Էրդողանի ահաբեկիչներն Արցախում ծանր կորուստներ ունեն, բայց նոր զինյալներ են հավաքագրում

Արևմտյան աղբյուրների տեղեկություններով` սիրիացի վարձկանները շարունակում են Լեռնային Ղարաբաղում ծանր կորուստներ կրել...

Արևմտյան աղբյուրների պնդմամբ` Լեռնային Ղարաբաղում ծավալված մարտական գործողությունների ընթացքում զոհվել է Սիրիայի հյուսիսում գործող թուրքամետ խմբավորումներից մեկի՝ «Համզա» դիվիզիայի հրամանատարներից մեկը։ Այս մասին Twitter-ի իր օգտահաշվում գրել է Սիրիայում ընթացող քաղաքացիական պատերազմի և երրորդ երկրներում ընթացող պատերազմներին սիրիացի վարձկանների մասնակցության վերաբերյալ մի շարք հրապարակումների հեղինակ լրագրող Էլիզաբեթ Ցուրկովը, հայտնում է «Ազատություն» ռադիոկայանը։ Նրա տեղեկություններով` սպանվածը «Համզա» դիվիզիայի կազմում գործող 80-րդ բրիգադի հրամանատար Օմար ալ-Ջալաբին է։

«Նոյեմբերի 1-ին Ադրբեջանում սպանված ևս 9 սիրիացիների մարմինները Թուրքիայի հետ սահմանին գտնվող «Հիվար Քիլիս» անցակետով վերադարձվել են հայրենիք», - նշում է Ցուրկովը՝ վկայակոչելով սահմանում գտնվող իր աղբյուրները։

Լրագրողի տեղեկություններով, ի դեպ, Ղարաբաղ վարձկաններ ուղարկած թուրքամետ մյուս խմբավորումները ևս վերջին օրերին լուրջ կորուստներ են կրել։ «Թուրքիայի աջակցությունը վայելող ևս մեկ խմբավորման՝ «Սուլթան Մուրադի» տասնյակ զինյալներ Լեռնային Ղարաբաղում անհետ կորել են։ Զինյալները մոլորվում են, քանի որ ծանոթ չեն տեղանքին», - նշում է Էլիզաբեթ Ցուրկովը՝ հիշեցնելով, որ սիրիացի վարձկաններից առնվազն երկուսը գերեվարվել են հայկական ուժերի կողմից։

Ցուրկովի տեղեկությունների մի մասը հաստատում է նաև Մեծ Բրիտանիայում գործող «Մարդու իրավունքների դիտարկման սիրիական կենտրոնը»։ Շաբաթ օրը իրավապաշտպան կառույցը նոր տեղեկություններ է հրապարակել Լեռնային Ղարաբաղում զոհված սիրիացի վարձկանների մասին՝ նշելով, որ դրանց թիվը հոկտեմբերի 31-ի դրությամբ հասել է 231-ի։

«Վստահելի աղբյուրների համաձայն` Թուրքիայի աջակցությունը վայելող սիրիական խմբավորումները դեռ շարունակում են ծանր կորուստներ կրել Լեռնային Ղարաբաղում։ Վերջին ժամերին այս տարածքում 14 սիրիացի զինյալ է զոհվել», - նշված է կենտրոնի կայքում։

Նույն աղբյուրի համաձայն` անցած շաբաթավերջին ևս 20 զինյալների մարմիններ են Թուրքիայի տարածքով բերվել Սիրիայի հյուսիս՝ հիմնականում Հալեպի նահանգի այն շրջաններ, որոնք վերահսկվում են թուրքամետ խմբավորումների կողմից։ «Ընդհանուր առմամբ հայրենիք են վերադարձվել Լեռնային Ղարաբաղում զոհված 231 սիրիացիներից 183-ի մարմինները։ Մոտ հինգ տասնյակը շարունակում են մնալ Ադրբեջանում», - պնդում են «Մարդու իրավունքների դիտարկման կենտրոնի» ներկայացուցիչները։

Չնայած ծանր կորուստներին և հայկական ուժերի կողմից գերեվարման դեպքերին՝ Սիրիայի հյուսիսում նոր զինյալների հավաքագրումը շարունակվում է, պնդում է ամերիկուհի լրագրող Էլիզաբեթ Ցուրկովը։ Նրա տեղեկություններով, ի դեպ, հավաքագրման գործընթացը նորանոր դրսևորումներ է ստանում։

«Սուլթան Սուլեյման շահ» դիվիզիայի հրամանատար Աբու Ամշայի կողմից հավաքագրված ևս 150 զինյալներ Ադրբեջան էին ժամանել 11 օր առաջ։ Նրանց, սակայն, խաբել էին՝ ասելով, թե մեկնում են Լիբիա, որտեղ այդ խմբավորումը ևս գործում է, - գրում է Ցուրկովը՝ մանրամասնելով, - Այդ մարդկանց միայն Սիրիայի տարածքը լքելուց հետո էին տեղեկացրել, որ նրանք ոչ թե Լիբիա են մեկնում, այլ Ադրբեջան։ Բանն այն է, որ վարձկաններից շատերը Լեռնային Ղարաբաղում կռվող սիրիացիների շրջանում զոհերի մեծ թվի պատճառով Ադրբեջան մեկնել չէին ցանկանում», - նշում է Էլիզաբեթ Ցուրկովը՝ զինյալների հավաքագրման մասին ևս մեկ դետալ փոխանցելով։

«Ադրբեջան մեկնող զինյալների այդ խմբում նաև անչափահասներ են եղել։ Նախկինում մեզ հաջողվել էր փաստագրել, որ թուրքամետ որոշ խմբավորումներ, մասնավորաբար «Սուլթան Սուլեյման շահը» Սիրիայում և Լիբիայում ընթացող ռազմական գործողություններին մասնակցելու համար անչափահաս զինվորների են հավաքագրում։ Մտահոգիչ է, որ այժմ էլ սիրիացի անչափահասներին ուղարկում են Ադրբեջան՝ պատերազմական գործողություններին մասնակցելու նպատակով», - ըստ «Ազատության», գրել է Ցուրկովը։

Ահաբեկչությունը, որին բախվել է Արցախը, իսկապես սպառնալիք է այսօր դարձել ողջ քաղաքակիրթ աշխարհի համար: Այն դարձել է կրոնական, ինչը անթույլատրելի է:

Երեկ գիշերը Վիեննայի կենտրոնում տեղի է ունեցել ահաբեկչական հարձակում, կան տուժածներ, ըստ տարբեր աղբյուրների 7 զոհ, 15-ից ավելի վիրավորներ: Խոսքն, ամենայն հավանականությամբ, մահապարտ ահաբեկչի մասին է, ով կամ սպանվել է ոստիկանների արձակած կրակոցներից, կամ զոհվել է՝ պայթեցնելով «մահապարտի գոտին»:

Ավստրիայի ներքին գործերի նախարար Կարլ Նեհամմերը մամուլին փոխանցել է, որ Վիեննայի կենտրոնական սինագոգին հարող տարածքում մի քանի գրոհայիններ միաժամանակ իրականացրել են առնվազն վեց հարձակումներ: «Այս պահին ես հաստատում եմ, որ տեղի ունեցածն ահաբեկչություն է»,- ասել է նախարար Նեհամմերը:
Կանցլեր Սեբաստիան Կուրցը հայտարարել է, որ «Վիեննայում տեղի է ունեցել զարհուրելի ահաբեկչություն»: Կանցլերը հավաստիացրել է, որ բանակը կպաշտպանի քաղաքները, իսկ ոստիկանները կկենտրոնանան հակաահաբեկչական օպերացիայի վրա:
Ականատեսների փոխանցմամբ, փոխհրաձգությունը տեղի է ունեցել Շվեդենպլաց հրապարակի մոտակայքում, որտեղ գտնվում է Վիեննայի սինագոգը:

