Փոխարինել դիրքապահ զինվորին ավտոմատ սարքերով. տեխնիկական առաջադրանք գեներալ-լեյտենանտ Նորատ Տեր-Գրիգորյանցից/տեսանյութ/
Այն միտքը, որ արդի ռազմաարդյունաբերական համալիր ունենալն անհամատեղելի է մեր երկրի ներուժի հետ, այնքան հաճախ է հնչում, որ շատերս, կարծես, նույնիսկ համակերպվել ենք: Իսկ ահա հայկական բանակի պատրիարք, մեր զինված ուժերի կոնցեպցիայի հեղինակ և առաջին գլխավոր հրամանատար գեներալ-լեյտենանտ Նորատ Տեր-Գրիգորյանցը հակառակ կարծիքին է՝ Հայաստանը կարող է ինքնուրույն արտադրել ցանկացած սպառազինություն ու զինտեխնիկա, իսկ ռազմաարդյունաբերական համալիրի ստեղծումն ավելի քան լուծելի մարտահրավեր է:
