Պատերազմական գործողություններ են ՀՀ սահմաններում. Սպասենք Կրեմլի արձագանքին

Երեկ երեկոյան Կրեմլի կայքից հայտնի դարձավ, որ Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման խնդիրը քննարկել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ:

«Նոյեմբերի 1-ին և 2-ին տեղի են ունեցել Վլադիմիր Պուտինի հեռախոսազրույցները նախ Նիկոլ Փաշինյանի, ապա Իլհամ Ալիևի հետ: Զրույցների ընթացքում հանգամանորեն քննարկվել են Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հարցերը»,- ասվում է Կրեմլի տարածած հաղորդագրությունում:

Հիշեցնենք, որ հոկտեմբերի 22-ին մասնակցելով Վալդայան ակումբի քննարկումներին, Պուտինն ասել է, որ «Ռուսաստանից ավելի շատ ոչ ոք հետաքրքրված չէ ղարաբաղյան խնդրի կարգավորմամբ» Նա ասել է նաև, որ մշտական շփման մեջ է Նիկոլ Փաշինյանի և Իլհամ Ալիևի հետ: «Ամեն օր մի քանի անգամ եմ խոսում նրանց հետ», - ասել է Ռուսաստանի ղեկավարը:

Ավելի վաղ էլ՝ շաբաթներ առաջ, Պուտինը երկու առաջնորդների հետ զրույցներից հետո հորդորել էր կողմերին մարդասիրական հրադադար հաստատել և այդ նպատակով Մոսկվա էր հրավիրել երկու երկրների արտգործնախարարներին։ Հոկտեմբերի 10-ին Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովի աջակցությամբ ավելի քան 10 ժամ շարունակված բանակցությունների արդյունքում կողմերը համաձայնել էին մարդասիրական հրադադար հաստատել՝ զոհվածների աճյունները դուրս բերելու և գերիների փոխանակման համար, ինչպես նաև վերսկսել բովանդակալից բանակցությունները՝ խնդրի խաղաղ կարգավորման շուրջ։ Այդ պայմանավորվածությունները, սակայն, մինչ օրս չեն պահպանվում։

Էրդողանը ցույց է տալիս, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի, Ռուսաստանի հորդորները արժեք չունեն:

Ռուսաստանի ԱԳՆ-ն, ինչպես, հայտնի է, վերջերս պատասխանեց Նիկոլ Փաշինյանի նամակին՝ Հայաստանին աջակցելու վերաբերյալ: Այնտեղ շեշտվեց, որ ՌԴ-ն կկատարի իր պարտավորությունները, եթե ռազմական գործողությունները տեղափոխվեն Հայաստանի տարածք:

Մի քանի օր է ցավալի տեղեկություններ են ի հայտ գալիս Հայաստանի Դավիթ Բեկ գյուղից: Ադրբեջանը կրակ է վարել Կապան համայնքի Դավիթ Բեկ գյուղի ուղղությամբ, կա մեկ զոհ և երկու վիրավոր, երեկ հայտնեց ՀՀ ՊՆ խոսնակը:

Ավելի ուշ ՀՀ գլխավոր դատախազությունը հայտնեց, որ Ադրբեջանի զինված ուժերի կողմից Դավիթ Բեկ համայնքի հրթիռակոծմամբ ՀՀ նկատմամբ իրականցված ագրեսիայի հետևանքով մեկ քաղաքացիական անձ մահացել է, երկուսը վիրավորվել Ադրբեջանի Հանրապետության ռազմաքաղաքական ղեկավարության կողմից, խախտելով 1994թ. մայիսի 12-ին ուժի մեջ մտած եռակողմ համաձայնագրի, ՄԱԿ-ի կանոնադրության, «Պատերազմի ժամանակ քաղաքացիական բնակչության պաշտպանության մասին» Ժնևի կոնվենցիայի, այլ կոնվենցիաների պահանջները, ինչպես նաև միջազգային սովորութային մարդասիրական իրավունքի համապատասխան նորմերը, պատերազմ վարելու արգելված միջոցների և մեթոդների կիրառմամբ, ազգային ատելության շարժառիթով, շատերի կյանքի համար վտանգավոր եղանակով, երկու և ավելի անձանց ապօրինաբար կյանքից զրկելու և պայթյունի եղանակով գույքի ոչնչացման դիտավորությամբ, Հայաստանի Հանրապետության դեմ շարունակում է վարվել ագրեսիվ պատերազմը:

«Այդ շրջանակներում Ադրբեջանի Հանրապետության զինված ուժերի կողմից շարունակում են դիտավորությամբ թիրախավորվել Հայաստանի Հանրապետության տարածքում գտնվող բնակավայրերն ու քաղաքացիական անձինք։ 2020թ. նոյեմբերի 2-ին ժամը 18։10-ի սահմաններում Ադրբեջանի Հանրապետության զինված ուժերի կողմից հերթական անգամ մեծ տրամաչափի հրթիռահրետանային միջոցներով, համազարկային կրակի ռեակտիվ համակարգերով, միջազգային կոնվենցիաներով արգելված զինատեսակներով ինտենսիվ հարվածներ են հասցվել Հայաստանի Հանրապետության Կապան համայնքի Դավիթ-Բեկ բնակավայրին, վերջինիս բնակիչներին, քաղաքացիական ենթակառուցվածքներին, ինչի հետևանքով հասցվել են մեծ վնասներ, ավերվել են բազմաթիվ բնակելի տներ։ Հարկ է ընդգծել, որ նշված բնակավայրում որևէ ռազմական օբյեկտ տեղակայված չէ»։

Այսպես, հրթիռակոծության հետևանքով բեկորային վնասվածքներ են ստացել Դավիթ-Բեկ բնակավայրի բնակիչ երկու կանայք, իսկ Կապան համայնքի բնակիչ Դավիթ Յուրիկի Հովհաննիսյանը (ծնված 1976թ.) մահացել է։ Դեպքի առթիվ ՀՀ զինվորական դատախազությունում ՀՀ քրեական օրենսգրքի 384-րդ հոդվածի 2-րդ մասով, 390-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով, 3-րդ մասի 1-ին և 2-րդ կետերով հարուցվել է քրեական գործ։

Առայժմ պարզ չէ, թե Մոսկվան սա կհամարի, որ ռազմական գործողությունները տեղափոխել են Հայաստանի տարածք, թե ռուսական կողմը նկատի է ունեցել պատերազմական գործողությունների ամբողջական տեղափոխությունը Հայաստանի սահմաններով:

Փաստը մնում է փաստ՝ ոտնձգություն է տեղի ունենում ՀՀ սահմանների, ՀՀ խաղաղ քաղաքացիների և քաղաքացիական բնակավայրերի նկատմամբ, իսկ Հայաստանը շարունակում է հանդիսանալ Ռուսաստանի ռազմավարական դաշնակիցը, ինչպես նաև ՀԱՊԿ-ի անդամ:

Մետաքսյա Շալունց

դիտվել է 10887 անգամ
Լրահոս
Աղվերանի անտառում ծառից կախված երիտասարդ տղայի մարմին է հայտնաբերվել Պարեկները վարորդներին տալիս են օգտագործվա՞ծ մուշտուկներ․ ՀՀ ՆԳ նախարարը տեղյակ չէ խնդրից․ Politik.am Լավրովն ու Փեզեշքիանը հանդիպել են «Թուրքիան այլևս առաջվանը չէ»․ Էրդողան ԿԸՀ-ն դիտորդների է հավատարմագրել ՏԻՄ ընտրությունների համար Bloomberg. «Թուրքիան վերածվել է Եվրոպայի պլաստիկ աղբանոցի» Արտակարգ իրավիճակ Իսպանիայում․ կա 4 զոհ Ռեալը թաղված է մանիպուլյացիաների մեջ․ Լա Լիգայի նախագահ Լավրովը կողմ է Հարավային Կովկասում «3+3» ձևաչափի զարգացմանը Փաշինյանը փաստացի վառեց դեպի Արցախի ադրբեջանացում տանող «կանաչ լույսը»․ Շարմազանով Արցախցիներին COP 17-ում մերժել են տաղավար տրամադրել. Բեգլարյան Սասուն Խաչատրյանը կանաչ տարածքի հաշվին երկհարկանի շինություն է կառուցել․ «Հետք» ՀՀ Կառավարության որոշումը խախտում է միջազգային արբիտրաժի որոշումը․ «Տաշիր Կապիտալ» «Քանաքեռցի Տույի» և ևս 4 անձի սպանության գործով մեղադրյալները դատապարտվել են 8,5 տարվա ազատազրկման Ապարանի ԲԿ-ում նորածին է մահացել. հարազատները բժիշկերին մեղադրում են անգործության մեջ Ֆրանսիայի մի շարք շրջաններում պարետային ժամ կսահմանվի Ուկրաինան ներողություն է խնդրել Աղբալյանական լինելը պատիվ է. ՀՅԴ «Նիկոլ Աղբալյան» Ուսանողական միության Վարչություն Առաջիկա 15 օրը ընդդիմադիր դաշտում շատ կարևոր գործողություն է լինելու․ Սուրեն Սուրենյանց (video) Խայտառակություն․ Արարատ Միրզոյանին ասել են՝ գնա, «ճպճպացող քծնանքով» խոսիր այդ մասին․ Սուքիասյան (video) Սամվել Կարապետյան, մի՛ նեղացեք, չեն կարողանալու․ Նաիրա Զոհրաբյան (video) Նիկո՛լ, Զուլֆուգարովը «կայֆավատ է» լինում քեզ վրա, դու ի՞նչ ֆորում ես անում. Գառնիկ Դանիելյան (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է արտակարգ և լիազոր դեսպան Ձյունիկ Աղաջանյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյացը Հոկտեմբերի 15-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am