Սխալները թաքցնելու ժամանակը

Հայկական միասնական տեղեկատվական կենտրոնում սկսում են քննարկումների շարք։ «Հնարավոր էր արդյոք խուսափել պատերազմից» ընտրված առաջին թեման է: Փաստն այս հարուցել է հասարակական-քաղաքական շրջանակների զարմանքը: Նախ հիշեցնենք, որ սա այն հարթակն է, որտեղից մեկ ամսից ավելի ռազմաճակատից ինֆորմացիա են հաղորդել պաշտոնատար անձինք, բայց այն ավելի շատ ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանի բեմահարթակն էր, որտեղ նա ուներ մշտական ժամ եւ մի ստվար զանգված սպասում էր նրա հայտնած ինֆորմացիային: Իհարկե, սկզբում ողջ ազգն էր սպասում Արծրունի հայտնությանը, բայց երբ շատերը հասկացան, որ նա ոչ միշտ է ներկայացնում ճշմարտությունը ու ինֆորմացիան զտվում, համապատասխանեցվում էր իշխանական ցանկություններին, այդ հարթակի հիմնական լսարանը դարձան պողոսները: Թե ինչու են որոշել այլեւս պողոսներին զրկել առաջնագծի մասին հաղթական տեղեկատվությունից, դժվար է ասել, ըստ երեւույթին հիմա էլ նրանք պայծառ ուղեղները վերլուծական նյութերով լվանալն է: Համաձայնեք՝ բավականին թիրախային է ընտրված անդրանիկ քննարկման թեման: Միայն այն, որ պատերազմը դեռ չավարտած Հ1-ով նստել ու քննարկում են, թե «Հնարավոր էր արդյոք խուսափել պատերազմից», արդեն նշանակում է, որ քննարկման «կազմակերպիչը» շատ լավ հասկանում է, որ խուսափել հնարավոր էր, թեեւ իշխանական ֆեյքերը հակառակն են տարածքում եւ մեղքի սլաքներն ուղղում են նախկինների կողմը, թե նրանք են հողերը ծախել Ալիեւին , բայց քանի որ Նիկոլը դիմադրել է, հնարավոր չէր խուսափել պատերազմից:
Սակայն այս քննարկումը հատկապես ուշագրավ է դառնում խոսքի ազատությունը սահմանափակելու համատեքստում. «Օրենքով արգելել եք կառավարության քննադատությունը․ այդ պայմաններում էլ ի՞նչ քննարկում» իրավացիորեն նման հարցադրում է բարձրացնում Արցախի նախկին ՄԻՊ, իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանը՝ շարունակելով. «Օրինակ, եթե ինչ-որ մեկն ունի կարծիք, որ (պայմանական եմ ասում) պատերազմից լավ էլ հնարավոր էր խուսափել, եթե գործող իշխանությունները վարեին ճիշտ արտաքին քաղաքականություն, չփչացնեին մեր դաշնակից Ռուսաստանի հետ հարաբերությունները, ժամանակին բացահայտեին վտանգները և փորձեին չեզոքացնել դրանք, որ (պայմանական եմ ասում) պատերազմից լավ էլ հնարավոր էր խուսափել, եթե 8-9 ամիս առաջ չխախտվեր կողմերի ուժային հավասարակշռությունը՝ թուրքական բայրակթարների մատակարարմամբ, կարո՞ղ է այդ կարծիքը բարձրաձայնել, թե՞ արգելված է, թե՞ չի կարող, քանի որ դա այս պահին կվնասի մեր հիմնական ու միակ ազգային գործին՝ թշնամուն դիմադրելուն ու Մեր Հայրենիքը պաշտպանելուն։
Էլ ի՞նչ քննարկում, եթե կարծիք արտահայտելու ազատությունը սահմանափակված է։ Դա եղավ քննարկու՞մ, թե ներքաղաքական ուղղվածության քարոզչություն։ Այս պայմաններում՝ մարդիկ կարո՞ղ են մտածել, որ այս օրհասական պահին նման քննարկումներ նախաձեռնելու նպատակը սխալները թաքցնելն ու վերահաս պատասխանատվությունից խուսափելն է»։
Եւ, իսկապես, նման իրավիճակում լավ կլինի, որ Միասնական տեղեկատվական կենտրոնի աշխատանքը կազմակերպվի իրավիճակին համարժեք։ Այսինքն՝ հանրությանը տրամադրվի անհրաժեշտ եւ ճշմարտացի տեղեկատվություն ռազմաճակատից, եւ հանձնարարականներ այն մասին, թե մեզանից յուրաքանչյուրն ինչ անի, որ օգուտ տա ստեղծված իրավիճաին: Այլապես ստացվում է, որ պատերազմը դեռ շարունակվում է, եւ հայտնի էլ չէ մինչեւ երբ, բայց իշխանությունները սեփական մեղքերը քողարկելու եւ իրենց ցանկալի իրականություն կերտելու խնդիր են լուծում:

Հ.Գ-Պատերազմի առաջին օրերին, երբ անկախ լրատվամիջոցները, փորձագետների ու քաղաքական գործիչների հետ փորձում էին քննարկել ստեղծված իրավիճակը եւ բարձրացնում հարցադրումը՝ արդյոք հնարավոր էր խուսափել պատերազմից, իշխանությունները այդ ԶԼՄ-ներին դավաճան էին հռչակում, ապա անցան տուգանքներին, հիմա իրենք են ստանձնել այդ գործը, բնականաբար, իրենց ցանկալի հունով:

Անի Սահակյան

դիտվել է 13975 անգամ
Լրահոս
Աղվերանի անտառում ծառից կախված երիտասարդ տղայի մարմին է հայտնաբերվել Պարեկները վարորդներին տալիս են օգտագործվա՞ծ մուշտուկներ․ ՀՀ ՆԳ նախարարը տեղյակ չէ խնդրից․ Politik.am Լավրովն ու Փեզեշքիանը հանդիպել են «Թուրքիան այլևս առաջվանը չէ»․ Էրդողան ԿԸՀ-ն դիտորդների է հավատարմագրել ՏԻՄ ընտրությունների համար Bloomberg. «Թուրքիան վերածվել է Եվրոպայի պլաստիկ աղբանոցի» Արտակարգ իրավիճակ Իսպանիայում․ կա 4 զոհ Ռեալը թաղված է մանիպուլյացիաների մեջ․ Լա Լիգայի նախագահ Լավրովը կողմ է Հարավային Կովկասում «3+3» ձևաչափի զարգացմանը Փաշինյանը փաստացի վառեց դեպի Արցախի ադրբեջանացում տանող «կանաչ լույսը»․ Շարմազանով Արցախցիներին COP 17-ում մերժել են տաղավար տրամադրել. Բեգլարյան Սասուն Խաչատրյանը կանաչ տարածքի հաշվին երկհարկանի շինություն է կառուցել․ «Հետք» ՀՀ Կառավարության որոշումը խախտում է միջազգային արբիտրաժի որոշումը․ «Տաշիր Կապիտալ» «Քանաքեռցի Տույի» և ևս 4 անձի սպանության գործով մեղադրյալները դատապարտվել են 8,5 տարվա ազատազրկման Ապարանի ԲԿ-ում նորածին է մահացել. հարազատները բժիշկերին մեղադրում են անգործության մեջ Ֆրանսիայի մի շարք շրջաններում պարետային ժամ կսահմանվի Ուկրաինան ներողություն է խնդրել Աղբալյանական լինելը պատիվ է. ՀՅԴ «Նիկոլ Աղբալյան» Ուսանողական միության Վարչություն Առաջիկա 15 օրը ընդդիմադիր դաշտում շատ կարևոր գործողություն է լինելու․ Սուրեն Սուրենյանց (video) Խայտառակություն․ Արարատ Միրզոյանին ասել են՝ գնա, «ճպճպացող քծնանքով» խոսիր այդ մասին․ Սուքիասյան (video) Սամվել Կարապետյան, մի՛ նեղացեք, չեն կարողանալու․ Նաիրա Զոհրաբյան (video) Նիկո՛լ, Զուլֆուգարովը «կայֆավատ է» լինում քեզ վրա, դու ի՞նչ ֆորում ես անում. Գառնիկ Դանիելյան (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է արտակարգ և լիազոր դեսպան Ձյունիկ Աղաջանյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյացը Հոկտեմբերի 15-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am