ԲՀԿ-ն ձեռքերը ծալած նստելու իրավունք չունի

Հայաստանի նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանը կարծում է, որ ստեղծված իրավիճակում, երբ Արցախում ցեղասպանություն է իրականացվում եւ այն կորցնելու վտանգի առջեւ ենք կանգնած, փրկության միակ ճանապարհը Արցախի՝ Ռուսաստանի կազմում մտնելու մեջ է: ՀՀ-ն պետք է ճանաչի Արցախի անկախությունը, իսկ Արցախի ԱԺ-ն պետք է դիմի ՌԴ-ին միանալու համար:

Իսկ Հայաստանի իշխանությունները համաձայնություն կտա՞ն. «ՀՀ իշխանությունները լավ կլիներ կառավարեին, նրանք չեն անում այդ ադեկվատ քայլը և դա էլ առաջ է բերում երրորդ հարցը՝ առնվազն պետք է տեղի ունենա կառավարության հրաժարականը, ստեղծվի ռազմական կոմիտե, որը կղեկավարի հանրապետությունը»,- ասել է նա:

Դիտարկմանը, թե արդյոք դրա համար նախադրյալներ կան, Բագրատյանն ընդգծել է. «Նախադրյալը ո՞րն է, դա միակ ճանապարհն է, որ կարող ենք փրկվել, ի՞նչ նախադրյալ»:
Բագրատյանի դիրքորոշումը կրքեր է բորբոքել հայաստանյան իրականությունում, ոմանց ականջին խորթ է՝ Արցախը Ռուսաստանի կազմում ձեւակերպումը: Սակայն հարկ է նկատել, որ այս սցենարի հեռանկարը երեւաց այն պահից, երբ Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը նամակ ուղղեց ռուսաց թագավորին: Նա հիշեց ռուս-արցախյան դարավոր բարեկամությունը եւ աջակցության խնդրանք ներկայացրեց:

Իհակե, գործընթացն ավարտին հասցնելու համար հաջորդ քայլը պետք է լինի այն, որ Արցախի խորհրդարանը նման առաջարկ ներկայացնի՝ Արցախը վերցնել Ռուսաստանի մանդատի ներքո եւ, ըստ էության, վերջ դնել այնտեղ իրականացվող ցեղասպանությանը: Քանզի ավելի քան 40 օր ընթացող պատերազմը ավերիչ հարվածներ է հասցրել Արցախին ու նրա բնակչությանը, բազում տարածքներ, որոնք մինչ պատերազմն Արցախի վերահսկողության տակ էին, այլեւս անցել են թնամու ձեռքում, եւ միայն շնորհիվ զինվորի ոգու եւ արցախցու անկոտրում կամքի է, որ Արցախը թեկուզ վիրավոր, բայց շարունակում է մերը մնալ, քանզի այս մարդիկ դա իրենց փխրուն ուսերին են վերցրել:

Ցավոք, այդ ամենն արվում է մեզ համար բավականին թանկ գին վճարելով՝ մարդկային կյանքերի, ողբերգությունների գնով։ Արդեն պաշտոնապես զոհերի թիվն անցնում է 1100-ը: Այն, որ մարդկային կյանքերն ամենաթանկն են մեզ համար, որևէ մեկի մոտ կասկած չի հարուցում։ Այն, որ պատերազմը մահեր, վիրավորներ է ենթադրում՝ դա էլ է հասկանալի, իսկ թե ի՞նչ է անում ՀՀ իշխանությունն այս ողբերգությանը վերջ տալու համար, դեռ հասկանալի չէ:
Ագամ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի ելույթներում է ավելի մեծ սրտացավություն նկատվում, քան ՀՀ վարչապետի: Մի քանի օր առաջ, անդրադառնալով Արցախում տեղի ունեցող զարգացումներին, ՌԴ նախագահ Պուտինն իր ելույթի մի հատվածը հենց մարդկային կյանքերին էր հատկացրել։ Մինչդեռ, վարչապետ Փաշինյանի խոսքում ոչինչ չկար մարդկային կյանքերի մասին, ավելի ճիշտ կար՝ Փաշինյանը կոչ է անում գնալ եւ մեռնել հանուն հայրենիքի:

