Ոչ մի թիզ նահանջ պարգեւատրման ֆրոնտում

«Ես ստիպված հերթական անգամ անդրադառնում եմ ՊԵԿ-ի պարգևավճարներին. դրանց վրա այդքան կենտրոնանալը և դրանք վերացնելու նպատակով արվող հարցադրումները ոչ մի տեղ չտանող ճանապարհ են»,- խորհրդարանում լրագրողների հետ զրույցում հայտարարել է ՊԵԿ նախագահ Էդվարդ Հովհաննիսյանը՝ անդրադառնալով 2021 թվականի պետական բյուջեի պարգևավճարների ֆոնդին։
Նրա խոսքով, պարգևավճարներն այս պահին համարժեք վարձատրություն ապահովելուն ուղղված միջոցներ են. «Պարգևավճարները պետք է լինեն»։

Դիտարկմանը, որ այս օրերին հանրային պահանջ կա, որ բարձրաստիճան պաշտոնյաներն իրենց պարգևավճարները փոխանցեն կա՛մ «Զինծառայողների ապահովագրության» հիմնադրամին, կա՛մ «Հայաստան» համահայկական հիմնադրամին, ՊԵԿ նախագահն արձագանքեց.

«Կարծում եմ՝ մամուլից պետք է արդեն տեղեկացած լինեք, որ պատերազմական գործողությունների հենց առաջին օրերից ՊԵԿ աշխատակիցներն այս մասով շատ ակտիվ են եղել։ Բազմաթիվ անգամ գումար է հավաքագրվել և փոխանցվել «Հայաստան» համահայկական հիմնադրամին, ինչպես նաև «Զինծառայողների ապահովագրության» հիմնադրամին։ Այս պահին, ընդհանուր առմամբ, մոտ 530 մլն դրամ է փոխանցվել։ Եվ բոլորը մասնակցություն են ունեցել այս գործընթացին։ Այդ գումարները բնականաբար մարդիկ իրենց եկամուտներից են տրամադրել»։

Ինչպես ասում են՝ սա անամոթություն էլ չէ, սա խրախճանք է ժանտախտի ժամանակ: Եւ նման հայտարարություն անելու համար, թե պարգեւավճարները պետք է լինեն, առնվազն անմեղսունակ պետք է լինել, կամ անգերազանցելի սրիկա:

Երկրում պատերազմ է ու այս իրավիճակի թիվ մեկ պատասխանատուն իշխանություններն են, բայց պարզվում է այս իրավիճակն անգամ իշխանականների ինքնագնահատականում ոչ մի թիզ փոփոխություն չեն մտցրել, նրանք կարծում են, որ իրենք անգնահատելի աշխատանք են տանում պետության համար, եւ պետությունն էլ պետք է աշխատավարձից բացի պարգեւատրի: Դե, իհարկե, ինչպես Լենա Նազարյանը կասեր՝ իրենք նվիրյալներ չեն ու չեն կարող առանց փողի աշխատել հանուն պետության:

Տպավորություն է, որ այս մարդիկ հատուկ են մարդկանց տրամադրում իրենց, բայց նախեւառաջ պետության դեմ,ցինիկ ուղերձ հղում համայն հայությանը, որ դուք պարտավոր եք աշխատել հանուն Հայաստանի, իսկ մեզ վրա պատերազմը չի կարող ազդել, մենք պետք է ստանանք մեր պարգեւավճարները:

Անի Սահակյան

դիտվել է 2165 անգամ
Լրահոս
Աղվերանի անտառում ծառից կախված երիտասարդ տղայի մարմին է հայտնաբերվել Պարեկները վարորդներին տալիս են օգտագործվա՞ծ մուշտուկներ․ ՀՀ ՆԳ նախարարը տեղյակ չէ խնդրից․ Politik.am Լավրովն ու Փեզեշքիանը հանդիպել են «Թուրքիան այլևս առաջվանը չէ»․ Էրդողան ԿԸՀ-ն դիտորդների է հավատարմագրել ՏԻՄ ընտրությունների համար Bloomberg. «Թուրքիան վերածվել է Եվրոպայի պլաստիկ աղբանոցի» Արտակարգ իրավիճակ Իսպանիայում․ կա 4 զոհ Ռեալը թաղված է մանիպուլյացիաների մեջ․ Լա Լիգայի նախագահ Լավրովը կողմ է Հարավային Կովկասում «3+3» ձևաչափի զարգացմանը Փաշինյանը փաստացի վառեց դեպի Արցախի ադրբեջանացում տանող «կանաչ լույսը»․ Շարմազանով Արցախցիներին COP 17-ում մերժել են տաղավար տրամադրել. Բեգլարյան Սասուն Խաչատրյանը կանաչ տարածքի հաշվին երկհարկանի շինություն է կառուցել․ «Հետք» ՀՀ Կառավարության որոշումը խախտում է միջազգային արբիտրաժի որոշումը․ «Տաշիր Կապիտալ» «Քանաքեռցի Տույի» և ևս 4 անձի սպանության գործով մեղադրյալները դատապարտվել են 8,5 տարվա ազատազրկման Ապարանի ԲԿ-ում նորածին է մահացել. հարազատները բժիշկերին մեղադրում են անգործության մեջ Ֆրանսիայի մի շարք շրջաններում պարետային ժամ կսահմանվի Ուկրաինան ներողություն է խնդրել Աղբալյանական լինելը պատիվ է. ՀՅԴ «Նիկոլ Աղբալյան» Ուսանողական միության Վարչություն Առաջիկա 15 օրը ընդդիմադիր դաշտում շատ կարևոր գործողություն է լինելու․ Սուրեն Սուրենյանց (video) Խայտառակություն․ Արարատ Միրզոյանին ասել են՝ գնա, «ճպճպացող քծնանքով» խոսիր այդ մասին․ Սուքիասյան (video) Սամվել Կարապետյան, մի՛ նեղացեք, չեն կարողանալու․ Նաիրա Զոհրաբյան (video) Նիկո՛լ, Զուլֆուգարովը «կայֆավատ է» լինում քեզ վրա, դու ի՞նչ ֆորում ես անում. Գառնիկ Դանիելյան (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է արտակարգ և լիազոր դեսպան Ձյունիկ Աղաջանյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյացը Հոկտեմբերի 15-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am