Օրերս ահաբեկչական հարձակումներ տեսած Ֆրանսիայի նախագահ Էմանյուել Մակրոնը իր համերաշխությունը հայտնեց Ավստրիայի ժողովրդին և խոսել է Վիեննայում տեղի ունեցած գրոհի մասին: «Սա մե՛ր Եվրոպան է, մեր թշնամիները պետք է իմանան, թե ում հետ գործ ունեն, մենք չենք նահանջի»,- հայտարարել է Մակրոնը:

Մետաքսյա Շալունց

դիտվել է 5239 անգամ
Լրահոս
Ինչու է Փաշինյանի քաղաքական ապագան կախված Բաքվի պահանջներից. «Փաստ» Որդեկորույս ծնողները կհասնեն մինչև ՄԻԵԴ. «Հրապարակ» Մարզպետների հարցը՝ իշխանությունների օրակարգում․ «Ժողովուրդ» Դատական համակարգը հրաժարվում է դակել իշխանությունների պառակտիչ որոշումները ՊՆ-ն ու ԳՇ-ն «տեղում» չեն. ով է պատասխան տալու ադրբեջանցի հովիվի՝ սահմանը հատելու միջադեպի համար Հայաստանում լռության օր է Թալանել են հարսանեկան արարողության մասնակիցների տունը. գողացել են 45,000 դոլար Եվրոպայում շոգի հետևանքով ավելի քան 50 հազար մարդ է մահացել Ավտոբուսի վթարի հետևանքով վնասվածք ստացածներից մեկի վիճակը ծանր է, երկուսինը՝ միջին ծանրության Ստեփան Ասատրյանը շարունակում է զավթված պահել Հովհաննավանքը՝ չնայած դատարանի որոշմանը Թուրքիայում կոռուպցիայի գործով քաղաքապետ է ձերբակալվել Մոսկվայի 4 օդանավակայանները փակվել են, «Շերեմետևո»-ում տարհանում են իրականացրել Թուրքական ձիթապտղի յուղում վտանգավոր հավելումներ են հայտնաբերվել Կապանի անտառտնտեսությունում ապօրինի ծառահատման դեպք է բացահայտվել Փեզեշքիանը հաջորդ շաբաթ կայցելի Ռուսաստան և կհանդիպի Պուտինի հետ «Մանկական Եվրատեսիլի» քվեարկության առաջին փուլը կմեկնարկի այս գիշեր Ռուսաստանից Վրաստան օղու արտահանումը պատմական առավելագույնի է հասել Ուկրաինայի զինված ուժերի հրթիռային հարվածի հետևանքով Օրյոլի ձեռնարկությունում ութ մարդ է տուժել Թրամփի հայտարարությունից հետո Brent տեսակի նավթի գինը փոխվել է Սպերցյանի ոսկերչական փոխանցումից հետո Թոնին բացում է Ալ-Խալիջի դեմ խաղի հաշիվը Հրապարակվել է 1000 խոշոր հարկատուների ցանկը. ո՞վ է առաջին հորիզոնականում Ամասիայի համայնքապետը ՔՊ-ական դառնալուց հետո անհետացել է Արտենի գյուղում բնակիչները դատապարտում են դպրոցի մուտքի պատից Անդրանիկի նկարի ապամոնտաժումը Արարատում կնոջ և երեխայի ներկայությամբ այրվածքներ ստացած տղամարդը այսօր մահացել է Չարենցավան-Ալափարս ճանապարհին մեքենաներ են բախվել․ կա վիրավոր
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 23-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Հոկտեմբերի 23-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Հոկտեմբերի 23-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրի Հոխիկյանը Հոկտեմբերի 23-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Հոկտեմբերի 23-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Հոկտեմբերի 22-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Հոկտեմբերի 22-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Գյուլնարա Ալեքսանյանը Հոկտեմբերի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Հոկտեմբերի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Լարիսա Ալավերդյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am