Այնպես որ իշխանությունից կարելի է հույսը կտրել, սակայն այս գործընթացում առանցքային դերակատար կարող է դառնալ Բարգավաճ Հայաստան կուսակցությունը: Հայաստանյան այս ուժն իրեն համարում է ռուսական իշխող Միասնական Ռուսաստան գործընկեր կուսակցությունը, եւ օր առաջ պետք է գործի անցնեն, ակտիվ շփումներ սկսել, խորհրդակցել, թերթել պատմության էջերը եւ հասկանալ, թե ինչպես կարելի է օր առաջ փրկել Արցախը: Քանզի Արցախը կանգնած է երկընտրանքի առջեւ՝ կամ մտնել Ադրբեջանի կազմ, ինչը նշանակում է ինքնակամ կնքել մահկանացուն, կամ անցնել Ռուսաստանի կազմի մեջ: Այնպես որ պարապ մնալու, երկյուղելու ժամանակը չէ, ի գործ:

Անի Սահակյան

դիտվել է 7590 անգամ
Լրահոս
Աղվերանի անտառում ծառից կախված երիտասարդ տղայի մարմին է հայտնաբերվել Պարեկները վարորդներին տալիս են օգտագործվա՞ծ մուշտուկներ․ ՀՀ ՆԳ նախարարը տեղյակ չէ խնդրից․ Politik.am Լավրովն ու Փեզեշքիանը հանդիպել են «Թուրքիան այլևս առաջվանը չէ»․ Էրդողան ԿԸՀ-ն դիտորդների է հավատարմագրել ՏԻՄ ընտրությունների համար Bloomberg. «Թուրքիան վերածվել է Եվրոպայի պլաստիկ աղբանոցի» Արտակարգ իրավիճակ Իսպանիայում․ կա 4 զոհ Ռեալը թաղված է մանիպուլյացիաների մեջ․ Լա Լիգայի նախագահ Լավրովը կողմ է Հարավային Կովկասում «3+3» ձևաչափի զարգացմանը Փաշինյանը փաստացի վառեց դեպի Արցախի ադրբեջանացում տանող «կանաչ լույսը»․ Շարմազանով Արցախցիներին COP 17-ում մերժել են տաղավար տրամադրել. Բեգլարյան Սասուն Խաչատրյանը կանաչ տարածքի հաշվին երկհարկանի շինություն է կառուցել․ «Հետք» ՀՀ Կառավարության որոշումը խախտում է միջազգային արբիտրաժի որոշումը․ «Տաշիր Կապիտալ» «Քանաքեռցի Տույի» և ևս 4 անձի սպանության գործով մեղադրյալները դատապարտվել են 8,5 տարվա ազատազրկման Ապարանի ԲԿ-ում նորածին է մահացել. հարազատները բժիշկերին մեղադրում են անգործության մեջ Ֆրանսիայի մի շարք շրջաններում պարետային ժամ կսահմանվի Ուկրաինան ներողություն է խնդրել Աղբալյանական լինելը պատիվ է. ՀՅԴ «Նիկոլ Աղբալյան» Ուսանողական միության Վարչություն Առաջիկա 15 օրը ընդդիմադիր դաշտում շատ կարևոր գործողություն է լինելու․ Սուրեն Սուրենյանց (video) Խայտառակություն․ Արարատ Միրզոյանին ասել են՝ գնա, «ճպճպացող քծնանքով» խոսիր այդ մասին․ Սուքիասյան (video) Սամվել Կարապետյան, մի՛ նեղացեք, չեն կարողանալու․ Նաիրա Զոհրաբյան (video) Նիկո՛լ, Զուլֆուգարովը «կայֆավատ է» լինում քեզ վրա, դու ի՞նչ ֆորում ես անում. Գառնիկ Դանիելյան (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է արտակարգ և լիազոր դեսպան Ձյունիկ Աղաջանյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյացը Հոկտեմբերի 15-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am