Դավաճանություն պատերազմի ժամանակ


2021 թվականի պետական բյուջեով պարգևատրումների համար նախատեսված է 18 միլիարդ 825 միլիոն դրամ՝ չհաշված քաղծառայողների համար նախատեսվածը, իսկ այս ցուցանիշը 21 և ավելի տոկոսով գերազանցում է նախորդ տարվանը: Այս մասին 2021 թվականի բյուջեի նախագծի քննարկման ժամանակ, նշել է Ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանը; Ի պատասխան` «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Արկադի Խաչատրյանի հարցի, թե
նոր իրողություններով պայմանավորված՝ Կառավարությունն արդյո՞ք մտադիր է վերանայել պարգևատրումները, թե՞ այս թիվը նույնությամբ մնալու է,
նախարար Ջանջուղազյանն ասել է. «Մենք բազմիցս առիթ ունեցել ենք այդ հարցին անդրադառնալու․անվանումը, դժվար է ասել, որ արտահայտում է բովանդակությունը, որովհետև մենք, ըստ էության, այս լուծումը ներկայացրել ենք՝ որպես միջանկյալ այնքան ժամանակ, քանի դեռ պետական կառավարման համակարգի բարեփոխումը չի հասել իր տրամաբանական ավարտին և չի գտնվել լուծումը ծանրաբեռնվածության բաշխման և աշխատանքի վարձատրության համարժեք համակարգի, իսկ մինչ այդ սա ժամանակավոր լուծում է»։
Պատգամավորի ճշտող հարցին՝ փաստորեն պարգևավճարների մասով փոփոխություն չե՞նք կարող ակնկալել, և նշված թիվը փոփոխման ենթակա չէ՞, Ատոմ Ջանջուղազյանը պարզաբանել է․ «Համենայնդեպս, ներկայացված նախագիծն այնպիսին է, ինչպիսին կա և որևէ ուղղությամբ որևէ փոփոխության մասին խոսքը, կարծում եմ, ժամանակավրեպ է»։
Ինչպես ասում են` մեկնաբանություններն ավելորդ են: Մենք պատերազմի մեջ ենք, ամեն օր համայն հայությունից գումար ենք խնդրում, արձանագրում ենք, որ բանակի սպառազինության հարցը օրհասական է, այլապես մենք ազգովի երկրորդ անգամ ցեղասպանության ենք ենթարկվելու, իշխանությունը սեփական պերմիաների ֆոնդն է ավելացնում: Փաստորեն, թավշյա իշխանությունը չի ուզում աշխատել առանց պրեմիաների: Մարդիկ չէին տեսել պատից կախ, հանկարծ տեսան ճակտից կախ. բա թե պարգևավճարն աշխատավարձի մաս է կազմում: Ներողություն, որտեղ է նման բան գրված: Եթե իշխանավորները գտնում են, որ իրենք ավելի շատ են աշխատում, քան օրենքով նախատեսված աշխատավարձն է, ապա ոչ ոք իրենց ձեռքը չի բռնել` թող դիմում գրեն հեռանան: Ինչ վերաբերում է արժանապատիվ վարձատրության և պարգևատրման իրավունքին. հարգելի իշխանավորներ, հնարավոր է, որ պետական կառավարման համակարգում աշխատելը բարդ ու դժվար գործ է: Բայց հավատացեք, որ մարտի դաշտում կռվելն ավելի դժվար է: Հիշեք պատերազմում զոհված 1170 հերոսներին, ներկա գտնվեք նրանց հոգեհանգիստներին, այցելեք եռաբլուր, գնացեք հիվանդանոցներ, նայեք վիրավորված հազարավոր տղաներին, նրանց, որ առողջություն ու կյանք են տվել երկրին: Նայեք ու վերջապես հասկացեք, որ ձեր պրեմիան դուք արդեն ստացել եք, որովհետև նրանք չկան, իսկ դուք ապրում եք իրենց հաշվին, որովհետև նրանք ոտք, ձեռք, տեսողություն, լսողություն, կենսական կարևոր օրգաններ են կորցրել, իսկ դուք քայլում եք, լսում, ապրում եք առողջ, հաշմանդամ չեք և դա ամենամեծ պարգևատրումն է, որ ստացել եք: Փաստորեն, տղաները պատրաստ են առանց փողի մեռնել հայրենիքի համար, որi մի մասնիկն էլ դուք եք, իսկ դուք առանց պրեմիայի աշխատել չեք կարող: Կառավարությունը պաշտոնյաների պարգևատրման ֆոնդն ավելացրել է 21 տոկոսով, իսկ պաշտպանության ծախսերն ընդամենը 1,3 տոկոսվ:
Սա խրախճանք չէ ժանտախտի ժամին, սա դավաճանություն է պատերազմի ժամանակ:2021 թվականի բյուջեն այս նախագծով չի կարող ընդունվել:


