Որն է ավելի մեծ խայտառակությունը

Պատերազմն էլ չսանձեց իշխանականների ցինիզմը: Իրենց ժողովրդավարության ռահվիրաներ հռչակածներից մեկը հաթաթա է տալիս մարդկանց, թե պատերազմն ավարտվի, նոր կզբաղվենք ձեզանով, մեկ ուրիշը նախկիններին է ծեփում ասֆալտին, երրորդն էլ մարդասիրական ու մարդասիրություն քարոզում: Իմ Քայլի պատգամավոր Վահագն Թեւոսյանը հանդես է եկել հետեւյալ գրառմամբ.<<ՄԱԿ-ի գրասենյակի դիմաց դագաղ դնելը խայտառակություն է:
Հրեա ժողովրդին Իսրայելի ղեկավարությունից չտարանջատելը խայտառակություն է:
Վիեննայի դեպքերի վրա չարախանդալը խայտառակություն է:
Մարդ լինել դադարելը խայտառակություն է>>:

Փաստորեն, կենդանի մարդկանց տների առջեւ դագաղներ դնելը, սեւ ժապավեններ կապելն ու ծաղկեպսակներ <<նվիրելը>> խայտառակություն չէ, իսկ ՄԱԿ-ի գրասենյակի դիմաց դագաղ դնելը խայտառակություն է: Ռուսաստանի եւ նրա ղեկավարի, ռուս ժողովրդի դեմ մինչ հեղափոխությունը նման ակցիաներ անելը խայտառակություն չէ, բայց հրեա ժողովրդին Իսրայելի ղեկավարությունից չտարանջատելը խայտառակություն է:
Եւ առհասարակ, ովքեր են խոսում խայտառակությունից, երբ իրենք իրենց գործունեությամբ խայտառակություն են: Խայտառակություն չէ՞ երկուսուկես տարի շարունակ հայտարարել, թե հետ են վերադարձրել պետությունից թալանած գումարը, Հայաստանը փողի խնդիր չունի, իսկ այսօր պարզվի, որ Հայաստանը սպառազինության, օդը պահելու լուրջ խնդիր ունի:

Երկուսուկես տարի հայտարարել, որ բանակցում են սեփական կետից, ու որ Ալիեւը կողմ է խնդրի լուծմանը, բայց հասնել պատերազմի:

Խայտառակություն չէ՞, երբ պատերազմական այս օրերին յուրաքանչյուր հայ իր ունեցվածքից մաս է հանում Համահայկական հիմնադրամին՝ պատերազմական կարիքները հոգալու նպատակով, սակայն պարզվում է իշխանության ուշքն ու միտքը սեփական գրպանները պարգեւավճարներով տռզացելն է: Արդեն հայտնի է, որ եկող տարվա բյուջեի նախագծում պարգեւավճարների ֆոնդը ոչ միայն պահպանվել է, այլեւ մեծացել 21 տոկոսով:

Խայտառակություն չէ, որ սոցապնախարարությունը Արցախից եկած փախստականների խնդիրների հանդեպ անգործության է մատնված, փոխարենը անհատ քաղաքացիներն են նրանցով զբաղվում:

Իսկ խայտառակություն չէ, որ Քաղպայմանագիրը կամավորականների ջոկատ են կազմում ու գնում Ստեփանակերտի բունկերներում ժամանակ անցկացնում, առաջին տիկինն էլ խնամված, վարսահարդարված շրջագայում է Արցախում եւ հրահանգավորում գեներալիտետին: Այն, որ նա կանանց ջոկատ է կազմել ու տուրիստական շրջագայություններ է իրականացնում սահմանամերձ գոտիներում:

Խայտառակություն չէ՞, երբ սահման պահող պայմանագրային զինծառայողների աշխատավարձերն այս օրերին կրճատվել է, բայց պատերազմական իրավիճակից ելնելով նրանք չեն բարձրաձայնում, իսկ այս ընթացքում իշխանության ուշադրությունը միայն սեփական կարիքներն են:

Անի Սահակյան

դիտվել է 4675 անգամ
Լրահոս
Աղվերանի անտառում ծառից կախված երիտասարդ տղայի մարմին է հայտնաբերվել Պարեկները վարորդներին տալիս են օգտագործվա՞ծ մուշտուկներ․ ՀՀ ՆԳ նախարարը տեղյակ չէ խնդրից․ Politik.am Լավրովն ու Փեզեշքիանը հանդիպել են «Թուրքիան այլևս առաջվանը չէ»․ Էրդողան ԿԸՀ-ն դիտորդների է հավատարմագրել ՏԻՄ ընտրությունների համար Bloomberg. «Թուրքիան վերածվել է Եվրոպայի պլաստիկ աղբանոցի» Արտակարգ իրավիճակ Իսպանիայում․ կա 4 զոհ Ռեալը թաղված է մանիպուլյացիաների մեջ․ Լա Լիգայի նախագահ Լավրովը կողմ է Հարավային Կովկասում «3+3» ձևաչափի զարգացմանը Փաշինյանը փաստացի վառեց դեպի Արցախի ադրբեջանացում տանող «կանաչ լույսը»․ Շարմազանով Արցախցիներին COP 17-ում մերժել են տաղավար տրամադրել. Բեգլարյան Սասուն Խաչատրյանը կանաչ տարածքի հաշվին երկհարկանի շինություն է կառուցել․ «Հետք» ՀՀ Կառավարության որոշումը խախտում է միջազգային արբիտրաժի որոշումը․ «Տաշիր Կապիտալ» «Քանաքեռցի Տույի» և ևս 4 անձի սպանության գործով մեղադրյալները դատապարտվել են 8,5 տարվա ազատազրկման Ապարանի ԲԿ-ում նորածին է մահացել. հարազատները բժիշկերին մեղադրում են անգործության մեջ Ֆրանսիայի մի շարք շրջաններում պարետային ժամ կսահմանվի Ուկրաինան ներողություն է խնդրել Աղբալյանական լինելը պատիվ է. ՀՅԴ «Նիկոլ Աղբալյան» Ուսանողական միության Վարչություն Առաջիկա 15 օրը ընդդիմադիր դաշտում շատ կարևոր գործողություն է լինելու․ Սուրեն Սուրենյանց (video) Խայտառակություն․ Արարատ Միրզոյանին ասել են՝ գնա, «ճպճպացող քծնանքով» խոսիր այդ մասին․ Սուքիասյան (video) Սամվել Կարապետյան, մի՛ նեղացեք, չեն կարողանալու․ Նաիրա Զոհրաբյան (video) Նիկո՛լ, Զուլֆուգարովը «կայֆավատ է» լինում քեզ վրա, դու ի՞նչ ֆորում ես անում. Գառնիկ Դանիելյան (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է արտակարգ և լիազոր դեսպան Ձյունիկ Աղաջանյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյացը Հոկտեմբերի 15-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am