Չնայած Մանչեսթերի ահաբեկչությանը՝Մեծ Բրիտանիայի վարչապետը կմեկնի Բրյուսել
«Ռիանովոստի»-իի փոխանցմամբ ,Մեծ Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյը, չնայած Մանչեսթերում տեղի ունեցած ահաբեկչությանը, կմեկնի Բրյուսել` մասնակցելու ՆԱՏՕ-ի և «յոթնյակի» գագաթնաժողովներին: «Վարչապետը, ինչպես և նախատեսված էր, շաբաթվա վերջին կմեկնի ՆԱՏՕ-ի և G7-ի գագաթնաժողովներին»,որոնք նախատեսված են մայիսի 25-ին: Հիշեցնենք,որ մայիսի 22-ի երեկոյան «Մանչեսթեր Արենա» մարզադաշտում տեղի է ունեցել ահաբեկչություն: Ոստիկանությունը տեղեկացրել է 22 զոհի և 59 վիրավորի մասին: Ահաբեկչությունն իրականացրել է մահապարտ ահաբեկիչը:
