Պատերազմը դադարեցնելու փոխարեն, ուղեղներ են լվանում

Մոտ քառասուն օր է երկրում պատերազմական իրավիճակ է, մենք կորցնում ենք մեր երիտասարդ լավագույն սերնդին, իշխանությունները թնդանոթները լռեցնելու եւ բանակցային սեղանին վերադառնալու փոխարեն, հասարաության ուղեղները լվանալով, կամ բթացնելով են զբաղված:

Մինչ բոլորի ուշքն ու միտքը դեպի ռազմաճակատն է, ամեն ժամ, ամեն վայրկյան սահմանից ինֆորմացիայի են սպասում, մարդիկ մոռացել են անձնական կյանքը եւ բոլորի ուղեղներում միայն պատերազմ է, Իմ Քայլի պատգամավոր Վահագն Թեւոսյանը խորհուրդ է տալիս հանգստյան օրերին քաղաքից դուրս գնալ:

<<Վատ է, որ Արծրունը մեկ ամսից ավելի է՝ ստիպված է ամեն օր կրկնել, որ նահանջը կատաստրոֆա չէ, հարձակումն էլ դեռ հաղթանակ չէ: Վատ է, որովհետև դրա պահանջը դեռ զգացվում է, մենք պատերազմին դեռ նայում ենք կարծես շախմատային պարտիայի, որը հեսա-հեսա իր տրամաբանական ավարտին պետք է հասնի>>,- գրում է նա ու շարունակում: <<Մենք պատերազմը դիտում ենք որպես կոնկրետ խրոնոմետրաժով ֆիլմ, ավելին՝ իր ֆաբուլայով ու հանգույցով, չենք համակերպվում, երբ սյուժեն դրամատուրգիական կանոններին չի համապատասխանում երբեմն: Մենք դեռ չենք ադապտացվել էն իրավիճակին, որ սա կարծես երկարատև պատերազմ է, ու եթե շունչներս պահենք այդ ամբողջ ընթացքում՝ շնչակտուր կլինենք: Պիտի շնչենք:
Կիրակի է, ելեք քաղաքից դուրս, մի ամաչեք, վերականգնեք հոգեկան խաղաղությունը որքան հնարավոր է, ծախսեր արեք ձեր ու ձեր երեխաների համար, որովհետև վաղը նորից պատերազմ է>>:

Իհարկե, եթե նայենք պատերազմի ընթացքում իշխանականների միմոսություններն ու մանկամիտ ելույթները, եթե նայենք Քաղպայմանագրի կամավորականների ջոկատ կազմելու ձեւական քայլը, ավելի ճիշտ, ծաղրը առ հասարակություն, եթե նայենք, որ պատերազմի այս օրերին էլ, երբ բոլորն իրենց եկամուտներից մաս են հանում համահայկական հիմնադրամին, իշխանության ուշքն ու միտքը սեփական պարգեւավճարներն են ու պարզ դարձավ, որ եկող տարվա բյուջեի նախագծում այդ ֆոնդն աճել է 21 տոկոսով եւ մոտ 39 մլն դոլոր հարկատուներս ստիպված ենք լինելու այս անուղեղներին պարգեւավճար տալ:

Երբ նայում ենք, որ պատերազմի ժամանակ էլ չեն խնայում պետական բյուջեն եւ ՏԻՄ-երում նոր հաստիք են ձեւավորում՝ փոխմարզպետների փոխքաղաքապետի, ապա ինչու ոչ, այս պատգամավորն էլ կարող է մեծ լավություն անել մեզ ու թույլատրել, խորհուրդ տալ դուրս գալ հանգստի:

Անի Սահակյան

դիտվել է 4277 անգամ
Լրահոս
Աղվերանի անտառում ծառից կախված երիտասարդ տղայի մարմին է հայտնաբերվել Պարեկները վարորդներին տալիս են օգտագործվա՞ծ մուշտուկներ․ ՀՀ ՆԳ նախարարը տեղյակ չէ խնդրից․ Politik.am Լավրովն ու Փեզեշքիանը հանդիպել են «Թուրքիան այլևս առաջվանը չէ»․ Էրդողան ԿԸՀ-ն դիտորդների է հավատարմագրել ՏԻՄ ընտրությունների համար Bloomberg. «Թուրքիան վերածվել է Եվրոպայի պլաստիկ աղբանոցի» Արտակարգ իրավիճակ Իսպանիայում․ կա 4 զոհ Ռեալը թաղված է մանիպուլյացիաների մեջ․ Լա Լիգայի նախագահ Լավրովը կողմ է Հարավային Կովկասում «3+3» ձևաչափի զարգացմանը Փաշինյանը փաստացի վառեց դեպի Արցախի ադրբեջանացում տանող «կանաչ լույսը»․ Շարմազանով Արցախցիներին COP 17-ում մերժել են տաղավար տրամադրել. Բեգլարյան Սասուն Խաչատրյանը կանաչ տարածքի հաշվին երկհարկանի շինություն է կառուցել․ «Հետք» ՀՀ Կառավարության որոշումը խախտում է միջազգային արբիտրաժի որոշումը․ «Տաշիր Կապիտալ» «Քանաքեռցի Տույի» և ևս 4 անձի սպանության գործով մեղադրյալները դատապարտվել են 8,5 տարվա ազատազրկման Ապարանի ԲԿ-ում նորածին է մահացել. հարազատները բժիշկերին մեղադրում են անգործության մեջ Ֆրանսիայի մի շարք շրջաններում պարետային ժամ կսահմանվի Ուկրաինան ներողություն է խնդրել Աղբալյանական լինելը պատիվ է. ՀՅԴ «Նիկոլ Աղբալյան» Ուսանողական միության Վարչություն Առաջիկա 15 օրը ընդդիմադիր դաշտում շատ կարևոր գործողություն է լինելու․ Սուրեն Սուրենյանց (video) Խայտառակություն․ Արարատ Միրզոյանին ասել են՝ գնա, «ճպճպացող քծնանքով» խոսիր այդ մասին․ Սուքիասյան (video) Սամվել Կարապետյան, մի՛ նեղացեք, չեն կարողանալու․ Նաիրա Զոհրաբյան (video) Նիկո՛լ, Զուլֆուգարովը «կայֆավատ է» լինում քեզ վրա, դու ի՞նչ ֆորում ես անում. Գառնիկ Դանիելյան (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է արտակարգ և լիազոր դեսպան Ձյունիկ Աղաջանյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյացը Հոկտեմբերի 15-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am