հնարավոր հետևանքները, Ալիևը սկսել է բանակցությունների գնալու պատրաստակամության մասին հայտարարություններ անել, այն էլ՝ իրարամերժ:

Իսպանական EFE գործակալությանը տված հարցազրույցում անդրադառնալով հնարավոր հայ-ադրբեջանական բանակցություններին՝ Ալիևն ասել է, որ Հայաստանի վարչապետ Փաշինյանի հետ հանդիպման իմաստ չի տեսնում։ «Վերջին երկու տարիներին ես բազմաթիվ հանդիպումներ եմ ունեցել, սակայն առաջին մի քանիսից բացի, մնացած բոլոր հանդիպումները անօգուտ էին և իմաստազուրկ»: Նրա պնդմամբ, հայկական կողմը, խոսելով փոխզիջումների մասին, խուսափում է հստակությունից. «Հայաստանը միայն ինքնորոշման մասին է խոսում, սակայն ինքնորոշումը նրանց կողմից փոխզիջում չէ»։

Մեկ Ալիևը միջազգային հանրության ականջին ասում է, թե պատրաստ է բանակցությունների, մեկ ասում է՝ Փաշինյանի հետ իմաստ չի տեսնում բանակցել:
Հաջորդը, նրա բնորոշմամբ՝ ինքնորոշման իրավունքի մասին բարձրաձայնելը փոխզիջում չէ: Ինչ-որ առումով, Ալիևը այստեղ կիսաճշմարտություն է ասում:

Հայկական կողմում էլ պետք է գիտակցեն, որ եթե անգամ Ադրբեջանն ասի՝ ճանաչում է Լեռնային Ղարաբաղի ժողովրդի ինքնորոշման իրավունքը, դա դեռ ոչինչ չի նշանակում, որովհետև Ադրբեջանը նկատի ունի մեկ բան՝ «ինքնորոշում Ադրբեջանի կազմում՝ բարձր ինքնավարությամբ»:

Մեզ պե՞տք է Արցախ՝ «Ադրբեջանի կազմում», «ինքնավարության բարձր աստիճանով»... Սա իհարկե, աբսուրդ է, և ՀՀ իշխանություններն էլ, փորձագետներն էլ պետք է գիտակցեն, թե ինչ նկատի ունեն, երբ ասում են՝ Ադրբեջանը պետք է ճանաչի Լեռնային Ղարաբաղի ինքնորոշման իրավունքը:

Հաջորդը՝ զենքի թեման է: Ալիևն օրերս ծավալվել է նաև այս թեմայով: «Մենք ռուսաստանցի պաշտոնյաներին ներկայացրել ենք, թե այս 40 օրերի ընթացքում Հայաստանը ինչ գումարի համարժեք սպառազինություն է ստացել», ասել է Ալիևը՝ հավելելով. «Ինչո՞ւ որևէ մեկը չի խոսում Մինսկի խմբի միջնորդ Ռուսաստանի կողմից ցուցաբերվող ռազմական աջակցության մասին:

Ալիևը սկսել է «մեղադրանքների սլաքը» ավելի հաճախ ուղղել դեպի Ռուսաստան: Նա, ըստ ամենայնի, հաշվարկել էր, որ պատերազմում Ռուսաստանից աջակցություն՝ զենքի մասով չի լինի հայկական կողմին, ինչը սխալ հաշվարկ էր: Ու հիմա Ալիևը որոշել է բարձրաձայնել այդ մասին, հիստերիկ հարցադրումներ անել՝ «որտեղի՞ց այդքան զենք», «ո՞վ է հայերին զինում», «մենք գիտենք...» և այլն:

Ու քանի որ ողջ միջազգային հանրությունը խոսում է Թուրքիայի աջակցության, վարձկան գրոհայիններին Թուրքիայի միջոցով տարածաշրջան լցնելու մասին, Ալիևն էլ որոշել է Ռուսաստանին ներկայացնել որպես հայկական կողմի հովանավոր, մոռանալով, որ Հայաստան-Ռուսաստան հարաբերությունները գտնվում են ռազմավարական մակարդակում, կան կոնկրետ համաձայնագրային պարտավորություններ:

Տրվում են խոստումներ այն մասին, թե «հայերը երջանիկ և ազատ կապրեն Ադրբեջանի կազմում», բայց իրականում այսօր հայերը ենթարկվում են ցեղասպանության: Այս առթիվ Ալիևն ասում է՝ «Երևանն աշխարհին վախեցնում է, թե Ադրբեջանի կազմում Ղարաբաղի հայերին կենթարկեն ցեղասպանության», «բայց դա սուտ է, Ադրբեջանը հայերին կտրամադրի անվտանգություն և բարգավաճում, որը նրանք այսօր չունեն չճանաչված ռեժիմի օրոք»:

Այսինքն, միանգամից, Ալիևը պատասխանում է, որ Արցախը չի կարող ճանաչվել, այսինքն՝ նրա կարգավիճակը նա պատկերացնում է բացառապես «Ադրբեջանի կազմում»:
Հաջորդը՝ Ալիևը հայտարարել է, թե պատրաստ է դադարեցնել պատերազմը, բայց կրկին պայման է դրել: Մինչդեռ հիշեցնենք, որ պատերազմը «դադարեցնող» Ադրբեջանը հակամարտության գոտում հրադադարի մասին բոլոր երեք պայմանավորվածությունները` մոսկովյան նախաձեռնության հիման վրա, ձախողվել է:
Ալիևը իտալական «La Repubblica» թերթին տված հարցազրույցում նշել է, որ Բաքուն պատրաստ է դադարեցնել պատերազմը Ղարաբաղում, սակայն կրկին պայման է դրել:

Նա նորից կրկնել է, թե Երևանը պետք է պարտավորություն ստանձնի «զորքերը դուրս բերել օկուպացված տարածքներից»: Ալիևը նշել է, որ որքան շուտ ավարտվի պատերազմը, այնքան լավ կլինի։ Ապա` խոսելով փոխզիջումների մասին` Ադրբեջանի նախագահը նորից կրկնել է, որ Երևանի փոխզիջումը պետք է լինի «բոլոր գրավյալ տարածքներից զորքերի լիակատար դուրսբերումը»: «Կարգավորման հիմնարար սկզբունքներում ասվում է, որ սկզբում պետք է հանձնվեն հինգ շրջաններ, իսկ հետո ՝ երկուսը։ Մենք արդեն ազատագրել ենք դրանցից չորսը։ Հիմա Փաշինյանը պետք է ասի, որ զորքերը պետք է դուրս բերվեն Աղդամի, Քելբեջարի, Լաչինի շրջանների տարածքներից», - ասել է Ալիևը։

Նման հայտարարություններով Ալիևը փորձ է անում պատերազմի շարունակման մեղքը բարդել Փաշինյանի վրա: Մինչդեռ իրականում՝ պատերազմական գործողությունները շարունակում է ադրբեջանական կողմը գիշեր-ցերեկ, ընդ որում՝ խաղաղ բնակչության հանդեպ իրականացնելով հանցագործություններ՝ արգելված զենքից մինչև նպատակային ոչնչացում քաղաքացիական անձանց և օբյեկտներին:

Նկատենք, որ Հայաստանի իշխանությունները բազմիցս հայտարարել են, որ Ղարաբաղյան հակամարտությունը կարող է կարգավորվել միայն խաղաղ ճանապարհով։ Երևանը ընդունել է հումանիտար նպատակներով (Մոսկվայի նախաձեռնությամբ) հրադադարի ժամանակավոր ռեժիմի պահպանման վերաբերյալ բոլոր երեք պայմանավորվածությունները, սակայն ադրբեջանական կողմն ամեն անգամ խախտել է դրանք: Իսկ Ադրբեջանը դեռ այսօր հրթիռահրետանային կրակի տակ է պահում խաղաղ բնակավայրերը, այսօր ունենք նոր զոհեր ու վիրավորներ՝ խաղաղ բնակիչների շարքում:

Մետաքսյա Շալունց

դիտվել է 7587 անգամ
Լրահոս
«Դուք ո՞վ եք․․․ Թորոսյան Արսենի գարդասիլի դեմքին նայում ես ու հասկանում․․․»․ Վահե Մովսիսյան (video) Պուտինը հարմար պահի կոլցոն քաշելու է, Թրամփն ասելու է վերջ (video) «Փաշինյա՛ն, դու տեղը չես բերում․․․ չփորձվե՛ք հաթաթա տալ ու․․․»․ Ռուզան Ստեփանյան (video) Պուտինն Իրանին առաջարկ է արել. Ինչպե՞ս է արձագանքել Իրանը. Հայկ Այվազյան (video) «Նիկո՛լ, քեզ ծեփի պատերին, գժվի՛, գոռա՛, ժողովուրդը քո պատասխանը տալու է»․ պատերազմի մասնակից (video) Հայաստանի ու Թուրքիայի էլեկտրաէներգետիկ համակարգերի միացումը մի բան է նշանակում՝ Հայաստանի վերածում նետտո-ներկրողի. Վահե Դավթյան Հունիսի 7-ին,եթե Նիկոլն ընտրվեց, հունիսի 8-ին Սյունիք էլ չենք ունենալու․ Վահե Մովսիսյան (video) Ողբերգական դեպք․ Բեռնատարը Վաղարշյան փողոցում վրաերթի է ենթարկել կին հետիոտնի Ալիևը զրկել է Նախիջևանին ինքնավարությունից և «Զանգեզուրի միջանցքի» բանակցություններում դեր ունենալուց Փաշինյա՛ն, գնա սրսկվի, էդ հարցը լուծի․ Անժելա Թովմասյան (vidoe) Մարտի 24-ին գազ չի լինի բազմաթիվ հասցեներում Ավիահարվածների հետևանքով Իրանում զոհվել է ԻՀՊԿ պաշտոնական ներկայացուցիչը Դու երկար ապրի, որ երբ «սատ**ս, հորդ պատմես՝ ոնց են քեզ հայերը կզացրել»․ Վահե Մովսիսյան (video) «Արեւմտյան Ադրբեջանի» սահմանադրությունը. Հայաստանի վերածումը Թյուրքական աշխարհի վասալի. Մաթեւոսյան Արա Ֆիդանյանն ազատվել է պաշտոնից Ֆրանսիայի ԱԳ նախարարը չնախատեսված այցով մեկնել է Իսրայել Բա ասում էիք Պրոբացիա-Պրոբացիա, հիմա հաստատվեց, որ Քննչականը պետք է թույլ տար. Արամ Վարդևանյան Պատերազմի քարոզով ու պաշտպանությամբ ՀՀ-ում մեկ ուժ է գործում` իշխող ռեժիմը․ Աբրահամյան ՔԿ շենքից 590 հազար դոլար հափշտակելու գործով մեղադրյալները դատապարտվել են 4 տարվա ազատազրկման Եկեղեցին երբեք պարզապես պատմական ինստիտուտ չէ, նա կենդանի մարմին է․ Տեր Հեթում Վեհափառը մտադիր է այցելել Իլիա Բ-ի հուղարկավորությանը․ ելքի արգելքի մասով քայլեր են ձեռնարկվում «Պատերազմից առաջ Իրանում էիք, ի՞նչ եք խոսել այնտեղ»․ հարց՝ Պապիկյանին (video) Իրանի դեմ հարվածների հարցում ԱՄՆ-ին և Իսրայելին օգնությունը կհանգեցնի ճգնաժամի սրման. Արաղչի Պարզվում է, որ Փաշինյանն՝ ինքը չգիտի «արհամարհել» բառի ուղղագրությունը Արագածոտնի բնակիչները՝ Սամվել Կարապետյանի 5 տնտեսական քայլերի մասին (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Մարտի 20-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Մարտի 20-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Մարտի 20-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Խաչատրյանը Մարտի 20-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մանուել Մանուկյանը Մարտի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը Մարտի 19-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մեսրոպ Առաքելյանը Մարտի 19-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Մարտի 18-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Մարտի 18-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Մարտի 18-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե նալչաջյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am