Հայկ Դավթյան

դիտվել է 19140 անգամ
Լրահոս
Ռեալը դեռ չի գոհացրել Մոուրինյուին. պորտուգալացին ևս 2 նոր տրանսֆեր է պահանջում Վեդիի կամրջի մոտ «Mercedes Vito»-ն բախվել է ճանապարհի բետոնե արգելապատնեշներին․ կա 5 վիրավոր Ռուսաստանի թուլության մասին մտքերը՝ «քաղաքական տգիտություն»․ քաղաքագետ Իրանի դեսպանն արտաբերում է Արցախ բառը, սրանք «тупо» խուսափում են նույնիսկ շշուկով արտասանել․ Աբովյան Ամենայն հայոց կաթողիկոսը դիմել է Հայաստանում և Սփյուռքում ապրող հայրենակիցներին Տեղի ունեցած երկրաշարժի հետևանքով ավելի քան 50 մարդ է զոհվել ԵՄ-ին անդամակցելն այլևս Թուրքիայի առաջնահերթություններից չէ․ Էրդողան Քրեական դատարանի դատավոր Արուսյակ Ալեքսանյանի լիազորությունները դադարեցվեցին Լիբանանի վրա Իսրայելի շարունակվող հարձակումները մտահոգության լուրջ աղբյուր են Անկարայի համար․Էրդողան Աբովյանում բախվել են «Opel Astra»-ն և «Chevrolet»-ը․ վերջինի վարորդը եղել է ոչ սթափ Վիճաբանություն և ծեծկռտուք «Զվարթնոց»-ում․ 4 կին միմյանց հարվածներ են հասցրել, հայհոյանքներ հնչեցրել Խոշոր ավտովթար է տեղի ունեցել․ հարազատ եղբայրները տեղափոխվել են հիվանդանոց ՆԱՏՕ-ի և ԵՄ-ի տեղեկատվական կենտրոնի նախկին գրասենյակը վաճառվել է Լոկոմոտիվը փորձել է գնել Հայաստանի ընտրանու ֆուտբոլիստին Արտակարգ դեպք․ էլեկտրական լարն ընկել է Երևան-Գյումրի գնացքի վագոնի տանիքին, հրդեհ առաջացրել Եվրոպայի հայերի համագումարը դատապարտել է «Արևմտյան Ադրբեջան» շինծու թեզի տարածումը Եվրոպայում Սպասվում է անձրև․ հնարավոր է կարկուտ Հին Երևանցի-Պուշկին փողոցների խաչմերուկում բախվել են «BMW»-ն և ինքնագլորը Այսօր Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցին նշում է Սուրբ Աստվածածնի Վերափոխման տոնը (Խաղողօրհնեք) Գիտե՞ք` որքան էին տների գները Լիբանանում մինչև ճգնաժամը. Հայաստանից անգամներով շատ․ Նարեկ Կարապետյան Եվրամիությունը իրական մտադրություն չունի Թուրքիային իր կազմում ընդունելու․ Էրդողան
Ամենաընթերցվածները
Շուտով
Օգոստոսի 17-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Օգոստոսի 17-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Օգոստոսի 17-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Սուրեն Սուրենյանցը Օգոստոսի 17-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Օգոստոսի 15-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Օգոստոսի 15-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վահե Մովսիսյանը Օգոստոսի 15-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Օգոստոսի 15-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Օգոստոսի 14-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը Օգոստոսի 14-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Համահայկական ճակատ շարժման անդամ Նաիրա Գրիգորյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am