Արայիկ Հարությունյանի հետին խելքը

Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը հատուկ շնորհակալություն է հայտնել պաշտպանության նախին նախարար, Մարտի 1-ի գործով որպես մեղադրյալ Սեյրան Օհանյանին: Շուշի այցելած նախագահը նշել է, որ պրոֆեսիոնալ զինվորականների և կամավորականների համատեղ ջանքերով ստեղծված պաշտպանական ամրությունները և տղաների վճռականությունը հույս են ներշնչում, որ բերդաքաղաքն անառիկ պահելու համար գործադրվում են բոլոր հնարավոր ջանքերը:<<Հատուկ շնորհակալություն եմ հայտնում «Արցախի հերոս», հայ ժողովրդի նվիրյալ զավակ, գեներալ-գնդապետ Սեյրան Օհանյանին»,-նշված է նախագահի գրառման մեջ:

Սեյրան Օհանյանը, հիշեցնենք, որ սեպտեմբերի 29-ից Արցախում է եւ խորհրդատուի կարգավիճակով մասնակցում է պատերազմական մարտերի մշակման գործընթացին:
Նշենք, որ վերջին օրերին թշնամին բազմաթիվ գրոհներ է ձեռնարկել Շուշիի ու Բերձորի ուղղությամբ, սակայն հետ է շպրտվել՝ տալով տեխնիկայի ու մարդուժի մեծաքանակ կորուստներ։ Թշնամու դեմ կազմակերպված օպերացիաներում առանցքային դերակատարում ունի Սեյրան Օհանյանը: Մարդ, ով երկուսուկես տարի հայաստանյան իշխանությունների կողմից հալածանքների էր ենթարկվում, քրեական գործով անցնում:
Հենց այս օրվա համար էին զգուշացնում, որ չի կարելի հերոսներին վարկաբեկել, չի կարելի անվանարկել, արժեզրկել նրանց վաստակն ու անցած ճանապարհը: Չի կարելի պատերազմ հաղթանակած գեներալներին թալանչիներ անվանել, ասել, որ նրանք շարքային հանցագործներ են:

Հենց այս օրվա համար էին մի քանի խելոք գլուխներ զգուշացնում, որ չի կարելի ներքաղաքական կեղտը տեղափոխել բանակ, հրամկզամ ու հերոսական անցյալ ունեցող մարդկանց տիրույթ: Ասել, թե Ապրիլյան պատերազմին բահերով են կռվել եւ օդն էլ պաշտպանված չի եղել ի տարբերություն այսօրվա: Սա զգուշացնում էին Նիկոլ Փաշինյանին եւ նրա կուռքերին, որոնց շարքում էր նաեւ Արայիկ Հարությունյանը:
Ընդ որում, վերջինս էր հայտարարում, որ Արցախի օդը այսօր ինչպես երբեւեէ պաշտպանված է, այն պարագայում, երբ ինքը Արցախի վարչապետ է եղել եւ առնվազն կարող էր բարձրաձայնել սպառազինության մասին:

Արայիկ Հարությունյանը մինչդեռ լուռ էր եւ նախկինում, եւ հեղափոխությունից հետո, երբ Նիկոլ Փաշինյանը Սեյրան Օհանյանի եւ բախտակիցների դատաստանն էր տեսնում, Արցախի անախությունը կերտած նախագահ Ռոբերտ Քոչարյանին էր դատում, կամ ՀԱՊԿ-ի գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովին, մինչդեռ զգուշացնում էին, որ վաղը խնդիրներ ենք ունենալու եւ չի կարելի ներքաղաքական խաղերում խուրդել, զոհաբերել այդ կառույցի նախագահությունը:

Եւ, եթե Արայիկ Հարությունյան, պատիվ ու արժանապատվություն ունենայիք որպես վարչապետ, որպես նախագահի թեկնածու, եւ նախեւառաջ՝ արցախցի, ապա նաեւ նախագահ, օրերից մի օր կընդվզեիք այդ վտանգավոր արշավի դեմ: Հիմա հայի հետին խելքով հասկացել եք, որ չէր կարելի հանցավոր լռություն պահպանել, երբ վարկաբեկում են հերոսներին: Հասկացել եք ու, ինչպես ձեր այժմյան կուռքերն են ասում, ռազմի աստվածներին ներգրավվել գործին:

Անի Սահակյան

դիտվել է 23522 անգամ
Լրահոս
Աղվերանի անտառում ծառից կախված երիտասարդ տղայի մարմին է հայտնաբերվել Պարեկները վարորդներին տալիս են օգտագործվա՞ծ մուշտուկներ․ ՀՀ ՆԳ նախարարը տեղյակ չէ խնդրից․ Politik.am Լավրովն ու Փեզեշքիանը հանդիպել են «Թուրքիան այլևս առաջվանը չէ»․ Էրդողան ԿԸՀ-ն դիտորդների է հավատարմագրել ՏԻՄ ընտրությունների համար Bloomberg. «Թուրքիան վերածվել է Եվրոպայի պլաստիկ աղբանոցի» Արտակարգ իրավիճակ Իսպանիայում․ կա 4 զոհ Ռեալը թաղված է մանիպուլյացիաների մեջ․ Լա Լիգայի նախագահ Լավրովը կողմ է Հարավային Կովկասում «3+3» ձևաչափի զարգացմանը Փաշինյանը փաստացի վառեց դեպի Արցախի ադրբեջանացում տանող «կանաչ լույսը»․ Շարմազանով Արցախցիներին COP 17-ում մերժել են տաղավար տրամադրել. Բեգլարյան Սասուն Խաչատրյանը կանաչ տարածքի հաշվին երկհարկանի շինություն է կառուցել․ «Հետք» ՀՀ Կառավարության որոշումը խախտում է միջազգային արբիտրաժի որոշումը․ «Տաշիր Կապիտալ» «Քանաքեռցի Տույի» և ևս 4 անձի սպանության գործով մեղադրյալները դատապարտվել են 8,5 տարվա ազատազրկման Ապարանի ԲԿ-ում նորածին է մահացել. հարազատները բժիշկերին մեղադրում են անգործության մեջ Ֆրանսիայի մի շարք շրջաններում պարետային ժամ կսահմանվի Ուկրաինան ներողություն է խնդրել Աղբալյանական լինելը պատիվ է. ՀՅԴ «Նիկոլ Աղբալյան» Ուսանողական միության Վարչություն Առաջիկա 15 օրը ընդդիմադիր դաշտում շատ կարևոր գործողություն է լինելու․ Սուրեն Սուրենյանց (video) Խայտառակություն․ Արարատ Միրզոյանին ասել են՝ գնա, «ճպճպացող քծնանքով» խոսիր այդ մասին․ Սուքիասյան (video) Սամվել Կարապետյան, մի՛ նեղացեք, չեն կարողանալու․ Նաիրա Զոհրաբյան (video) Նիկո՛լ, Զուլֆուգարովը «կայֆավատ է» լինում քեզ վրա, դու ի՞նչ ֆորում ես անում. Գառնիկ Դանիելյան (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է արտակարգ և լիազոր դեսպան Ձյունիկ Աղաջանյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյացը Հոկտեմբերի 15-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am